Յան Լևան
Դիմանկար
Ծնվել է1941
ԾննդավայրԲըդգոշչ, Լեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան և  ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ
 Jan Lewan Վիքիպահեստում

Յան Լևանդովսկի (լեհերեն՝ Jan Lewandowski. 1941, Բըդգոշչ, Լեհաստան)[1], առավել հայտնի է իր բեմական Յան Լևան անունով, լեհ-ամերիկյան երգահան և պոլկա ուղղության երաժշտախմբի ղեկավար, «Գրեմմի» մրցանակի առաջադրված երաժիշտ, ով 2004 թվականին դատապարտվել է ազատազրկման՝ The Morning Call թերթի բնորոշմամբ՝ «դասական Պոնցի սխեմայով»՝ ֆինանսական բուրգ ստեղծելու միջոցով իրականացրած խարդախության մեղադրանքով[2]։

Լևանի կյանքը նկարագրվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ համապատասխանաբար 2007, 2009 և 2017 թվականներին նկարահանված « Պոլկայի արքայի առեղծվածը » հեռուստատեսային վավերագրական ֆիլմում, «Մարդ, որ կարող էր լինել պոլկայի արքա» վավերագրական ֆիլմում և «Պոլկայի արքան» ամերիկյան կատակերգական ֆիլմում, որտեղ Լևանդովսկու կերպարը մարմնավորել է Ջեք Բլեքը[3][4][5]։ Ընդ որում՝ այդ կինոկատակերգությունը 2018 թվականի հունվարի 12-ին թողարկվել է Netflix- ում[6]

Կյանքի վաղ շրջան խմբագրել

Լևանի կյանքի վաղ շրջանի մասին տեղեկությունները հիմնականում գտնվում են նրա պաշտոնական կայքում, որտեղ ասվում է, որ Լևանը ծնվել է Հյուսիսային Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում 1941 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի, գերմանական օկուպացիայի ժամանակ[7]։ Մանկուց երաժշտական օժտվածություն է դրսևորել, պատանեկան հասակում ընդունվել Գդանսկի երաժշտական կոնսերվատորիան, ուսանողական տարիներին նաև երգել է օպերայում։ Լևանը մի քանի տարի պարտադիր զինվորական ծառայություն է անցել լեհական բանակում։

Երաժշտական իր կարիերայի ընթացքում Լևանը նվագել է Լեհաստանի և Հյուսիսային Եվրոպայի համերգասրահներում, ներառյալ Վարշավայի ազգային ֆիլհարմոնիկում։ Պոլկայով հետաքրքրվել է միայն արտագաղթելուց հետո, քանի որ Լեհաստանում պոլկա երաժշտությունն այնքան էլ նախընտրելի չէ[7]։ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո՝ մի հեռուստամարաթոնի ժամանակ Լևանը հանդիպել է իր առաջին կնոջը՝ Ռոնդա Լևանին։ 2011 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Ռոնդան այնուհետև ամուսնացել է Յան Լևանի պոլկա խմբի նախկին շեփորահար Սթիվ Սեյվի հետ[8]։

Կարիերա խմբագրել

Եվրոպայում իր կարիերան ավարտելով՝ Լևանը տեղափոխվել է Կանադա, այնտեղից էլ՝ 1972 թվականին ԱՄՆ։ Բնակություն է հաստատել Հյուսիսարևելյան Փենսիլվանիայում, որտեղ էլ շարունակել է իր երաժշտական կարիերան։ Բացի այդ, հաճախակի համերգային շրջագայությունների է մեկնել՝ այցելելով Լեհաստան, Իռլանդիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Իսրայել, Ռուսաստան, Հունաստան, Եգիպտոս, Ուկրաինա։

Նա ստեղծել է պոլկա ուղղվածություն ունեցող նվագախումբ և ձայնագրել մի քանի ալբոմ։ Լևանի Jan Lewan and His Orchestra վերնագիրը կրող ալբոմը 1995 թվականին առաջադրվել է Գրեմմի մրցանակի։ Նա մեծաշուք պոլկա շոուներ է կազմակերպել Լաս Վեգասի հեղինակավոր Hilton Showroom-ում, Las Vegas Sands Convention Center-ում և Atlantic City's Trump Plaza Hotel and Casino-ում, Atlantis Hotel and Casino-ում և Trump Castle Hotel Casino-ում։

Լևանի ստեղծագործական ժառանգությունն արտացոլվել է «Պոլկայի արքայի առեղծվածը» հեռուստատեսային վավերագրական ֆիլմում, դրա շարունակությունը կազմող «Մարդ, որ կարող էր լինել պոլկայի արքա» վավերագրական ֆիլմում, ինչպես նաև «Պոլկայի արքան» կատակերգական ֆիլմում, որտեղ Լևանի կերպարը մարմնավորում է Ջեք Բլեքը[9]։

Օրենքի հետ կապված խնդիրներ խմբագրել

Լևանը Փենսիլվանիա նահանգի Հազլթոն քաղաքում ուներ նվերների խանութ, որտեղ վաճառքի էր դնում նաև համերգային շրջագայությունների, մասնավորապես՝ Լեհաստան կատարած այցերի ժամանակ ձեռք բերած իրեր, որոնք հիմնականում սաթե զարդեր էին։ Առևտուրը զարգացնելու նպատակով նա նաև բիզնես բաժնետոմսեր վաճառեց՝ 12-ից 20 տոկոս եկամուտ խոստանալով ներդրողներին, որոնցից շատերը ճանապարհորդել, շրջագայել էին իր հետ։ Փենսիլվանիայի համապատասխան պաշտոնյաները զգուշացրել են նրան, որ դադարեցնի արժեթղթերի վաճառքը, քանի որ չէր անցել օրինական ճանապարհով։ Լևանը ձևացնում էր, որ հնազանդվում է հրամանին, բայց գաղտնի շարունակում էր իր իբր թե «լքված» ծրագիրը՝ ներկայացնելով նոր կորպորատիվ կազմակերպություն։

2004 թվականին Լևանը ձերբակալվեց՝ 22 նահանգներում մոտավորապես 400 մարդու միլիոնավոր դոլարներ կազմող ընդհանուր գումարի չափով խաբելու համար։ Նա դաշնային դատարանի վճռով դատապարտվեց հինգ տարի 11 ամսվա ազատազրկման։ Բացի այդ, Նյու Ջերսիում նրան դատապարտեցին ևս յոթ տարվա ազատազրկման[2]՝ մեղադրելով փողերի լվացման և արժեթղթերի խարդախության մեջ։

2004 թվականին Դելավերի բանտում գտնվելու ժամանակ Լևանի խցակիցը դանակ խրեց նրա պարանոցին։ Արդյունքում նա մի քանի օր հոսպիտալացվեց։ Հարձակվողը մեղավոր ճանաչվեց մահաբեր զենքով հարձակման մեջ և դատապարտվել լրացուցիչ 15 տարվա ազատազրկման։ Հարձակման դրդապատճառը այդպես էլ չպարզվեց, բայց Լևանի նկատմամբ համակրանք գրեթե չառաջացավ. նրա կողմից խաբված մարդիկ գտնում էին, որ հարձակումը տեղին էր, շատերն էլ հիասթափված էին, որ հարձակվողին չի հաջողվել սպանել Լևանին։ Վերջինս 2009 թվականին ազատվել է բանտից[10][11]։։

Մրցանակների առաջադրման ցանկ խմբագրել

Տարին Մրցանակը Արդյունքը Հղում(ներ)
1995 թ Գրեմմի մրցանակ լավագույն Polka ալբոմի համար Առաջադրված [12]

Տրանսպորտային պատահար խմբագրել

2001 թվականի հունվարի 26-ին Լևանի զբոսաշրջային ավտոբուսը վթարի է ենթարկվել Ֆլորիդայի ճանապարհին, ուր մեկնում էին վեց շոու կազմակերպելու նպատակով։ Խմբի երաժիշտներից երկուսը զոհվեցին։ Լևանը իր որդու՝ Դանիելի հետ, որը փոխարինող երաժիշտ էր, հոսպիտալացվեց. ընդ որում՝ Դանիելի վիճակը ծանր էր, և նա տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք[13]։ Վթարի պահին ավտոբուսի ղեկին եղել էր խմբի շեփորահար Սթիվ Սեյվը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jan Lewan age, height, weight, net worth 2022, wife, kids, gay, girlfriend, biography, wiki | MD Daily Record». 2023 թ․ հուլիսի 18.
  2. 2,0 2,1 «Polka king's scamming ways get him jail time». The Morning Call. 2004 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  3. «Polka, Ponzi and prison: Jack Black stars in Netflix film about Hazleton's Jan Lewan». The Morning Call. 2018 թ․ հունվարի 11. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  4. «How 'The Polka King' Turns A Real-Life Con Artist Into One Of Jack Black's Most Endearing Roles». MoviePilot.com. 2018 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  5. Patten, Dominic (2016 թ․ դեկտեմբերի 5). «Sundance 2017: Robert Redford, New Rashida Jones Netflix Series, 'Rebel In The Rye' & More On Premiere, Docu, Midnight & Kids Slates». Deadline Hollywood.
  6. «January premieres on Netflix». Screencrush (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. 7,0 7,1 Lewan, Jan. «About me - Jan Lewan Lewandowski - Official website». About me. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  8. «Where is Marla Lewan Now in 2017? 'The Polka King' Tells Her Side of the Ponzi Scheme Story». 2018 թ․ հունվարի 9.
  9. Jaafar, Ali (2016 թ․ մարտի 10). «Jack Black To Star In And Produce Jan Lewan Biopic 'The Man Who Would Be Polka King'». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «Filming for 'The Polka King' gets started | The Valley Breeze». www.valleybreeze.com. 2016 թ․ հուլիսի 19. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. Smith, Andy (2016 թ․ հուլիսի 19). «Shooting in Cranston, Jack Black movie looking for extras». The Providence Journal. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. «Jan Lewan Grammy nominations and bio». Grammy.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  13. «When an American Dream Turns into an American Tragedy… Jan Lewan strives for redemption». cosmopolitanreview.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Լևան» հոդվածին։