Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իռլանդիա (այլ կիրառումներ)

Իռլանդիա (իռլանդերեն՝ Éire [ˈeːɾʲə], անգլ.՝ Ireland [ˈaɾlənd], լատին․՝ Hibernia), Եվրոպայի մեծությամբ երրորդ կղզին է (Մեծ Բրիտանիայից և Իսլանդիայից հետո), երկու ամենամեծ Բրիտանական կղզիներից արևմտյանը։

Իռլանդիա
Տեսակկղզի և մշակութային շրջան
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Իռլանդիա և  Միացյալ Թագավորություն
Երկարություն450 կմ
Լայնություն260 կմ
Ամենաբարձր կետCarrauntoohil?
Շրջանագծի երկարություն2797 կմ
Մակերես84 421 կմ²
Արևելան կետ52°57′57″ հս․. լ. 5°59′53″ ամ. ե.HGЯO
Արևմտյան կետ52°06′36″ հս․. լ. 10°28′47″ ամ. ե.HGЯO
Մասն էԲրիտանական կղզիներ և Կելտական ​​շրջաններ
Աշխարհագրական տեղադրությունԲրիտանական կղզիներ
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս, Իռլանդական ծով, Սուրբ Գևորգի նեղուց և North Channel?
Քարտեզ
Քարտեզ

Անվանում խմբագրել

«Իռլանդիա» անվանումը գալիս է կղզու անգլերեն անվանումից (Ireland), որը կազմված է իռլանդերեն «Էիրե» (Éire, «Իռլանդիա») բառից կամ դրանից բխած ցեղանունից և անգլերեն «-լանդ»՝ «երկիր» իմաստով վերջածանցից։ «Էիրե» իռլանդերեն անվանումն առաջացել է հին իռլանդերեն «Էրիու» (Ériu) բառից, որն Իռլանդիա կղզու՝ ինչպես նաև իռլանդական առասպելաբանության աստվածուհիներից մեկի անունն է։ Մեկ վարկածի համաձայն՝ «Էրիու» անունը բխում է կելտական նախալեզվի *Φīweryū բառից, որն էլ գալիս է հնդեվրոպական *piHwerjon- («պտղաբեր երկիր» կամ «լիաբեր երկիր» իմաստով) բառից, որի արմատն է *peyH- («յուղ, ճարպ»)[1][2]։ Մեկ այլ մեկնաբանությամբ «Էրիու» անունը ծագում է հնդեվրոպական *h₂uer («հոսող ջուր») արմատից[1][3]։ Անցյալում Իռլանդիա անվանումը մեկնաբանվել է որպես «արևմտյան կղզի», ինչը գիտականորեն հիմնավորված չէ[4][5]։

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Վերջին սառցադաշտային ժամանակաշրջանում և մինչև մ.թ.ա. մոտ 16000 թվականը Իռլանդիայի մեծ մասը ծածկված էր սառույցով։ Ծովի հարաբերական բարձրությունը 50մ-ից պակաս է, ինչի արդյունքում Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև ձևավորվեց սառցե կամուրջ։ Ք.ա. 14000 թվականին այս սառցե կամուրջը գոյություն ուներ Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի միջև, իսկ մ.թ.ա. 12000 թվականին Իռլանդիան ամբողջովին անջատված էր Մեծ Բրիտանիայից։ Ավելի ուշ՝ մ.թ.ա. 6100 թվականին, Մեծ Բրիտանիան անջատվեց Եվրոպայից։ 2021 թվականից ի վեր Իռլանդիայում մարդկային գործունեության ամենավաղ ապացույցները թվագրվում են 33000 տարի առաջվան։

Մ.թ.ա. 4000 թվականից որոշ ժամանակ առաջ նեոլիթյան վերաբնակիչները ներմուծեցին հացահատիկային կուլտուրաներ, ընտելացրին կենդանիներ, ինչպիսիք են խոշոր եղջերավոր անասունները և ոչխարները, և կառուցեցին մեծ փայտե շենքեր և քարե հուշարձաններ։

Տեղաբաշխումը և չափերը խմբագրել

Գտնվում է 6° 20' - 10° 20' ամ. ե. և 51° 25' - 55° 23' հս. լ. (ծայրագույն հյուսիսային կետը՝ Մալին Հեդ հրվանդանն է Ինիշոուեն թերակղզու վրա)։ Արևելքից շրջապատված է Իռլանդական ծովը, ինչպես նաև Սբ. Գեորգի և Հյուսիսային նեղուցները, արևմուտքից, հյուսիսից և հարավից Ատլանտյան օվկիանոսով։ Արևմուտքից արևելք ձգվում է մոտ 300 կմ, հյուսիսից հարավ՝ մոտ 450 կմ։ Կղզու մակերեսը կազմում է 84 հազար կմ2 (աշխարհում 12-րդ տեղը)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Isaac, G. R. (2009). «A Note on the Name of Ireland in Irish and Welsh». Ériu. 59: 49–55. ISSN 0332-0758.
  2. Koch John T. (2005)։ Celtic Culture: A Historical Encyclopedia, ABC-CLIO։ pp. 709-710
  3. Ní Mhurchú, Síle (2017). «Ériu». In Echard, Sian; Rouse, Robert (eds.). The Encyclopedia of Medieval Literature in Britain, 4 Volume Set (անգլերեն). Chichester: John Wiley & Sons. էջ 750. ISBN 978-1-118-39698-8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. Pictet, Adolphe (1857). «Inquiry into the Origin of the Name of Ireland». Ulster Journal of Archaeology. 5: 52–60. ISSN 0082-7355.
  5. Forbes John (1848)։ The Principles of Gaelic Grammar (2nd ed.)։ Edinburgh: Oliver and Boyd, p. 160

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդիա (կղզի)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 385