Յանոշ Լավոտտա (հունգ.՝ Lavotta János), (հուլիսի 5, 1764(1764-07-05)[1] կամ հուլիսի 12, 1762(1762-07-12)[2], Pusté Úľany, Գալանտա, Սլովակիա - օգոստոսի 11, 1820(1820-08-11)[1] կամ օգոստոսի 10, 1820(1820-08-10)[2], Tállya, Gönc District, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա), հունգարացի վիրտուոզ-ջութակահար և կոմպոզիտոր։

Յանոշ Լավոտտա
Բնօրինակ անունհունգ.՝ Lavotta János
Ծնվել էհուլիսի 5, 1764(1764-07-05)[1] կամ հուլիսի 12, 1762(1762-07-12)[2]
Pusté Úľany, Գալանտա, Սլովակիա
Երկիր Հունգարիա
Մահացել էօգոստոսի 11, 1820(1820-08-11)[1] կամ օգոստոսի 10, 1820(1820-08-10)[2]
Tállya, Gönc District, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա
Ժանրերverbunkos?
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և classical violinist
Գործիքներջութակ
 János Lavotta Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լավոտտան ծնվել է 1764 թվականի մայիսի 5-ին Պուստաֆեդեմեշ գյուղում։ Ջութակ նվագել սովորել է Վիեննայում, ուսում ավարտել է 1786 թվականին։ Վերջին տարիներին նրա գործունեությունը կապված է եղել թատրոնի հետ։ 1792-1793 թվականներին Պեշտում ղեկավարել է թատերական միությունը։ 1802-1804 թվականներին Կլուժ-Նապոկայում եղել է հունգարական դրամատիկական թատրոնի նվագախմբի դիրիժոր։

Բազմաթիվ համերգներ է տվել. դարձել է XVIII-XIX դարերի հունգարական երաժշտական դպրոցի առաջատար ներկայացուցիչ Յանոս Բիչարի և Անթալ Ցզերմակի հետ։ Նրա ծրագրա-ցիկլային աշխատությունները դարձել են հունգարական երաժշտության վերբունկոշ[3] ժանրի առաջատար նմուշները։ Նա նաև գրել է «Magyar aquardo» լարային գործիքների և երկգալարափողի համար։

Վախճանվել է 1820 թվականի օգոստոսի 11-ին Թալիա քաղաքում։ Նրան է նվիրված Յոհան Հոբայի «Սեր Լավոտտա» օպերան (Բուդապեշտ, 1906 թվական)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wurzbach D. C. v. Lavotta, Karl Johann (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 14. — S. 231.
  3. Вербункош հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  4. Kft., Mimézis. «Tomb of János Lavotta (Tállya) - Statues, Sights». www.visittokaj.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանոշ Լավոտտա» հոդվածին։

Գրականություն խմբագրել

  • Гл. ред. Келдыш, Юрий Всеволодович Музыкальная энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 3. — С. 126. — 1102 с.