Յանա Ֆեթ (անգլ.՝ Jana Fett, jâna fêt, jǎː-[4][5][6], նոյեմբերի 2, 1996(1996-11-02)[1], Զագրեբ, Խորվաթիա[2]), խորվաթ թենիսիստուհի։

Յանա Ֆեթ
Սեռիգական[1]
Քաղաքացիություն Խորվաթիա[1]
Բնակվելու վայրԶագրեբ
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 2, 1996(1996-11-02)[1] (27 տարեկան)
ԾննդավայրԶագրեբ, Խորվաթիա[2]
Հասակ168 սանտիմետր[1] սմ
Քաշ65 կիլոգրամ[3] կգ
Խաղեր Հ/Պ324–228[1]
Խաղեր Հ/Պ57–47[1]

Կարիերա խմբագրել

2017 թվականի հոկտեմբերի 2-ին Ֆեթը հասել է լավագույն արդյունքին առանձին մարզիկների աշխարհի վարկանշային աղյուսակում` գրավելով 97-րդ տեղը, իսկ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին լավագույն արդյունքն է գրանցել զույգերի վարկանշային աղյուսակում` գրավելով 357-րդ տեղը։ Ֆեթը մենակ հինգ և զույգով 4 անգամ արժանացել է տիտղոսների Թենիսի միջազգային ֆեդերացիայի կանանց մրցաշարերի շարքում։

Պատանիների շարքում Ֆեթի կարիերայի ամենաբարձր վարկանիշը եղել է 12-րդ տեղը, որին նա հասել է 2014 թվականի փետրվարի 24-ին։ 2014 թվականին Ավստրալիայում անցկացվող աղջիկների առաձնին բաց առաջնությունում Ֆեթն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ եզրափակչում խաղալով Ելիզավետա Կուլիչկովայի հետ։

Ֆեթն իր խոշորագույն տիտղոսին արժանացել է 2015 թվականի Dunlop World Challenge պրոֆեսիոնալ միջազգային մրցաշարում, որտեղ եզրափակչում հաղթել է Լուկսիկա Կումկհումին[7]։

2017 թվականի Հոբարտի միջազգային մրցաշարում Յանա Ֆեթն առաջին անգամ մասնակցել է Կանանց թենիսի ֆեդերացիայի (WTA) մրցաշարին, որտեղ կիսաեզրափակչում պարտվել է բելգիացի Էլիզա Մերտենսին, ով դարձել է չեմպիոն։ Նույն տարում նա երկրորդ անգամ հասել է WTA կիսաեզրափակիչ՝ Ճապոնիայի կանանց բաց առաջնությունում, կրկին հաղթահարել որակավորման փուլը և առաջին անգամ հաղթել թոփ-20-ի մարզիկի՝ Քրիստինա Մլադենովիչին։ Կիսաեզրափակչում նա պարտվել է ճապոնացի Միյու Կատոյին։ Այդ հաջողությունից հետո նա կատարել է իր նորամուտը թոփ-100-ում։

2018 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Յանա Ֆեթը երկրորդ փուլում պարտվել է ապագա չեմպիոնին՝ դանիացի Քերոլայն Վոզնյացկուն, թեև նա զիջում էր երրորդ սեթում 1-5 հաշվով (Ֆեթի և Վոզնյացկու ընդհանուր հաշիվը երկրորդ փուլում՝ 6-3, 2-6, 5-7)[8]։

Ելույթներ մրցաշարերում խմբագրել

ITF մրցաշարերի եզրափակիչներ առանձին խմբագրել

Լեգենդ
100.000 USD (0)
75.000 USD (1–0)
50.000 USD (0)
25.000 USD (1–0)
15.000 USD (1–1)
10.000 USD (2–1)
Եզրափակիչներ ըստ ծածկույթի
Հարդ (3–1)
Գետին (1–1)
Խոտ (0–0)
Գորգ (1–0)

Հաղթանակներ (5) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Հակառակորդ եզրափակչում Հաշիվ
1. 25 օգոստոսի, 2014 թվական Օստրավա, Չեխիա Գետին   Լենկա Կունչիկովա 6–4, 6–3
2. 22 դեկտեմբերի, 2014 թվական Ստամբուլ, Թուրքիա Հարդ (i)   Օլգա Յանչուկ 6–2, 6–4
3. 6 ապրիլի, 2015 թվական Դիժոն, Ֆրանսիա Հարդ (i)   Մարիաննա Զակարլյուկ 6–3, 6–4
4. 2 նոյեմբերի, 2015 թվական Լաֆբորո, Մեծ Բրիտանիա Հարդ (i)   Քրիստիանա Ֆեռանդո 6–2, 6–1
5. 29 նոյեմբերի, 2015 թվական Տոյոտա, Ճապոնիա Գորգ (i)   Լուկսիկա Կումկհում 6–4, 4–6, 6–4

Պարտություններ (2) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Հակառակորդ եզրափակչում Հաշիվ
1. 8 սեպտեմբերի, 2014 թվական Բոլ, Խորվաթիա Գետին   Իվա Մեկովեց 4–6, 1–6
2. 26 հոկտեմբերի, 2015 թվական Ստամբուլ, Թուրքիա Հարդ (i)   Իվանա Յորովիչ 3–6, 5–7

ITF մրցաշարերի կիսաեզրափակիչներ զույգով խմբագրել

Լեգենդ
100.000 USD (0)
75.000 USD (0)
50.000 USD (0)
25.000 USD (1–1)
15.000 USD (0)
10.000 USD (3–2)
Եզրափակիչներ ըստ ծածկույթի
Հարդ (2–2)
Գետին (1–1)
Խոտ (0–0)
Գորգ (1–0)

Հաղթանակներ (4) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Հակառակորդներ եզրափակչում Հաշիվ
1. 31 մարտի, 2014 թվական Շարմ էլ Շեյխ, Եգիպտոս Հարդ   Ալեքսանդրա Կորաշվիլի   Օլա Աբու Զեքրի
  Մայար Շերիֆ
6–4, 7–5
2. 18 օգոստոսի, 2014 թվական Վինկովցի, Խորվաթիա Գետին   Ադրիանա Լեկայ   Լիլլա Բարցո
  Ագնեշ Բուկտա
6–3, 7–5
3. 22 դեկտեմբերի, 2014 թվական Ստամբուլ, Թուրքիա Հարդ (i)   Ադրիանա Լեկայ   Այլա Ակսու
  Իպեկ Սոյլու
6–3, 6–4
4. 23 հոկտեմբերի, 2016 թվական Համամացու, Ճապոնիա Գորգ   Այակա Օկունո   Հսյու Ցզեյույ
  Յուստինա Յեգյոլկա
4–6, 7–6(7–5), [12–10]

Պարտություններ (3) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Հակառակորդներ եզրափակչում Հաշիվ
1. 14 ապրիլի, 2013 թվական Բոլ, Խորվաթիա Գետին   Բեռնարդա Պերա   Բարբորա Կրեյչիկովա
  Պոլինա Լեյկինա
3–6, 3–6
2. 16 մարտի, 2015 թվական Օսլո, Նորվեգիա Հարդ (i)   Ադրիանա Լեկայ   Յուստինա Յեգյոլկա
  Եվա Վականնո
1–6, 1–6
3. 31 հոկտեմբերի, 2015 թվական Ստամբուլ, Թուրքիա Հարդ (i)   Քրիստինա Դինու   Բաշակ Էրայդին
  Պոլինա Լեյկինա
5–7, 7–6(7–2), [5–10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 WTA կայքէջ
  2. 2,0 2,1 2,2 ITF կայքէջ
  3. 3,0 3,1 https://web.archive.org/web/20170114204018if_/http://www.wtatennis.com/players/player/21894
  4. «Ȁna». Hrvatski jezični portal (սերբա-խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին. «Jána (Jȁna)»
  5. «Jȁna». Hrvatski jezični portal (սերբա-խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին. «Jȁna (Jána)»
  6. «fȅt (I)». Hrvatski jezični portal (սերբա-խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին. «Fȅtt»
  7. Fishpool N. (2015 թ․ դեկտեմբերի 7). «Spotlight On… Jana Fett — November 2015» (անգլերեն). ITF. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  8. «Возняцки победила Фетт во втором круге Australian Open, уступая в третьем сете 1:5» (անգլերեն). Р-Спорт. 2018 թ․ հունվարի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանա Ֆեթ» հոդվածին։