Յահյա Աբդուլ-Մաթին II

ամերիկացի դերասան

Յահյա Աբդուլ-Մաթին II (անգլ.՝ Yahya Abdul-Mateen II; հուլիսի 15, 1986(1986-07-15)[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան և ճարտարապետ, ով առավել հայտնի է Քադիլաքի դերով «The Get Down» հեռուստասերիալում, Սև Մանտայի դերով 2018 թվականի DC-ի ընդարձակ տիեզերքի «Ակվամեն» և «Դոկտոր Մանհեթեն» ֆիլմերում, իր դերերով 2017 թվականի «Մալիբուի փրկարարները» ու «Մեծագույն շոումենը» և 2019 թվականի HBO-յի «Պահապաններ» հեռուստասերիալում։

Յահյա Աբդուլ-Մաթին II
անգլ.՝ Yahya Abdul-Mateen II
Յահյա Աբդուլ-Մաթին II-ը 2018 թվականի San Diego Comic-Con International-ում
Ծնվել էհուլիսի 15, 1986(1986-07-15)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Եյլի դրամայի դպրոց և McClymonds High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և ճարտարապետ
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Աբդուլ-Մաթինը ծնվել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում մուսուլման հոր՝ Յահյա Աբդուլ-Մաթին I-ի և քրիստոնյա մոր՝ Մերիի ընտանիքում[2][3]։ Նա անցկացրել է իր մանկությունը Նոր Օռլեանի Մագնոլիա շրջանում, իսկ հետո տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաք[4][5], որտեղ հաճախել է ՄաքՔլայմոնդսի աագ դպրոցը։ 2004 թվականին նա ընդունվել է քոլեջ, որտեղ հաջորդ տարի դարձել է Ալֆա Ֆի Ալֆա եղբայրության անդամ[6] և մասնակցել է արգելավազքի մրցումներին «Կալիֆոռնիա Գոլդեն Բեարս» թիմի համար[2]։ Նա ավարտել է Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանը ճարտարապետության աստիճանով և հետո աշխատել է Սան Ֆրանցիսկոյում[7]։ Նա միշտ ուզում էր դերասան դառնալ, և այդ պատճառով էլ Աբդուլ-Մաթինը ստացել է Յեյլի դրամայի դպրոցի մագիստրոսի աստիճանը, սկսելով աշխատել որպես բեմական դերասան[5][8]։

Կարիերա խմբագրել

2016 թվականին Աբդուլ-Մաթինը սկսել է իր դերասանական կարիերան Բազ Լուրմանի «The Get Down» երաժշտական դրամա հեռուստասերիալում, որի պրեմիերան տեղի է ունեցել Նեթֆլիքսում։ Նրա կերպարը՝ Քլարենս «Քադիլաք» Քալդուելը դիսկո աշխարհի արքայազնն է[8]։ Աբդուլ-Մաթինի աշխատանքը հեռուստասերիալում բարձր է գնահատվել[4][9]։

2017 թվականին Աբդուլ-Մաթինը հայտնվել է Շոն Քրիստենսենի «Սիդնի Հոլլ» դրամա ֆիլմում՝ Դյուանի կերպարում։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի Սանդենս կինոփառատոնում[10]։ Աբդուլ-Մաթինը կատարել է ոստիկանության աշխատողի՝ Գարներ Էլերբիի դերը ռեժիսոր Սեթ Գորդոնի «Մալիբուի փրկարարները» կատակերգական մարտաֆիլմում Դուեյն Ջոնսոնի և Զաք Էֆրոնի հետ միասին։ Ֆիլմը լույս է տեսել 2017 թվականի մայիսի 25-ին[11]։ 2017 թվականին նա նաև մասնակցել է «Մեծագույն շոումենը» ֆիլմի նկարահանումներին, որի դերասանական կազմը ներառում էր նաև Էֆրոնին, Հյու Ջեքմանին, Միշել Ուիլյամսին և Զենդեյային[12]։

2018 թվականին Աբդուլ-Մաթինը՝ Վերա Ֆարմիգայի և Քրիստոֆեր Պլամմերի հետ միասին, նկարահանվել է ռեժիսոր Շանա Ֆեսթեի «Սահմաններ» ռոուդ դրամա ֆիլմում[13]; և Սև մանտայի դերը DC Comics-ի «Ակվամեն» ֆիլմում, որի նկարահանումները սկսել են 2017 թվականի մայիսին Ավստրալիայում[14]։ 2018 թվականին նա ընդգրկվել է ռեժիսոր Ջորդան Փիլի «Մենք» սարսափ ֆիլմում, որը լույս է տեսել 2019 թվականի մարտին[15]։ 2019 թվականին Ամդուլ-Մաթինը կատարել է HBO-յի «Պահապաններ» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը[16]։

2019 թվականին հաստատվել է, որ Աբդուլ-Մաթինը բանակցությունների փուլում է գտնվում Ջորդան Փիլի պրոդյուսերավորմամբ «Քենդիմեն» ֆիլմի նույնանուն գլխավոր դերը կատարելու համար[17]։ Ֆիլմի թրեյլերը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 27-ին, իսկ կինոթատրոններում հայնտվել է 2020 թվականի սեպտեմբերի 25-ին[18]։

2019 թվականի մարտին հայտարարվել է, որ նա ընդգրկվել է Նեթֆլիքսի «Սև հայելի» գիտական ֆանտաստիկա հեռուստասերիալում[19]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2012 Քրեսչենդո Crescendo Յահյա Կարճամետրաժ ֆիլմ;
Նաև համապրոդյուսեր
2017 Սիդնի Հոլլ The Vanishing of Sidney Hall Դուեյն Ջոն
Մալիբուի փրկարարները Baywatch Գարներ Էլերբի
Մեծագույն շոումենը The Greatest Showman Վ․ Դ․ Հիլեր
2018 Առաջին հանդիպում First Match Դարել
Սահմաններ Boundaries Սերջ
Ակվամեն Aquaman Դևիդ Քեյն / Սև մանտա
2019 Մենք Us Ռասել Թոմաս / Ուեյլանդ
Քաղցրություն որովայնի մեջ Sweetness in the Belly Ազիզ
2020 Ամբողջ օր ու գիշեր All Day and a Night Բիգ Սթաննա
Քենդիմեն Candyman Էնթոնի ՄաքՔոյ Հետարտադրություն
Չիկագոյի յոթնյակի դատավարությունը The Trial of the Chicago 7 Բոբի Սիլ Հետարտադրություն
2021 Մատրիցա 4 The Matrix 4 Նկարահանումներ

Հեռուստատեսություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2016–2017 The Get Down The Get Down Քլարենս «Քադիլաք» Քալդուել 11 սերիաներ
2018 Աղախնի պատմվածքը The Handmaid's Tale Օմար Սերիա․ «Ուղեբեռ»
2019 Սև հայելի Black Mirror Կառլ Սերիա․ «Striking Vipers»
Պահապաններ Watchmen Քալ Աբար / Ջոն Օսթերման / Դոկտոր Մանհեթեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://calbears.com/roster.aspx?rp_id=2228
  2. 2,0 2,1 2,2 «Yahya Abdul-Mateen - Track & Field». Cal Athletics. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  3. Rubenstein, Janine (2016 թ․ հուլիսի 21). «Five Things to Know About Buzzy New Actor Yahya Abdul-Mateen II». People.
  4. 4,0 4,1 Hammer, Mike (2016 թ․ օգոստոսի 6). «Yahya Abdul-Mateen II shines in Netflix's 'The Get Down'». New York Daily News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  5. 5,0 5,1 Ortved, John (2016 թ․ օգոստոսի 6). «Meet 'The Get Down' lead actor Yahya Abdul-Mateen II». Gulf News. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  6. «Alpha Epsilon Lineage». Alpha Phi Alpha Fraternity, Inc. Alpha Epsilon Chapter.
  7. Park, Andrea (2016 թ․ օգոստոսի 19). «How "Get Down" star Yahya Abdul-Mateen II went from architecture to acting». CBS News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  8. 8,0 8,1 Goldberg, Lesley (2015 թ․ մայիսի 28). «Baz Luhrmann's 'The Get Down' Adds "Disco Prince" to Cast (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  9. Ali, Rasha (2016 թ․ օգոստոսի 17). «'The Get Down' Star Yahya Abdul-Mateen II on Disco, Hip Hop and Tilted Hats (Exclusive Video)». TheWrap. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  10. Berkshire, Geoff (2017 թ․ հունվարի 26). «Sundance Film Review: 'Sidney Hall'». Variety. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  11. N'Duka, Amanda (2016 թ․ մարտի 2). «Yahya Abdul-Mateen II Dives Into 'Baywatch'; Jacob Latimore Joins 'Collateral Beauty'». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  12. N'Duka, Amanda (2016 թ․ հոկտեմբերի 17). «Yahya Abdul-Mateen II Joins 'The Greatest Showman On Earth'; Dan Amboyer Cast In 'Brawl In Cell Block 99'». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  13. Hipes, Patrick (2016 թ․ հուլիսի 5). «Ryan Kwanten Joins 'Supercon'; 'The Get Down's Yahya Abdul-Mateen II Books Pair». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  14. Kit, Borys (2017 թ․ հունվարի 31). «'Aquaman' Finds Its Black Manta Villain With 'Get Down' Actor (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  15. N'Duka, Amanda (2018 թ․ հուլիսի 19). «Jordan Peele's 'Us' Adds Yahya Abdul-Mateen II And Anna Diop To Cast». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  16. Petski, Denise (2018 թ․ հունիսի 29). «'Watchmen': Yahya Abdul-Mateen II & Sara Vickers Cast In Damon Lindelof's HBO Pilot». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  17. Kroll, Justin (2019 թ․ փետրվարի 27). «Jordan Peele's 'Candyman' Finds Its Star (Exclusive)». Variety. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  18. Kaufman, Gil (2020 թ․ փետրվարի 27). «Destiny's Child Has Never Sounded So Spooky: Hear 'Say My Name' in New 'Candyman' Trailer». Billboard. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  19. Petski, Denise (2019 թ․ մարտի 20). «'Black Mirror': Anthony Mackie & Yahya Abdul-Mateen II Cast In Season 5». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յահյա Աբդուլ-Մաթին II» հոդվածին։