Յազդ կամ Եզդ (պարս.՝ یزد), քաղաք Իրանի իսլամանական հանրապետության կենտրոնական մասում` Յազդ օսթանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Հանդիսանում է նաև համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 529 673 մարդ (2016)[1]։

Քաղաք
Յազդ
պարս.՝ یزد
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՅազդ
ՇահրեստանՅազդ
Մակերես131,551 կմ²
ԲԾՄ1216 մետր
Կլիմայի տեսակշոգ անապատային
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն529 673 մարդ (2016)[1]
Ազգային կազմպարսիկներ
Կրոնական կազմշիա մուսուլմաններ, զրադաշտականներ
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0351
Պաշտոնական կայքyazd.ir(պարս.)
Յազդ (Իրան)##
Յազդ (Իրան)

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 529 673 մարդ, որոնք կազմում էին 158 368 տնտեսություն[2]։ Քաղաքը բնակչությամբ Յազդ օսթանի ամենախոշոր[3] և Իրանի տասնհինգերորդ ամենախոշոր[4] քաղաքն է։ Յազդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 63 502[5] 93 241[6] 230 483 275 298[4] 326 776[4] 423 006[7] 486 152[8] 529 673[2]

Բնակիչները հիմնականում շիա իսլամ դավանող պարսիկներ են, կա նաև էական զրադաշտական համայնք։

Պատմություն խմբագրել

Մ.թ.ա 3000 թվականից ի հայտ եկան քաղաքի մասին հիշատակումներ։ Այն նշված էր, որպես Մեդիայի Իսատիս քաղաք։ Հնագիտական պեղումների ընթացքում գտնվել են նաև առարկաներ, որոնք վերագրվում են Աքեմենյանների հարստության ժամանակաշրջանին։

Յազդը գտնվում է պատմական մայրաքաղաքներից հեռու, այդ պատճառով էլ կարողացել է խուսափել վնասներից։ Քաղաքում պահպանվել են պատմական հուշարձաններ և մշակութային հին մասունքներ։

Չինգիզ խանի հարձակումների ժամանակ այստեղ թաքնվում էին նկարիչներ, գիտնականներ և պոետներ։

1272 թվականին Յազդ է այցելել Մարկո Պոլոն։ Ըստ նրա նկարագրության` քաղաքը հանդիսանում էր մետաքսի արտադրության և առևտրի կենտրոն։

Տեսարժան վայրեր խմբագրել

Յազդը Իրանի զարգացած քաղաքներից մեկն է, որտեղ պահպանվել է հին քաղաքի տեսքը, ինչպես մի քանի դար առաջ։ Քաղաքում շատ են պատմական հուշարձաններ։ 2014 թվականին Յազդը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային մշակույթի ժառանգության օբյեկտ[9]։

Ամենահայտնի պատմամշակութային հուշարձաններն են՝

  • Դովազդեխ Իմամի դամբարանը, որը կառուցվել է XI դարում և հանդիսանում է ամենահին պահպանված կառույցը Յազդում։
  • Մայր մզկիթը` կառուցված XIV դար դարում, որի 52 մետր բարձրությամբ մինարեթներն ամենաբարձրն են Իրանում։ Մզկիթն իրենից ներկայացնում է միջնադարյան պարսկական խճանկարչության և ճարտարապետության հոյակապ մի օրինակ։
  • Շամսիայի մեդրեսեն` կառուցված XIV դարում[10]
  • Ամիր Չակմակի համալիրը, որի հիմնական մասը XV դարի մզկիթն է, համալիրի մաս են կազմում նաև քարվանսարան, բաղնիքը և ալյ կառույցներ
  • Ջրի թանգարան` բացված 2000 թվականին[11]
  • Զրադաշտական ատրուշանը` միակն Իրանում որտեղ պահվում է բարձրագույն աստիճանի սրբազան կրակ` Աթաշ Վահարամը։ Ատրուշանը կառուցվել է 1934 թվականին, սակայն պնդվում է, որ այստեղ պահվող անշեջ կրակը վառվում է մ. թ. 470 թվականից և մի քանի անգամ տեղափոխվել է նախքան ատրուշանում հաստատվելը[12]։
  • Զրադաշտական լռության աշտարակը, որը գտնվում է քաղաքի մոտակայքում

Յազդը հայտնի է նաև իր բազմաթիվ քամու աշտարակներով, որոնք նախատեսված են օդի սառեցման համար։

 

Հայտնի բնակիչներ խմբագրել

  • Շարաֆ ադ-Դին Յազդի
  • Մոհամմադ Հատամ
  • Մոշե Կացավ` Իսրայելի ութերորդ նախագահը (2000 - 2007 թթ.)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «Յազդ օսթանի քաղաքները» (անգլերեն).
  4. 4,0 4,1 4,2 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  9. «Historic City of Yazd». World Heritage (անգլերեն). ՅՈՒՆԵՍԿՕ.
  10. «Madrasa-i Shamsiya» (անգլերեն). Archnet.
  11. [1] Արխիվացված 2007-06-26 Wayback Machine
  12. «Account of flame still burning after over 1,500 years». theiranproject.com (անգլերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յազդ» հոդվածին։