Մրրկահավ (մուլտֆիլմ)
Մրրկահավ (ռուս.՝ Буревестник), ռուսական կարճամետրաժ մուլտֆիլմ-կատակերգություն, որը նկարահանվել է 2004 թվականին։ Ռեժիսորն Ալեքսեյ Տուրկուսն է։
Մրրկահավ ռուս.՝ Буревестник | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն |
Կերպարներ | Ալեքսանդր Պուշկին և Մաքսիմ Գորկի |
Հիմնված է | Մրրկահավի երգը |
Ռեժիսոր | Q115100425? |
Հնչյունավորում | Մարիա Արոնովա և Պավել Ակիմկին |
Երաժշտություն | Սերգեյ Ռախմանինով և Ֆրեդերիկ Շոպեն |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Տևողություն | 565 վայրկյան |
Պատկերի ձևաչափ | 35 mm film? |
Թվական | 2004 |
Սյուժե խմբագրել
Դպրոցում գրականության դասաժամ էր։ Ուսուցչուհին նայում է դասամատյանին և աշակերտներին կանչում է գրատախտակի մոտ։ Գերազանցիկ աշակերտուհին շատ զգացմունքային է կարդում Մաքսիմ Գորկու «Մրրկահավի երգը», սակայն դասընկերներն անընդհատ խանգարում են նրան։ Բանաստեղծական խոսքերն անմիջապես իրականանում են. ամպեր, քամի, ծով, մրրկահավ, պինգվին... Իսկ երբ զանգը հնչում է և դասարանը դատարկվում է, դասաենյակում ուսուցչուհուն են նայում Մաքսիմ Գորկին և Ալեքսանդր Պուշկինը։
Դերերը հնչյունավորել են խմբագրել
- Մարիա Արոնովա
- Մարինա Տյաբուտ
- Յելենա Լաբուտինա
- Եվգենի Տկաչուկ
- Պավել Ակիմկին
Երաժշտություն խմբագրել
- Իտալական պոլկա` Սերգեյ Ռախմանինով
- Հեղափոխական էտյուդ` Ֆրեդերիկ Շոպեն
Վերաթողարկում DVD ձևաչափով խմբագրել
- DVD ձևաչափով մուլտֆիլմը թողարկվել է «Մրրկահավը և ուրիշներ» մուլտֆիլմերի հավաքածուում (ներկայացուցիչ` «Սոյուզ»)[1]։
Մրցանակներ խմբագրել
- 2004` Անիմացիոն մանկական ֆիլմերի 9-րդ միջազգային մոսկովյան «Ոսկե ձկնիկ» փառատոն, ժյուրիի հատուկ մրցանակ` «Ամենազվարճալի ֆիլմ» անվանակարգում[2]։
- 2005` Անիմացիոն կինոյի ռուսական 10-րդ հոբելյանական բաց փառատոն` դիպլոմ` «Չարաճճիության ցուցադրական դասի» համար, իսկ ըստ հանդիսատեսի ընդհանուր քվերակության` Հանդիսատեսի համակրանք մրցանակ[3]։
- 2005` Ռուսական կինոյի 12-րդ «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոն Վիբորգում, «Արծաթե մակույկ» մրցանակ` անիմացիոն կինոյի անվանակարգում[4]։
Քննադատություն խմբագրել
Ալեքսեյ Տուրկուսը նկարահանել է Գորկու «Մրրկահավի» իր տարբերակը։ Այն տարվա ամենազվարճալի, օրիգինալ և ամենադիտված ֆիլմ էր։ Տուրկուսը կատակերգական նմանակում է նկարահանել Գորկու քրեստոմատիկ բանաստեղծության հիման վրա։ Դպրոցական դասարանի թատերականացված տարածությունը բնականորեն խեղդվում է Գորկու ռոմանտիզմի պաթոսի և անտարբեր երեխաների ստի ալիքներում։ Անգամ դասականները` Պուշինն ու Գորկին, չեն դիմանում և դուրս թռչելով իրենց դիմանկարներից` միանում են ընդհանուր խաղ-ֆանտազիային։ - Լարիսա Մալյուկովա[5]
|
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ DVD «Буревестник и др.»
- ↑ 9-й Международный Московский фестиваль детского анимационного кино «Золотая рыбка» 4.10.2004
- ↑ Решение Жюри Фестиваля и зрителей 13.02.2005
- ↑ Завершился Фестиваль в Выборге.23.08.2005
- ↑ Лариса Малюкова СВЕРХкино. Современная Российская анимация.. — СПб.: Умная Маша, 2013. — С. 319. — 368 с. — (Ассоциация анимационного кино). — ISBN 978-5-9904193-1-5
Արտաքին հղումներ խմբագրել
- «Մրրկահավը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մրրկահավը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Боссарт Алла Избушки на «Горбушке» Արխիվացված 2019-11-01 Wayback Machine «Новая газета» № 13, 21.02.2005
- Капков С. Интервью — Алексей Туркус: «Я страшный зануда» Журнал «ПРЕСТИЖ» июль 2007.
- https://web.archive.org/web/20130428133810/http://www.mk.ru/blogs/MK/2007/11/14/culture/323546/