«Մուրացկանի օպերա» (անգլ.՝ The Beggar's Opera, նաև «Մուրացկանների օպերա»), «բալլադային» (երգային) օպերա երեք գործողությամբ։ Գրվել է 1727 թվականին Ջոն Գեյի և Յոհան Քրիստոֆ Պեպուշի կողմից։ Օպերան իրենից ներկայացնում է պարոդիա, որում ծաղրի են ենթարկվում տվյալ ժամանակի իտալական օպերա–սերիա ժանրը, հատկապես Անգլիայում ստեղծագործող Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերաները[1]։

Մուրացկանի օպերա
անգլ.՝ The Beggar's Opera
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և գրական ստեղծագործություն
Ժանրբալլադային օպերա
ԿոմպոզիտորՅոհան Քրիստոֆ Պեպուշ
Լիբրետտոյի
հեղինակ
Ջոն Գեյ
Գործողությունների քանակ3
Գործողության տեղԼոնդոն
Ստեղծման տարեթիվ1727
Առաջնախաղի տարեթիվ1728
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 The Beggar's Opera Վիքիպահեստում

«Մուրացկանի օպերայի» առաջնախաղը կայացել է Լոնդոնի «Լինքոլնս Ինն Ֆիլդս» թատրոնում (the Lincoln's Inn Fields Theatre) 1728 թվականի հունվարի 29–ին։ Օպերան դիմացել է 62 հաջորդական ներկայացման։ Ներկայումս օպերան բեմադրվում է հատկապես Մեծ Բրիտանիայում։ Գոյություն ունեն օպերայի ձայնագրություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гозенпуд А. А. (1965). Оперный словарь. Музыка. էջեր 284–285.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրացկանի օպերա» հոդվածին։