Մուռնայի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։ Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից 34 կմ արևմուտք, վիթխարի ժայռի կատարին։

Գյուղ
Մուռնայի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉմշկածագի գավառակ
Այլ անվանումներՄուռծային, Մուռնացի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ըստ «Հայսմավուրք»-ի Մուռնային եղել է Բյուզանդիայի կասր Հովհաննես Չմշկիկի (969-976) ամառանոցը։ Այն շատ է սիրել ամառանոցը և կյանքի վերջին տարիներին բացականչել է. «Ախ, երանի թե մոռանայի», որից էլ առաջացել է գյուղի անունը։

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել, իսկ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Մոտ 9 տուն բնակիչ ապաստանել է Հալեպ քաղաքում։

Բնակչություն խմբագրել

1915 թվականին ուներ 31 տուն՝ 140 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Մուռնայիի հարավ-արմտյան ծայրամասում գտնվում էր գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին։ 1895 թվականին եկեղեցին կողոպտվել և ավերվել։ Այն վերանորոգվել է 1895 թվականին։ Գյուղում էին գտնվում նաև Ս. Գևորգ, Ս. Թորոս, Ս. Խաչ, Ս. Սարգիս և Ս. Սևթիլ ավերված եկեղեցիները։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ 1892-1894 թվականներին կառուցված երկհարկանի դպրոց։ Սկզբում այն կոչվում էր Մուռնայի Աբգարյան երկսեռ վարժարան, իսկ 1911 թվականին վերանվանվեց Թորգոմյան վարժարանի[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 898

Աղբյուրներ խմբագրել