Մուլեն դը լա Գալետի ինտերիերը (նկար)

Ռամոն Կասասի նկարներից

«Մուլեն դը լա Գալետի ինտերիերը» (իսպ.՝ Interior del Moulin de la Galette), իսպանացի գեղանկարիչ, գծանկարիչ, դիմանկարի և ծաղրանկարի վարպետ, ազգային մոդեռնիզմի կարկառուն ներկայացուցիչ Ռամոն Կասասի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է մոտավորապես 1890 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 78.5 × 69 սմ։ «Մուլեն դը լա Գալետի ինտերիերը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Կատալոնական արվեստի ազգային թանգարանում (Բարսելոնա, Իսպանիա

Մուլեն դը լա Գալետի ինտերիերը
տեսակգեղանկար
նկարիչՌամոն Կասաս[1]
տարիմոտ 1890[1]
բարձրություն78,5 ± 1 միլիմետր[1]
լայնություն69 ± 0 սանտիմետր[1]
ստեղծման վայրՓարիզ[1]
ուղղությունկատալոնյան մոդեռնիզմ և մոդեռն[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԿատալոնական արվեստի ազգային թանգարան[2][1]
հավաքածուԿատալոնական արվեստի ազգային թանգարան[1]
սեփականատերԻսպանիա[1]
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

«Մուլեն դը լա Գալետի ինտերիերը» ստեղծագործությունը պատկանում է Մոնմարտրի Մուլեն դը լա Գալետ կաբարեի ինտերիերի շարքին, որոնք հեղինակը վրձնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ապրելու և ստեղծագործելու տարիներին՝ 1890 թվականի ձմեռվանից մինչև 1891 թվականի ամռան սկիզբ։ Առաջին անգամ կտավը հասարակության համար ցուցադրության է ներկայացվել 1891 թվականի նոյեմբերին Բարսելոնայի Սալա Պարես պատկերասրահում։ «Մուլեն դը լա Գալետի ինտերիերը» և «Պլենէր» կտավները Ռամոն Կասասի այդ ժամանակաշրջանի միակ ստեղծագործություններն են, որոնք պահպանվում են Ազգային թանգարանում[3]։ 2011 թվականին Կատալոնական արվեստի ազգային թանգարանին կտավը հանձնվեց Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից. այն բռնագրավվեց նախորդ սեփականատիրոջից՝ հարկերը չվճարելու դիմաց։

Նկարագիր խմբագրել

«Մուլեն դը լա Գալետի ինտերիերը» ստեղծագործությունում կտավի հեղինակը՝ Ռամոն Կասասը, պատկերել է փարիզյան ամենահայտնի կաբարեներից մեկի՝ Մուլեն դը լա Գալետի ինտերիերը։ Նկարում հաստատության այն անկյունն է պատկերված, որը հեղինակը վրձնել էր մեկ այլ ստեղծագործությունում՝ «Պարահանդես Մուլեն դը լա Գալետում». այդ անկյունը օրկեստրի հարևանությամբ է գտնվում։ Այսօր այդ նկարը պահպանվում է Կաու Ֆերրա թանգարանում՝ Սիտխեսում։

Կտավում Ռամոն Կասասը վրձնել է և՛ սովորական ունայնություն, և՛ ինտիմ տեսարան։ Նկարում պատկերված են երեք հոգի։ Գլխավոր հերոսուհին աղջիկ է, կիսաշրջված դիտողից. նա անտարբեր նստած է սեղանի մոտ։ Այդ աղջկա դիմաց նստած է սիրահար զույգ։ Աղջիկն անտարբեր է նաև երաժշտության նկատմամբ, որը վերևում նվագում է միայնակ երաժիշտը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Museu Nacional d'Art de Catalunya Database
  2. http://www.museunacional.cat/en/colleccio/moulin-de-la-galette-interior/ramon-casas/214988-000
  3. Barral i Altet X. Tresors artístics catalans. — Barcelona: Generalitat de Catalunya, 1994. — Vol. VII. — P. 262. — 311 p. — (Som i serem). — ISBN 978-8-43-933153-7

Գրականություն խմբագրել

  • Doñate, Mercè; Mendoza, Cristina: Ramon Casas. El pintor del modernismo. MNAC. 2001. ISBN 84-8043-077-X

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Ramon Casas. Interior del Moulin de la Galette». www.museunacional.cat — Museo Nacional de Arte de Cataluña. Վերցված է 31.10.2017-ին. (իսպ.)
  • «Ramon Casas y Carbó — Artworks». www.the-athenaeum.org — The Athenaeum. Վերցված է 31.10.2017-ին. (անգլ.)