Մոհամադ Խաթամի (պարս.՝ محمد خاتمی, Mohammad Xâtami, սեպտեմբերի 29, 1943(1943-09-29)[1] կամ հոկտեմբերի 14, 1943(1943-10-14)[2], Արդաքան (Իրան), Յազդի նահանգ, Իրան), Իրանի Իսլամական Հանրապետության հինգերորդ նախագահը` 1997-2005թթ։ Նախագահ է ընտրվել է 1997 թվականին, երկրորդ անգամ վերընտրվել է 2001 թվականին։

Մոհամադ Խաթամի
պարս.՝ محمد خاتمی
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1943(1943-09-29)[1] (80 տարեկան) կամ հոկտեմբերի 14, 1943(1943-10-14)[2] (80 տարեկան)
ԾննդավայրԱրդաքան (Իրան), Յազդի նահանգ, Իրան
Քաղաքացիություն Իրան
Կրոնշիա իսլամ
ԿրթությունՍպահանի համալսարան (1969)
Մասնագիտությունscholar, քաղաքական գործիչ, գրադարանավար, գրող և ռազմական գործիչ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
ԱմուսինZohreh Sadeghi?
Ծնողներհայր՝ Ruhollah Khatami?
Զբաղեցրած պաշտոններԻրանի նախագահ և Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ
ԿուսակցությունAssociation of Combatant Clerics?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներEmad Khatami? և Leila Khatami?
Կայքkhatami.ir
Ստորագրություն
Изображение автографа
 Mohammad Khatami Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 29-ին Յազդ օսթանի Արդական քաղաքում` այաթոլայի ընտանիքում։ Կրտսեր եղբայրը՝ Մոհամադ Ռեզա Խաթամին 1983 թվականից ամուսնացած է այաթոլա Խոմեյնի Զահրայի թոռնուհու հետ։

19 տարեկանում մեկնել է Ղոմ, որտեղ ուսումնասիրում է աստվածաբանություն։ 1965 թվականին ընդունվել է Սպահանի համալսարան, 1969 թվականին ստացել է փիլիսոփայության բակալավրի աստիճան։ Նույն թվականին Իրանի զինված ուժերում զորակոչվել է ծառայության։ 1970 թվականին ուսումը շարունակել է Թեհրանի համալսարանում, որից հետո վերադարձել Ղոմ։

1970-ական թվականներին սկսել է համագործակցել շահ Մուհամեդ Ռեզա Պահլավիին հակառակ ուժերի հետ։ 1978 թվականին ընտրվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում գտնվող Իսլամական կենտրոնի ղեկավար։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ընտրվել է պատգամավոր Արդականից։

1982-1992 թվականներին եղել է Իրանի մշակույթի նախարար։ 1992 թվականին նշանակվել է նախագահի խորհրդական և Ազգային գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Իրանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։

1997 թվականի մայիսի 23-ին ընտրվել է Իրանի նախագահ՝ ստանալով ձայների 69,5%-ը (Աքբար Նաթեկ-Նուրին պարտվել է)։ Նա հռչակել է մշակույթի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի քաղաքականության սկիզբը և արևմտյան երկրների հետ ավելի սերտ կապեր հաստատել։ 2001 թվականին վերընտրվել է երկրորդ անգամ (Ահմադ Թավակոլին պարտվել է)։

Խաթամին խոսում է պարսկերեն, արաբերեն, անգլերեն և գերմաներեն[5]։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ելույթներ խմբագրել

2006 թվականի սեպտեմբերի 11-ին ելույթ է ունեցել Հարվարդի համալսարանում, նշել է, որ իսլամում համասեռամոլությունը հանցագործություն է և հանցագործությունները պետք է պատժվեն։ Միևնույն ժամանակ ասել է, որ համասեռամոլների համար մահապատժի կիրառումը կարող է քննարկման առարկա դառնալ[6]։ Հարցին, թե ինչպես է նա գնահատում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները, Խաթամին պատասխանել է, որ «նրանք, ովքեր ուրիշներին դժոխք են նետում, երբեք չեն հասնի դրախտ»։

Մրցանակներ խմբագրել

2002 թվականին շնորհվել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային մրցանակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 The Oxford Handbook of Islam and Politics
  3. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  4. https://en.wikipedia.org/wiki/File:Mohammad_Khatami_received_Nishan-e-Pakistan_by_Pervez_Musharraf-_December_22,_2002.png
  5. МИХАИЛ Ъ-ЖАГЕР (14.08.1997). «Новое правительство Ирана» (ռուսերեն). Газета "Коммерсантъ".
  6. «Khatami Slams «Imperial» U.S. // The Harvard Crimson. September 11, 2006». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել