Մոխրագույն համստերիկ (լատին․՝ Cricetulus migratorius), համստերանմանների ընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։

Մոխրագույն համստերիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Համստերանմաններ
Ենթաընտանիք Համստերներ
Ցեղ Մոխրագույն համստերիկներ
Տեսակ Մոխրագույն համստերիկ
Լատիներեն անվանում
Cricetulus migratorius
Pallas, 1773
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632732
NCBI 10032

Կենսաբանական տարածումը խմբագրել

Հայաստանի հանրապետությունում տարածված է բնակավայրերում (այդ թվում՝ Երևանում և այլ խոշոր քաղաքներում), բնության մեջ' Մոխրագույն ճանճորս, Մոխրագույն համստերիկ, Մոխրագույն կռունկ, կիսաանապատայինից մինչև լեռնատափաստանային գոտի (մարգագետինների քարքարոտ տեղանքներում, վայրի թիթեռնածաղկավոր և դաշտավլուկազգի բույսերով հարուստ վայրերում՝ 600-2300 մ բարձրներում)։ Բնակվում է իր փորած ստորգետնյա միջին բարդության բներում կամ բնական թաքստոցներում, զբաղեցնում է նաև այլ կրծողների (օրինակ՝ դաշտամկների) լքված բները։ Վնասում է տնային և պահեստային տնտեսություններին։ Ունի համաճարակաբանական նշանակություն, մարդու մի շարք հատուկ վտանգավոր վարակների Երկրորդական և պատահական կրող է։

Մարմնի կառուցվածքը խմբագրել

Մարմնի երկարությունը մինչև 123 մմ է, պոչինը՝ 37 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 69 գ։ Մեջքի մորթին միատարր մոխրագույն է՝ երկնագույն երանգով, փորիկը՝ սպիտակ կամ սպիտակավուն։ Սնվում է բույսերով (սերմեր, կորիզապտուղներ), հաճախ՝ նաև կենդանական կերով (միջատներ)։ Ակտիվ է մթնշաղին։

Բազմացումը խմբագրել

Բնակավայրերում կարող է բազմանալ ամբողջ տարվա ընթացքում, բնության մեջ՝ 2-3 անգամ։ Ունենում է մինչև 11 ձագ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույն համստերիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույն համստերիկ» հոդվածին։