«Մոբի Դիք», 1999 թվականի ռուս-բրիտանական մուլտիպլիկացիոն ֆիլմ, ստեղծվել է «Մարդ և ժամանակ» ստուդիայում, պատվիրատուներն են BBC բրիտանական հեռուստաընկերության 4 ալիքներ։ Ռեժիսոր Նատալյա Օռլովան[1] ստեղծել է «գեղանկարչություն ապակու վրա» տեխնոլոգիայով, մուլտֆիլմը նկարահանվել է Հերման Մելվիլի համանուն վեպի մոտիվներով։

Մոբի Դիք
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՆատալյա Օռլովա
ՊրոդյուսերՏենգիզ Սեմյոնով
Երկիր Ռուսաստան
Տևողություն26 րոպե
Թվական1999

Սյուժե խմբագրել

Իսմաելը երազում է ուղևորվել նավարկության և տեսնել օվկիանոսի լայնարձակությունը։ Դրա համար նա վարձում է կետորսորդական նավ։ Նավարկելուց առաջ նա պանդոկում հանդիպում է Կվիկեդ անունով սևամորթի և առաջարկում նրան գալ իր հետ։ Երբ նավը հասնում է բաց ծով, նավապետը հայտնում է խմբին, որ նրանք ուղղակի չեն գնում կետորսորդական նավով, այլ սպիտակ մեծ կետի որսորդության, որի անվանումն է Մոբի Դիք։ Նախորդ որսորդության ժամանակ նավապետը իր ոտքն էր կորցրել և լցված է վրեժով։ Ճանապարհորդության ընթացքում Կվեկեդեն հիվանդանում է տենդով և նրա խնդրանքով նավի ատաղձագործը դագաղ է պատրաստում նրա համար։ Բայց Կվիդեկը առողջանում է, դագաղը փակում են և դնում նավամբար։ Ճանապարհորդության ժամանակ նավապետը հարցնում էր բոլոր հանդիպած նավերի նավապետներին․ Չե՞ն տեսել արդյոք որևէ մեկը սպիտակ կետին։ Եվ վերջապես լսվում է հաստատակամ պատասխան։ Նավապետը հրամայում է հետևել ծովին, և երբ տեսնում են կետին հրաման է տալիս սկսել որսը։ Վայր են իջեցնուն երեք նավակներ, ամեն մեկի մեջ կար մի որսատեգ, որը նետում է իր որսատեգը և վիրավորում կետին։ Մոբի Դիքը կատաղում է և սկսում է թռչել ջրից, նա ընկնում է նավակների վրա և ջրասույզ անում ամբողջը։ Դրանից հետո նա սկսում է խոյահարել առագաստը և դրան էլ ջրասույզ անում։ Վերևում մնում է միայն Իսմաելը և փակված դատարկ դագաղը։ Երկու ժամ Իսմաելը բռնվում է լողացող դագաղից, մինչև նրան մեկ այլ նավ չի վերցնում։ Իսմաելը որոշում է, որ նա ողջ է մնացել, որպեսզի պատմի մարդկանց Մոբի Դիքի պատմությունը։

Փառատոններ և մրցանակներ խմբագրել

  • 1999 թվական- «Նիկա» մրցանակը լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում
  • 2000 թվական - Անիմացիոն կինոյի V բաց ռուսական փառատոն Տարուսեում․ Դիպլոմ ռեժիսոր Նատալյա Օռլովային և նկարիչ Նատալի Դեմիդովին «Մոբի Դիք» ֆիլմ «Վերջին օրիգինալ տեխնոլոգիայի աշխատանք» համար։ Վարկանիշ․ 3-րդ տեղ «Մոբի Դիք»[2]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  2. Итоги ОРФАК Тарусса-2000

Արտաքին հղումներ խմբագրել