Հերման Մելվիլ (անգլ.՝ Herman Melville, օգոստոսի 1, 1819(1819-08-01)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][6] - սեպտեմբերի 28, 1891(1891-09-28)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][8][9][…]), ամերիկացի գրող։

Հերման Մելվիլ
անգլ.՝ Herman Melville
Ծննդյան անունանգլ.՝ Herman Melville
Ծնվել էօգոստոսի 1, 1819(1819-08-01)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][6]
Վախճանվել էսեպտեմբերի 28, 1891(1891-09-28)[1][2][3][…] (72 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][8][9][…]
ԳերեզմանՎուդլոն
Մասնագիտությունուսուցիչ, ծովագնաց, դասախոս, բանաստեղծ, գրող, վիպասան, ակնարկագիր, գրական քննադատ և արվեստի կոլեկցիոներ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[10]
ԿրթությունThe Academy of Management Annals?[11] և Columbia Grammar & Preparatory School?
Ժանրերճամփորդական գրականություն
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներՄոբի Դիք
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինElizabeth Knapp Melville?
ԱզգականներPeter Gansevoort? և Thomas Melvill?
Изображение автографа
 Herman Melville Վիքիպահեստում
Կինը՝ Էլիզաբեթը

Կենսագրություն խմբագրել

Ընտանիք խմբագրել

Հերման Մելվիլը ծնվել է Նյու Յորքում 1819 թվականի օգոստոսի 1-ին Ալան և Մարիա (Գանսևորտ) Մելվիլների ընտանիքում[12][13]։ Հերմանը ութ երեխաներից երրորդն էր։

Նրա եղբայրներն ու քույրերը՝ Գանսևորտը, Հելեն Մարիան, Ագուստան, Ալանը, Կատրինը, Ֆրենսիսկ Պրիսցիլլան և Թոմը, որը դարձել է Սեյլորս Սնուգ Հարաբայի մարզպետ, կարևոր դեր են խաղացել ինչպես Հերմանի կարիերայում, այնպես էլ հուզական կյանքում[14]։ Ալան Մելվիլը շատ ժամանակ է անցկացրել Նյու Յորքի և Եվրոպայի սահմաններից դուրս՝ որպես կոմերցիոն վաճառական և ֆրանսիական գալանտերեային ապրանքներ ներմուծող։ Հերմանի երկու պապերն էլ ազատության համար մղվող պատերազմի հերոսներ էին, և նա գոհ էր իր «կրկնակի հեղափոխական ծագումի» համար։ Մայոր Թոմաս Մելվիլը ներկա է եղել Բոստոնի թեյախմությանը, իսկ մայրական կողմի պապը՝ գեներալ Պիտեր Գանսևորտը, հայտնի էր որպես 1777 թվականին Նյու Յորքի Ֆորտ Սթանվիսի պաշտպանության ղեկավար[15]։ Մայոր Մելվիլը իր որդուն՝ Ալլանին (Հերմանի հորը) XIX դարի վերջին ուղարկել է Ֆրանսիա, որտեղ նա երկու տարի անցկացրել է Փարիզում և սովորել սահուն խոսել և գրել ֆրանսերեն։ 1814 թվականինին Ալանը ամուսնացել է Մարիա Գանսևորտի հետ, որի ընտանիքը կալվինական հավատքի հետևոդ էր։ Հերմանի մայրը քաջատեղյակ էր Աստվածաշնչին։ Այն կարդում էր և՛ անգլերենով, և՛ հոլանդերենով։ Օգոստոսի 9-ին՝ իր ծնվելուց գրեթե երեք շաբաթ անց, Հերման Մելվիլին տանը մկրտել է Նիդերլանդների Ռեֆորմացիոն եկեղեցու քահանան։ 1820-ականների ընթացքում Մելվիլը արտոնյալ կյանք է վարել երեք կամ ավելի ծառայող ունեցող հարուստ ընտանիքում։ Չորս տարվա ընթացքում ընտանիքը տեղափոխվել է ավելի մեծ և էլեգանտ թաղամասեր՝ ի վերջո 1828 թվականին հաստատվելով Բրոդվեյում։ Սակայն Ալան Մելվիլի ֆինանսական վիճակը գնալով վատանում է։ Նա մեծ գումարներ է վերցնում ինչպես իր հորից, այնպես էլ կնոջ խորթ մորից։ Չնայած անհայտ է կնոջ կարծիքը Ալանի ֆինանսական պահվածքի մասին, կենսագիր Հերշել Պարկերը ենթադրում է, որ Մարիան «կարծում էր, որ իր մոր փողերը անվերջ են, և որ ինքը դրանցին իր մեծ մասնաբաժինն ունի», քանի դեռ իր երեխաները փոքր են։ 1830 թվականին Մարիի ընտանիքը վերջապես կորցրնում է համբերությունը, և նրանց աջակցությունն ավարտվում է, որից հետո Ալանի ընդհանուր պարտքը երկու ընտանիքներին էլ գերազանցում է 20 000 ԱՄՆ դոլարը (2018-ին համարժեք է 471,000 ԱՄՆ դոլարին)։ «Մելվիլի վաղ մանկության հարաբերական երջանկությունն ու հարմարավետությունը,- գրում է կենսագիր Նյուտոն Արվինը ,- կախված էր ոչ այնքան Ալանի հարստությունից կամ խոհեմության պակասից, որքան ընտանեկան հարաբերություններում ունեցած բացառապես մեղմ և ջերմասիրտ վերաբերմունքից»։ Արվինը նկարագրում է Ալանին որպես «իսկապես զգայուն անձնավորություն և առանձնապես ջերմ և սիրող հայր», իսկ Մարիան նվիրված էր իր ամուսնուն և զավակներին, հասարակ էր, հուսալի և մեղմ[16]։

Կրթություն խմբագրել

Հերմանը կրթություն ստացել է 1824 թվականից, երբ դեռ 5 տարեկան էր, այն ժամանակ, երբ Մելվիլները տեղափոխվել էին Մանհեթենի Բլիկեր 33 փողոցում գտնվող նորակառույց տուն[17]։ Հերմանն ու նրա ավագ եղբայրը՝ Գանսևորտը, սովորում են Նյու Յորքի տղաների միջնակարգ դպրոցում։ 1826 թվականին, այն նույն թվականին, երբ Հերմանը հիվանդացել էր կարմրուկով, Ալլան Մելվիլի բնութագրմամբ «նա ունեցել է թերզարգացած խոսք», բայց շուտով նա սկսում է արագ զարգանալ, և Ալանը զարմանում է, երբ պարզվում է, որ Հերմանը լավագույն բանախոսն է սկզբնական բաժնում»[17][18]։ 1829-ին և՛ Գանսևորտը և՛ Հերմանը տեղափոխվում եմ Կոլումբիայի գիմնազիա և նախապատրաստական դպրոց։ Սեպտեմբերի 28-ին Հերմանը ընդունվում է անգլերենի բաժին։

Զգացմունքայնորեն լինելով անկայուն և չկարողանալով վճարել Բրոդվեյի տան վարձավճարը՝ Հերմանի հայրը փորձում է ազատվել անհաջողություններից ՝ 1830 թվականին տեղափոխվելով Օլբանի և զբաղվելով մորթիների բիզնեսով[19]։ 1830 թվականից մինչև 1831-ի հոկտեմբերը Հերմանը հաճախում է Օլբանիի ակադեմիան, որտեղ անցնում է նախապատրաստական դասընթաց՝ ուսումնասիրելով ընթերցանություն և ուղղագրություն, գեղագրություն, թվաբանություն, անգլերենի քերականություն, աշխարհագրություն, հնագույն պատմություն, համաշխարհային, հունական, հռոմեական և անգլիական պատմություններ և դասական կենսագրություն։ Մերտոն Սիլթսի կարծիքով «իր դպրոցական տարիներին հնագույն պատմության, կենսագրության և գրականության ուսումնասիրությունը անջնջելի տպավորություն է թողել ինչպես նրա մտքերի, այնպես էլ արվեստի ու նրա գրեթե հանրագիտարանային և Հին և Նոր Կտակարանների իմացության վրա»[20]։ Պարկերը ենթադրում է, որ Հերմանը 1831 թվականի հոկտեմբերին թողել է Ակադեմիան, քանի որ «նույնիսկ ուսման փոքր վարձավճարը շատ բարձր էր թվում վճարելու համար»[21]։ Դեկտեմբերին Հերմանի հայրը Նյու Յորքից վերադառնում է շոգենավով, բայց սառույցի պատճառով վերջին յոթանասուն մղոնը նա երկու օր և երկու գիշեր անցնում է ձիով -19 °C ջերմաստիճանում, ինչի արդյունքում հիվանդանում է։ Հունվարի սկզբին նրա մոտ ի հայտ են գալիս «զառանցանքի նշաններ», վիճակը գնալով ծանրանում է[22]։ Ալան Մելվիլը մահանում է 1832 թվականի հունվարի 28-ին։ Քանի որ Հերմանը այլևս դպրոց չէր հաճախում, նա երևի ականատես է եղել այս տեսարաններին[23]։ Քսան տարի անց նա նմանատիպ մահ է նկարագրել «Պիեռ»-ում[24]։

Հոր մահից հետո խմբագրել

18 տարեկանից Հերմանը փոստատար շոգենավով նավարկել է որպես յունգ, հետո որոշ ժամանակ աշխատել է որպես ուսուցիչ, 1841 թվականին «Ակուշնետ» կետորսանավով նավարկել է Հարավային ծովերում։ Մեկուկես տարի անց բոցմանի հետ ունեցած ընդհարման պատճառով Մելվիլը Մարկիզյան կղզիների մոտ փախել է նավից և գերի ընկել տեղացիներին, ավելի ուշ ամերիկյան ռազմանավի անձնակազմը փրկել է նրան։ Երեք տարի թափառելուց հետո նա վերադարձել է հայրենիք՝ գրական գործունեությամբ զբաղվելու։ Նրա առաջին `« Թայփի», (1846) և դրա շարունակությունը հադիսացող «Օմու»(1847) գրքերը արկածային ճանապարհորդությունների մասին էին՝ հիմնված կղզու ժողովուրդների հետ նրա բախումների վրա։ Դրանց հաջողությունը բարելավում է նրա ֆինանսական վիճակը՝ հնարավորութուն տալով ամուսնանալու Բոստոնի նշանավոր ընտանիքի դուստր Էլիզաբեթ Շոուի հետ։

Ստեղծագործություն խմբագրել

1839—1944 թվականներին եղել է նավաստի։ «Թայփի» (1846) և «Օմու» (1847) վիպակներում ցույց է տվել բուրժուական քաղաքակրթության կործանարար ազդեցությունը Պոլինեզիայի բնակիչների վրա։ 1849 թվականին հրապարակել է «Ռեդբըն» կենսագրական վիպակը և «Մարդի» երգիծական այլաբանությունը։ 1851 թվականին ստեղծել է «Մոբի Դիք կամ ճերմակ կետաձուկը» (հայկական հրատարակչություն, 1979) սոցիալ-փիլիսոփայական, կիսաֆանտաստիկական վեպը։ Այնուհետև հրատարակել է «Պիեռ կամ Երկիմաստություններ» (1852) հոգեբանական վեպը, «Իզրայել Փոթըր» (1855) պատմական, «Խարդախը» (1857) երգիծական վիպակները, «Պատշգամբում արված պատմություններ» (1856) նովելների ժողովածուն։ Լույս է ընծայել նաև չափածո գործեր՝ «Բանաստեղծություններ պատերազմի մասին» (1866), «Քլարելը» (1876), «Ջոն Մարը» (1888), «Թիմոլեոնը» (1891)։ «Բիլլի Բադ» (1881, հրատարակություն 1924) վեպի սյուժեով գրվել է օպերա։ Ժամանակակիցներից չգնահատված և մոռացված Մելվիլը 20-րդ դարի 20-ական թվականներին ճանաչվել է ԱՄՆ-ի գրականության դասական։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 https://www.hmdb.org/m.asp?m=127940
  5. 5,0 5,1 5,2 BNE authority file
  6. 6,0 6,1 6,2 United States, GenealogyBank Obituaries - FamilySearch Historical Records
  7. 7,0 7,1 7,2 Мелвилл Герман // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. 8,0 8,1 8,2 Library of Congress Library of Congress Name Authority File
  9. 9,0 9,1 9,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  10. http://web.archive.org/web/20170323111531/http://jeugdliteratuur.org/auteurs/herman-melville
  11. D.E.S. Maxwell Encyclopædia Britannica
  12. Պարկեր (1996) Արխիվացված 2016 թվականի մայիսի 12-ին, Wayback մեքենայում:, 23
  13. Ծագումնաբանական աղյուսակը Պարկերում (2002), 926—929
  14. Ռոբերտսոն-Լորանտ (1996), 14, 28-29
  15. Դելբանկո (2005), 19
  16. Արվին (1950), առցանց [առանց էջի համարների]։
  17. 17,0 17,1 Սիլթս (1988), 17
  18. Պարկեր (1996), 38-39
  19. Սալիվան 117
  20. Սիլթս (1988), 18
  21. Պարկեր (1996), 56
  22. Դելբանկո (2005), 24
  23. Պարկեր (1996), 58
  24. Պարկեր (1996), 63

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Մելվիլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 395