Մհեր Անանյան

հայ տնտեսագետ, իրավագետ, դատական ծառայության 1-ին դասի խորհրդական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մհեր Սանասարի Անանյան (նոյեմբերի 10, 1968(1968-11-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, իրավագետ, դատական ծառայության 1-ին դասի խորհրդական։

Մհեր Անանյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1968(1968-11-10) (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1992) և Եվրասիա միջազգային համալսարան (2008)
Մասնագիտությունտնտեսագետ
Կուսակցությունանկուսակցական
Պարգևներ և
մրցանակներ
Գարեգին Նժդեհ մեդալ
 Mher Ananyan Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

1985-1992 թթ սովորել է Հայաստանի ազգային գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև 2005-2008 թթ. «Եվրասիա» միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • Օգոստոս 1991 թ.- Հունվար 1992 թ. ՀայՊետառբանկում եղել է բանկի և ֆինանսների զարգացման վերլուծության վարչության տնտեսագետ
  • Հունվար 1992 - փետրվար 1994 Հայէկոնոմբանկ Արաբկիրի մասնաճյուղի վարկային բաժնի տնտեսագետ
  • Փետրվար 1994 - մայիս 1995 «Ասատրյան & Դյուֆոր» ամերիկյան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի մարկետինգի գծով փոխտնօրեն
  • Հունիս 1995 - մարտ 1996 Հայագրոբանկ վարկավորման կառավարչության գրավադրման աշխատանքների կազմակերպման և իրացման բաժնի ավագ տնտեսագետ
  • Մարտ 1996 - մարտ 1997 Հայէկոնոմբանկի Շահումյանի մասնաճյուղի կառավարչի տեղակալ
  • Մարտ 1997 - մայիս 1997 Հայէկոնոմբանկի Շահումյանի մասնաճյուղի կառավարիչ
  • Մայիս 1997 - հուլիս 1998 Հայէկոնոմբանկ քաղաքային վարչության պետ
  • Հուլիս 1998 - նոյեմբեր 1998 Հայէկոնոմբանկ խորհրդային մասնաճյուղի կառավարիչ
  • Դեկտեմբեր 1999 - հուլիս 2000 Հայագրոբանկ փոխատվական գործառությունների դեպարտամենտում սեփական միջոցներով փոխատվության վարչության պետ
  • Ապրիլ 2002- օգոստոս 2002 «Յունիբանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ
  • Օգոստոս 2002- փետրվար 2003 «Յունիբանկ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղի կառավարիչ
  • Փետրվար 2003- մինչ օրս «Էյ-Էմ ընդ Ջի-Էյ Գրուպ» ՍՊԸ (անգ. «AM and GA group») հիմնադիր
  • Փետրվար 2005 - օգոստոս 2005 Արաբկիրի թաղապետարանում հարկային եկամուտների հաշվառման և գանձումների բաժնի պետ
  • Նոյեմբեր 2005 - հոկտեմբեր 2006 Հայաստանի վճռաբեկ դատարան ԴՆԽ քարտուղարության բյուջետային բաժնի պետ
  • Հոկտեմբեր 2006- 2013 Հայաստանի դատական դեպարտամենտում՝ ֆինանսաբյուջետային վարչության պետ
  • Հունիս 2013-հոկտեմբեր 2015 Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարությունում՝ աշխատակազմի ղեկավար[1]
  • Հոկտեմբեր 2015 - 2017 մարտ Հայաստանի կառավարության աշխատակազմ «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ
  • Մարտ 2017 - Հայաստանի գնումների բողոքարկման խորհրդի անդամ
  • 2020 թ․ փետրվարի 24-ից զբաղեցնում է Արարատբանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) պաշտոնը։

Ընտանիք խմբագրել

Մհեր Անանյանն ամուսնացած է, ունի չորս դուստր։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Դատական ծառայության 1-ին դասի խորհրդական
  • 2013 թվականին պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մհեր Անանյանը՝ աշխատակազմի ղեկավար». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.