ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը[1]։ 2019 թվականին կառավարության օպտիմալացման արդյունքում միավորվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Տեսակyouth ministry? և սպորտի նախարարություն
Երկիր Հայաստան
ՀապավումՀՀ ՍԵՀՆ
Ստեղծման թվական2007
ՇտաբակայանԵրևան, Հայաստան
Կայքmsy.am

Պատմություն խմբագրել

Ստեղծվել է 2007 թվականին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի վերակազմավորման արդյունքում։ Նախատեսվում է Կառավարության օպտիմալացման բերումով 2019թ․ միավորել Կրթության և գիտության նախարարության հետ։

Ընդհանուր տեղեկատվություն խմբագրել

Միավորված է Կրթության և Գիտության, Մշակույթի նախարարություններին։

Նախարարներ խմբագրել

2007-2010 Արմեն Գրիգորյան-Անկուսակցական
2010-2012 Արթուր Պետրոսյան-Անկուսակցական
2012-2013 Հրաչյա Ռոստոմյան-ԲՀԿ
2013-2014  Յուրի Վարդանյան-Անկուսակցական
2014-2016 Գաբրիել Ղազարյան-Անկուսակցական 
2016-2018 Հրաչյա Ռոստոմյան-ԲՀԿ
2018-2018 Լևոն Վահրադյան-ԲՀԿ
2018-2019 Գաբրիել Ղազարյան-Անկուսակցական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության Կառավարության կայք էջ, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրություն». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել