Մխիթար Հերացու հրապարակ (Երևան)

Երևանի հրապարակ

Մխիթար Հերացու հրապարակ, հրապարակ Երևանում, գտնվում է Շարիմանյան և Հերացու փողոցների հատման մասում։

Մխիթար Հերացու հրապարակ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Ստեղծումհունիսի 25, 2010
Անվանվել էՄխիթար Հերացի
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հունիսի 25-ին՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում[1]։ Նույն օրը հրապարակում տեղի է ունեցել Մխիթար Հերացու կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։

Երևանի ավագանու հունիսի 23-ի որոշմամբ՝ Շարիմանյան և Հերացու փողոցների հատման մասում գտնվող հրապարակը կրում է 12-րդ դարի հայ խոշորագույն բժշկապետ Մխիթար Հերացու անունը։

Բացմանը ներկա է եղել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, համալսարանի 90-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել