Մխիթար Հերացու կիսանդրի (Երևան)

Մխիթար Հերացու կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մխիթար Հերացու հրապարակում։ Տեղադրվել է 2010 թվականին։

Մխիթար Հերացու կիսանդրի

Մխիթար Հերացու կիսանդրի
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Մխիթար Հերացու հրապարակ
Քանդակագործ(ներ) Յուրի Պետրոսյան
Նախագծի հեղինակ Երևանի պետական բժշկական համալսարան
Ճարտարապետ(ներ) Ասլան Մխիթարյան
Նյութ բրոնզ
Շինարարության ավարտ 2010, հունիսի 25
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Կիսանդրին բրոնզից է։

Պատմություն խմբագրել

12-րդ դարի հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագետ և փիլիսոփա, հայկական դասական բժշկության հիմնադիր Մխիթար Հերացու կիսանդրու բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հունիսի 25-ին՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջացառումների շրջանակում։ Բացմանը ներկա է եղել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, համալսարանի 90-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը[1][2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մխ. Հերացու անվան հրապարակի և կիսանդրու բացման արարողություն Երևանում
  2. «Հրապարակ և կիսանդրի՝ նվիրված Մխիթար Հերացուն». www.ysmu.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.(չաշխատող հղում)