Միրո Կատիչ (բոս․՝ Miro Katić, փետրվարի 2, 1974(1974-02-02)[1][2], Սպլիտ, ՀՍՖՀ), բոսնիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, որը խաղացել է երկրի ազգային հավաքականում։

Միրո Կատիչ
Քաղաքացիությունը  Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1974(1974-02-02)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր Սպլիտ, ՀՍՖՀ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992 Խորվաթիա Դինամո (Զագրեբ) 3 (0)
1993 Խորվաթիա Շիբենիկ 15 (1)
1993—1994 Խորվաթիա Օսյեկ 12 (2)
1994—1996 Խորվաթիա Դինամո (Զագրեբ) ? (?)
1996—1998 Խորվաթիա Հրվատսկի Դրագովոլյաց 29 (0)
2001—2002 Բոսնիա և Հերցեգովինա Շիրոկի Բրիեգ 28 (11)
2003 Ռուսաստան Տորպեդո-Մետալուրգ 7 (0)
2004—2006 Խորվաթիա Մեջիմուրիե ? (?)
2006 Բոսնիա և Հերցեգովինա Պոսուշիե 15 (2)
2007 Խորվաթիա Սոլին 8 (1)
2007 Խորվաթիա Սպլիտ ? (?)
Ազգային հավաքական
2002 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Միրո Կատիչը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Զագրեբի «Դինամոյում», որի կազմում անցկացրել է երեք հանդիպում Խորվաթիայի երկրորդ առաջնությունում։ Այնուհետև խաղացել է խորվաթական «Շիբենիկում» և «Օսյեկում»։ 1994-1996 թվականներին խաղացել է խորվաթական «Կրոացիա» ակումբում։ 1996 թվականին տեղափոխվել է «Հրվատսկի Դրագովոլյաց», որտեղ խաղացել է 2 տարի։ 2001-2002 թվականներին Բոսնիա և Հերցեգովինայում խաղացել է «Շիրոկի Բրիեգի» կազմում[3]։

2003 թվականի գարնանը Կատիչը տեղափոխվել է Ռուսաստանի «Տորպեդո-Մետալուրգ»[4]։ Պրեմիեր լիգայում իր նորամուտը նշել է մարտի 15-ին Մոսկվայի «Սպարտակի» դեմ 1-ին տուրի տնային խաղում՝ խաղի 78-րդ րոպեին փոխարինելով Յոնաս Վալերսեդտին, և այդ հանդիպման 81-րդ րոպեին ստացել է դեղին քարտ[5]։ Ընդհանուր առմամբ, այդ մրցաշրջանում «Տորպեդո-Մետալուրգի» կազմում նա անցկացրել է 7 հանդիպում, գոլեր չի խփել և մրցաշրջանի ավարտին՝ նույն տարվա դեկտեմբերին, հանվել է վաճառքի[6]։

Դրանից հետո Կատիչը վերադարձել է Խորվաթիա և խաղացել «Մեջիմուրիե» ակումբում, ապա հանդես է եկել հայրենիքում՝ խաղալով «Պոսուշիե» ակումբում։ Այնուհետև նա խաղացել է «Սոլինում»։ Կարիերան ավարտել է «Սպլիտում»[3]։

Ազգային հավաքականում խմբագրել

2002 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 1 հանդիպում[7]։ Խորվաթիայի հավաքականի հետ ընկերական խաղում (0-2) նա փոխարինման է դուրս եկել խաղի 76-րդ րոպեին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Strack-Zimmermann, Benjamin. «Miro Katić». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  4. Известные новички против неизвестных стариков
  5. Протокол матча «Торпедо-Металлург» — «Спартак»
  6. Футбол. «Торпедо-Металлург» выставил на трансфер 16 игроков
  7. «Miro Katić, international footballer». eu-football.info (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  8. «Croatia vs Bosnia & Herzegovina, 17 April 2002». eu-football.info (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել