Դինամո Զագրեբ, խորվաթական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Զագրեբից։ Ակումբը 1․ ՀՍԿ Գրադանսկի կամ ամբողջական Prvi hrvatski građanski športski klub (Հայերեն՝ Առաջին խորվաթական քաղաքացիական սպորտային ակումբ) իրավահաջորդն է՝ հիմնադրված 1911 թվականին և արգելվել է 1945 թվականին և փոխարինվել նոր հիմնադրված Դինամո Զագրեբով։ Ակումբն իր տնային խաղերն անցկացնում է Մակսիմիր մարզադաշտում։ Այն ամենահաջող ակումբն է Խորվաթիայի ֆուտբոլում՝ քսանմեկ անգամ հաղթելով Խորվաթիայի ֆուտբոլային լիգայում, տասնհինգ անգամ՝ Խորվաթիայի ֆուտբոլային գավաթում և վեց անգամ Խորվաթիայի ֆուտբոլի սուպեր գավաթում։ Ակումբը 1946-1991 թվականներին մասնակցել է Հարավսլավիայի առաջին լիգայում և 1992 թվականից Խորվաթիայի առաջին լիգայում։

Դինամո Զագրեբ
Ամբողջական անուն Դինամո Զագրեբ
Հիմնադրում 1911 թ.
Երկիր Խորվաթիա
Քաղաք Զագրեբ
Մարզադաշտ Մակսիմիր
Տարողունակություն 38,923
Նախագահ Մարկո Բարիշիչ
Մարզիչ Կրոնոսլավ Յուրչիչ
Լիգա Խրվաթիա ֆուտբոլի առաջնություն
2022/23 1ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նոր կոմունիստական կուսակցությունը որոշեց արգելել ՀՍԿ Գրադանսկիի նման ֆուտբոլային ակումբների գործունեությունը՝ համարելով այն ֆաշիստական և ազգայնական։ Քանի որ այն արգելվեց 1945 թվականին, ստեղծվեց Դինամո մարզական ակումբը, որը դարձավ ՀՍԿ Գրադասկիի ոչ պաշտոնական իրավահաջորդը՝ ստանալով իշխող կուսակցության համաձայնությունը։ Նրանք մասնակցեցին 1946-47 թվականների Հարավսլավիայի առաջին լիգայի խաղարկությանը և գրավեց երկրորդ տեղը։ Նրանց երկրորդ մրցաշրջանում ակումբը դարձավ Հարավսլավիայի չեմպիոն։ Հետագայում ակումը հաղթեց ևս երեք անգամ և յոթ անգամ դարձավ Հարավսլավիայի գավաթակիր։ Հարավսլավիայի մասնատումից հետո ձևավորվեց Խորվաթիայի ֆուտբոլային լիգայի համակարգը և Դինամոն լքեց Հարավսլավիայի լիգաբ 1991 թվականին։

Մինչև 1990-ական թվականները հիմնադրման տարեթիվ համարվում էր 1945 թվականը, սակայն Հարավսլավիայի մասնատումից հետո ակումբը վերադարձրեց մինչպատերազմյան Գրադանկի Զագրեբ և Հասկ ակումբների հետ կապը։ Այս պատճառով 1991 թվականի հունիսին այն վերանվանվեց Հասկ Գրադանսկի, այս անվամբ մնաց մինչև 1993 թվականի փետրվարը, երբ վերանվանվեց Խորվաթիա Զաֆրեբ։ Նրանք հինգ անգամ հաղթեց Խորվաթիայի լիգայում և երկու անգամ մասնակցեց 1998–99 և 1999–2000 թվականների ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլերին և 2000 թվականի փետրվարից կոչվեց Դինամո Զագրեբ։ Չնայած թեման վիճելի էր, սակայն 2011 թվականից ակումբի ղեկավարությունը սկսեց պաշտոնապես հայտարարել, որ ակումբը Գրադանսկիի իրավահաջորդն է և նույն տարվա ապրիլին որոշվեց ակումբի անվանումը դարձնել ԳՆԿ Դինամո (Građanski nogometni klub Dinamo կամ «Դինամո քաղաքացիների ֆուտբոլային ակումբ»).

Ակումբի ավանդական գույնը թագավորական կապույտն է, որին եվրոպական խաղերում փոխարինեց ավելի մուգ կապույտը։ Գլխավոր մրցակիցն է Հայդուկ Սպլիտն է։ Ակումբի ամենանշանավոր հաղթանակներից է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2015-2016-ի խմբային փուլում անգլիական Արսենալի նկատմամբ 2-1 հաշվով[1], որը նրանց առաջին հաղթանակն էր Չեմպիոնների լիգայում 1999-2000 մրցաշրջանից հետո։ Մեկ այլ նշանավոր հանդիպումն էր 1999-2000 թվականների մրցաշրջանի ոչ ոքին Մանչեսթեր Յունայթեդի դեմ, որը Եվրոպայի չեմպիոնն էր այդ ժամանակ և շատ երկրպագուներ համարում են Դինամոյի ամենալավ հանդիպումներից մեկը ակումբի պատմության մեջ[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Dinamo Zagreb 2–1 Arsenal». BBC Sport. 2015 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  2. UEFA.com. «UEFA Champions League – Man. United-Dinamo Zagreb». UEFA.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  3. Najmenik, Damir. «Udruga navijača GNK Dinama – Orahovica – POVIJESNE UTAKMICE / MANCHESTER UNITED – DINAMO ZAGREB 0:0 (1999)». www.dinamo-orahovica.net (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.