Միսկին-Բուրջի
Միսկին-Բուրջի (հուլիսի 7, 1810[1], Նախիջևան[1] - նոյեմբերի 2, 1847[1], Ասկերան[1]), հայ աշուղ։ Ապրել ու գործել է հիմնականում Գանձակում և շրջակայքում։ Հորինել է հայերեն և թուրքերեն երգեր։ Շրջելով գյուղերում՝ նաև տիկնիկներ է խաղացրել։ 1832 թվականից կազմել է «Դավթար»։ Միսկին-Բուրջիի առանձին երգերի խոսքերը տպագրվել են մամուլում և ժողովածուներում։ Պահպանվել են նրանցից մի քանիսի մեղեդիները, որ կատարվում են և հրատարակված են Արամ Քոչարյանի կազմած «Հայ գուսանական երգեր» (1976 թվական) ժողովածուում[2]։
Միսկին-Բուրջի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1810[1] Նախիջևան[1] |
Մահացել է | նոյեմբերի 2, 1847[1] (37 տարեկան) Ասկերան[1] |
Գերեզման | Ասկերանի բերդ |
Մասնագիտություն | աշուղ |
Մահացել է Արցախի Ասկերան գյուղում, թաղված է Ասկերանի բերդի տակ[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 609.
- ↑ ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «AV Production - Միսկին-Բուրջի». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 609)։ |