Միսաք Կարապետի Փաշապեզյան (կամ Թորոսի, 1881, Սիս, Կոզանի գավառ, Ադանայի նահանգ- 1914, Սիս), հայ դեղագործ։

Միսաք Փաշապեզյան
Ծնվել է1881
ԾննդավայրՍիս, Ադանայի մարզ, Թուրքիա
Մահացել է1914
Մահվան վայրՍիս
ԿրթությունՍուրբ Ժոզեֆի համալսարան
Մասնագիտությունդեղագործ
ԾնողներԿարապետ (կամ Թորոս) Փաշապեզյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1881 թվականին Ադանայի նահանգի Կոզանի գավառի Սիս քաղաքում։ Ավագ եղբոր՝ Հարությունի օգնությամբ գնացել է Բեյ­րութ և ուսանել Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետի դեղագործական բաժնում։ 1908 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Սիս։ Հայրենի քաղաքում շուտով բարեհոգի և խղճմիտ դեղագործի համբավ է ձեռք բերել։

1914 թվականին, թուրքերի պնդումով, զերծ է մնացել տեղահանությունից։ Հիվանդացել է տիֆով։ Սիսի պետական բժիշկ թուրք Ալին չարամտորեն նրան սխալ բուժում է կատարել, ինչի հետևանքով Միսաքը մահացել է 33 տարեկանում։

Գրականություն խմբագրել

  • Քէլէշեան Միսաք, Սիս Մատեան, Պէյրութ, 1949։

Աղբյուր խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։