Միուս (ուկրաիներեն՝ Міус, ռուս.՝ Миу́с), գետ, որ հոսում է Ուկրաինայի (Լուգանսկի և Դոնեցկի մարզերի) և Ռուսաստանի (Կույբիշևի , Մատվեև Կուրգանի և Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանների) տարածքներով և թափվում է Տագանրոգի ծովածոցի Միուսի գետաբերանի ծովախորշ (Ազովի ծով

Միուս
Բնութագիր
Երկարություն258 կմ
Ավազանի մակերես6680 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումChornukhyne?
Գետաբերանի տեղակայումՏագանրոգի ծովածոց
Կոորդինատներ
Հոսող հոսքերԿրինկա գետ, Կրեպենկայա, Նագոլնայա, Կամենկա (Միուսի վտակ), Միուսիկ (Միուսի վտակ) և Օլխովչիկ (Միուսի վտակ)
ԵրկրամասԼուգանսկի մարզ, Ռոստովի մարզ և Դոնեցկի մարզ

Աշխարհագրություն խմբագրել

Լուգանսկի և Դոնեցկի մարզերի միջև վարչական սահմանը անցնում է Միուս գետի երկայնքով, Միուս և Կնյագինևկա ավանների միջև ընկած տարածքով։

Հիդրոնիմ խմբագրել

Միուս տեղանունը տարածվում է Պովոլժիեյի միջոցով (Միուս) մինչև Ուրալ (Միասս) և ունի իրանական ծագումնաբանական մեկնություն (տաջ.՝ Мис՝ պղինձ)[1], որը համապատասխանում է այս տարածաշրջանում իրիանալեզու ժողովուրդների (սկյութներ, սարմատներ) պատմական տարաբնակեցմանը։ Այս վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ Բրոնզե դարաշրջանում Դոնբասում լայն տարածում ունեին պղնձի հանքավայրերը[2]։ Մեկ այլ վարկածով հիդրոնիմի հիմքում ընկած է թուրքական «միուս» բառը, տարբեր հնչյունային տարբերակներով ներկայացված է բազմաթիվ թուրքական լեզուներում։ Դրա իմաստն էր` «եղջյուր», «անկյուն»։ Հին ժամանակներում տարբեր ժողովուրդների մոտ անկյուն էին անվանում երկու գետերի միախառնման տեղը։ Մերձազովյան Միուսի դեպքում հավանաբար դա այն վայրն է, որտեղ նրա մեջ է թափվում Կրինկի գետը։ Երրորդ տարբերակի համաձայն թուրքական ժողովուրդների մոտ «միյուշ» բառացի նշանակում է «ճահճուտ», «ցեխ», որն ըստ երևույթին, բնութագրում է գետի ճահճուտ, եղեգներով գերաճած ողողադաշտը։ Վերջին տարբերակը հաստատվում է մոսկովյան մեծ իշխանների XV դարի դիվանագիտական փաստաթղթերով, որտեղ գետը կոչվում է Միյուշ[3]

Բնութագիր խմբագրել

Միուսի երկարությունը 258 կմ է, ավազանի մակերեսը 6680 կմ²։ Գետը սկիզբ է առնում Դոնեցկի բլրաշարքի լանջերից։ Վերին հատվածում Միուսի հովիտը ունի V-աձև տեսք, որի լայնությունը տատանվում է 0,2-ից մինչև 1,2 կմ հոսանքի ստորին մասում, տափաստանային գոտում այն լայնանում է մինչև 5-6 կմ։ Վերին հատվածներում ջրահոսքի լայնությունը մեծ չէ, ստորին հատվածներում դրա միջին լայնությունը հասնում է մինչև 800 մ; ափերը ծածկված են մարգագետնային բուսականությամբ և թփերով։ Գետի հունը ոլորապտույտ է և ունի 15-25 (ստորին հատվածներում մինչև 45 մ) լայնություն։ Գետի խորությունը ջրադաշտում հասնում է մինչև 6 մետրի, ուժեղ ջրահոսքի հատվածներում այն նվազում է մինչև 0,5 մ։

Հիմնական վտակներն են` Գլուխայան, Օլխովչիկը, Կրինկան (աջակողմյան), Միուսիկը, Կրեպենկայան, Նագոլնայան (ձախակողմյան)։ Սնուցումը առավելապես ձնհալից է և անձրևներից։ Սառչում է դեկտեմբերին, հալվում է մարտին, բնորոշ են գարնանային վարարումները։ Միուսի ավազանում կան մի քանի փոքր ջրամբարներ, որոնք օգտագործվում են արդյունաբերության և հիդրոէներգետիկայի ջրամատակարարման և մելիորացիայի նպատակով։ Գետի և ջրամբարների ափերին գտնվում են հանգստյան և ժամանցի օբյեկտներ, գետաբերանում XVII դարի վերջում կառուցվել է Սեմյոնովյան ամրոցը։

Միուս-ֆրոնտ խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում (1941-1945) գերմանական զորքերը Միուս գետի վրա ստեղծել էին ուժեղ պաշտպանական բնագիծ (այսպես կոչված «Միուս-ֆրոնտ»), որը նրանք պահեցին 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1942 թվականի հուլիսը և 1943 թվականի փետրվարից մինչև օգոստոսը։ 1943 թվականի օգոստոսին բնագիծը հանձնեցին Դնեպրի հատվածում վերմախտի ընդհանուր նահանջի պատճառով (տես՝ Պանտերա-Վոտան գիծը )։ Միուս-ֆրոնտը զգալիորեն հետաձգեց Կարմիր բանակի առաջխաղացումը հարավային ուղղությամբ, որի պատճառով էլ Դոնի Ռոստովը ազատագրվեց 1943 թվականի փետրվարին, իսկ Տագանրոգը միայն 1943 թվականի օգոստոսին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Озёра Южного Урала (буква М)». toposural.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  2. «ГЕОЛОГО-МИНЕРАЛОГИЧЕСКИЕ ИССЛЕДОВАНИЯ ДРЕВНИХ МЕДНЫХ РУДНИКОВ В ДОНБАССЕ». www.masters.donntu.edu.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. Памятники дипломатических сношений с Крымскою и ногайскою ордами и с Турцией.//Сборник императорского исторического общества т.41.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միուս» հոդվածին։