Միկլոշ Վամոշ

հունգարացի գրող, սցենարիստ, դրամատուրգ

Միկլոշ Վամոշ (հունգ.՝ Vámos Miklós, ծննդյան անուն՝ Տիբոր Վամոշ, հունվարի 29, 1950(1950-01-29), Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի գրող, սցենարիստ, դրամատուրգ, հրատարակչության տնօրեն, հեռուստածրագրերի վարող։

Միկլոշ Վամոշ
հունգ.՝ Vámos Miklós
Ծնվել էհունվարի 29, 1950(1950-01-29) (74 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիա
Մասնագիտությունգրական թարգմանիչ, սցենարիստ, դրամատուրգ, հեռուստահաղորդավար, լրագրող, բանաստեղծ-փաստաբան և գրող
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան (1975)
Պարգևներ
Изображение автографа
 Miklós Vámos Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Վամոշը 1968 թվականին ավարտել է Ֆերենց Կելչեի անվան ուսումնարանը։ 1966-71 թվականներին եղել է Գերիլայի անսամբլի անդամ, որի կազմում հանդես է եկել նաև արտասահմանում։ ELTE համալսարանի իրավաբանական ֆակուլտետ նրան քաղաքական պատճառներով ընդունել են միայն 1970 թվականին։ 1972 թվականին նա խմբագիր է աշխատել ուսանողական «Ելենլետ» (Jelenlét) ամսագրում։ 1975 թվականին ավարտել է ուսումը և սկսել է դրամատուրգ աշխատել «Օբյեկտիվ» կինոստուդիայում, որտեղ աշխատել է մինչև 1992 թվականը։ 1988—1990 թվականներին Վամոշը Ֆուլբրայթի ծրագրով ապրել է ԱՄՆ-ում, որտեղ տարբեր համալսարաններում (Yale School of Drama, City University of New York) դասավանդել է կինոյի և թատերական արվեստի ֆակուլտետներում։ 1990 թվականից նա «Նեյշեն» (The Nation) ամսագրի արևելաեվրոպական թղթակիցն է։ Ապա նա երեք տարի եղել է «Աբ Օվո» (Ab Ovo) հրատարակչության տնօրենը։

1995-2003 թվականներին աշխատել է հեռուստածրագրերում աշխատել է որպես հաղորդավար։ Նրա հաջողված ծրագրերից էին «Հիմա կգա՛մ» (Rögtön jövök!), «Անհնար է» (Lehetetlen) և «2 մարդ» (2 ember) հաղորդումները։ 1997-2003 թվականներին Վամոշը եղել է International Buda Stage թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 2005 թվականին «Ալեքսանդր» գրքի տան Վամոշի ակումբի շրջանականերում նա զրույցներ էր վարում հայտնի գրողների և բանաստեղծների հետ։ Այդ զրույցները հեռարձակվում էին «Pax» և «Duna 2 Autonómia» հեռուստաալիքներով։ Նա համարվում է «The Washington Post» թերթի հունգարական թղթակիցը։ Բացի հունգարերենից՝ Վամոշը տիրապետում է գերմաներենի, անգլերենի և ֆրանսերենի, կարողանում է կարդալ նաև իսպաներենով, ռուսերենով և լատիներենով։ Նրա գրական կեղծանուններից են՝ VT, Vámos Tibor, MT, Miklós Tibor, ZJ, Zakariás Jeromos։ 2009 թվականի փետրվարին թողել է «Ab Ovo» հրատարակչությունը և կազմավորել «Եվրոպա» (Európa Könyvkiadó) հրատարակչությունը։

Ընտանիք խմբագրել

Նրա հայրը՝ Տիբոր Վամոշը (1911—1969), եղել է իրավաբան, ոստիկան, իսկ պատերազմից հետո եղել է Լասլո Ռայկի քարտուղարը։ Ավելի ուշ աշխատել է ֆրեզորդ, ապա՝ իրավաբան Ույպեշտի կաշեգործարանում։ Մայրը՝ Երեժեբետ Ռիբարսկին (1917—1986), աշխատել է որպես խորհրդական։ Միկլոշ Վամոշն օգտագործել է Տիբոր անունը մինչև 19 տարեկանը, երբ «Ույ իրաշ»-ի (Új Írás) գլխավոր խմբագիր Միկլոշ Յովանովիչի խորհրդով փոխել է անունը Միկլոշի։ Վամոշն ունի Եվա անունով քույր։ Դստեր անունը Աննա է, որը ծնվել է Յուդիթ Պատակիի հետ առաջին ամուսնությունից՝ 1977 թվականին։ Դորա Էսեի հետ երկրորդ ամուսնությունից (2000-09) 2003 թվականին ունեցել է երկվորյակներ Պետերին և Հենրիկին։

Ստեղծագործություններ խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Borgisz, Kozmosz հրատարակչություն, Բուդապեշտ, 1976
  • Én és én, Magvető հրատարակչություն, Բուդապեշտ, 1979
  • Háromszoros vivát, Szépirodalmi հրատարակչություն, Բուդապեշտ, 1981
  • Hanyatt-homlok és Emily néni szakálla, Magvető հրատարակչություն, Բուդապեշտ, 1983
  • Zenga zének, Szépirodalmi հրատարակչություն, Բուդապեշտ, 1983
  • Félnóta, Magvető հրատարակչություն, Բուդապեշտ, 1986
  • Jaj, Szépirodalmi հրատարակչություն, Բուդապեշտ, 1988
  • A New York-Budapest metró, Ab Ovo հրատարակչություն, Բուդապեշտ, 1993
  • Anya csak egy van, Ab Ovo հրատարակչություն, Բուդապեշտ, 1995
  • 135 lehetetlen történet, Ab Ovo հրատարակչություն, Բուդապեշտ, 1997
  • Apák könyve, Ab Ovo հրատարակչություն, Բուդապեշտ, 2000
  • Öt Kis Regény, Ab Ovo հրատարակչություն, Բուդապեշտ, 2002
  • Sánta kutya, Ab Ovo հրատարակչություն, Բուդապեշտ, 2003
  • Márkez meg én, Ab Ovo հրատարակչություն, Բուդապեշտ, 2004
  • Utazások Erotikába (Ki a franc az a Goethe?), Ab Ovo հրատարակչություն, Բուդապեշտ, 2007
  • Tiszta tűz, Európa հրատարակչություն, Բուդապեշտ, 2009
  • Kedves kollégák, 1-2. Európa հրատարակչություն, Բուդապեշտ, 2010
  • A csillagok világa, Európa հրատարակչություն, Բուդապեշտ, 2010

Արտասահմանում հրատարակված գրքեր խմբագրել

Apák könyve

  • Buch der Väter, Random House btb Verlag հրատարակչություն, Գերմանիա, Բեռլին, 2004, թարգմանիչ՝ Ernő Zeltner[1]
  • Il Libro dei Padri, Einaudi հրատարակչություն, Իտալիա, 2006, թարգմանիչ՝ Bruno Ventavoli
  • The Book of Fathers, Little Brown հրատարակչություն, Մեծ Բրիտանիա, 2006, թարգմանիչ՝ Peter Sherwood, նոր տարբերակ՝ 2011[2]
  • Knjiga očeva, Laguna հրատարակչություն, Սերբիա, 2006, թարգմանիչ՝ Mária Tóth Ignjatović
  • Le Livre Des Peres, Denoël հրատարակչություն, Ֆրանսիա, 2007, թարգմանիչ՝ Joëlle Dufeuilly.
  • Księga ojców, Albatros հրատարակչություն, Լեհաստան, Վարշավա, 2008, թարգմանիչ՝ Elżbieta Sobolewska
  • Het Boek der vaders, Contact հրատարակչություն, Հոլանդիա, 2008, թարգմանիչ՝ Frans van Nes
  • Book of Father, Other Press հրատարակչություն, ԱՄՆ, 2009, թարգմանիչ՝ Peter Sherwood
  • El libro de los padres, Lumen հրատարակչություն, Իսպանիա, 2010

Anya csak egy van

  • Vom Lieben und Hassen, Random House հրատարակչություն, Գերմանիա, Բեռլին, 2006, թարգմանիչ՝ Ernő Zeltner
  • Majka je samo jedna, Laguna հրատարակչություն, Սերբիա, (2008), թարգմանիչ՝ Mária Tóth Ignjatović

Bár

  • La Neige Chinoise, Kínai hó L’Harmattan, Ֆրանսիա, Փարիզ, 2003, թարգմանիչ՝ Clara Tessier

Borgisz

  • Borgis, Smena հրատարակչություն, Словакия, 1980, թարգմանիչ՝ Katarina Králová-Ordodyová.
  • Borgis, Iskry հրատարակչություն, Լեհաստան, Վարշավա, 1980, թարգմանիչ՝ Krystyna Pisarska.
  • Borgis, Mlada Fronta հրատարակչություն, Չեխիա, Պրահա, 1989, թարգմանիչ՝ Milan Navratil.

Jaj

  • Ak og ve, Gyldendal հրատարակչություն, Դանիա, Կոպենհագեն, 1991, թարգմանիչ՝ Péter Eszterhás

Utazások Erotikában (Ki a franc az a Goethe?)

  • Meine zehn Frauen, btb հրատարակչություն, Գերմանիա, 2010, թարգմանիչ՝ Andrea Ikker

Zenga zének

  • Kamrat Stalins glorie, Cappelen հրատարակչություն, Նորվեգիա, 1986, թարգմանիչ՝ Terézia Schandl
  • Sangen har vinger, Gyldendal հրատարակչություն, Դանիա, Կոպենհագեն, 1987, թարգմանիչ՝ Péter Eszterhás
  • Kamrat Stalins gloria, Albert Bonniers հրատարակչություն, Շվեդիա, Ստոկհոլմ, 1988, թարգմանիչ՝ Robert Mashult

Վիպակներ խմբագրել

  • Szenvedélyes emberek, Szépirodalmi հրատարակչություն, Բուդապեշտ, 1985
  • Bár, Ab Ovo հրատարակչություն, Բուդապեշտ, 1998, A Bárkapcsolat վիպակի հիման վրա Դավիդ Սպան գրել է կինոսցենար, որի հիման վրա 2005 թվականին նկարահանվել է Aqua կարճամետրաժ ֆիլմը
  • Hogy volt, Ab Ovo հրատարակչություն, Բուդապեշտ, 2005
  • Kedves kollégák 1-2., Európa հրատարակչություն, Բուդապեշտ, 2010

Պատմվածքներ խմբագրել

  • Előszó az ábécéhez, Magvető հրատարակչություն, Բուդապեշտ, 1972
  • Jelenleg tizenharmadik a listán, Magvető հրատարակչություն, Բուդապեշտ, 1973
  • Váltás, издательство, Magvető, Բուդապեշտ, 1977
  • Valaki más, Magvető հրատարակչություն, Բուդապեշտ, 1981

Այլ խմբագրել

  • Dr. Orángutay Tivadar, Ab Ovo հրատարակչություն, Բուդապեշտ, 1980, հեքիաթներ
  • Háromszoros vivát, Szépirodalmi հրատարակչություն, Բուդապեշտ, 1981, թատերական պիեսներ և ռադիոպիեսներ
  • Ki nem küldött tudósítónk jelenti, Magvető հրատարակչություն, Բուդապեշտ, 1985, հրապարակախոսություն
  • Teniszezz velem!, Magvető հրատարակչություն, Բուդապեշտ, 1988, էսսե
  • Ha én Bródy volnék, Ab Ovo հրատարակչություն, Բուդապեշտ, 1994
  • Zwack, így tovább!,[30] Ab Ovo հրատարակչություն, Բուդապեշտ, 1995
  • Szamba, Ab Ovo հրատարակչություն, Բուդապեշտ, 1996
  • The Xenophobe’s Guide to the Hungarians, ենթավերնագիր՝ Idegengyűlölők kalauza a magyarokhoz, Oval Books հրատարակչություն, 1999, համահեղինակ՝ Mátyás Sárközy
  • NAGY EGÉRKÉZIQÖNYV, Ab Ovo հրատարակչություն, Բուդապեշտ, 1998, համահեղինակ՝ Judit Pataki

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկլոշ Վամոշ» հոդվածին։