Միլան Վիդմար (սլովեն.՝ Milan Vidmar, հունիսի 22, 1885(1885-06-22)[1][2][3], Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա[4][3] - հոկտեմբերի 9, 1962(1962-10-09)[4][1][2][…], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4][3]), սլովենացի էլեկտրիկ, ինժեներ, էլեկտրաէներգիայի արտադրության գիտակ և հետազոտող, շախմատիստ, շախմատի տեսաբան, փիլիսոփա և գրող։ 1910-1930 թվականներին նրա անունը դասվել է աշխարհի տաս լավագույն շախմատիստների շարքին։

Միլան Վիդմար
սլովեն.՝ Milan Vidmar
Պետություն(ներ) Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն,  Հարավսլավիայի Թագավորություն,  Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և  Ցիսլեյտանիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 22, 1885(1885-06-22)[1][2][3]
ԾննդավայրԼյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա[4][3]
Մահվան ամսաթիվհոկտեմբերի 9, 1962(1962-10-09)[4][1][2][…] (77 տարեկան)
Մահվան վայրԼյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4][3]
Կոչումգրոսմայստեր
365chessMilan_Sr_Vidmar
Chesstempo համար247569
ICCF համար247569
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1931[5] և Շախմատի օլիմպիադա 1935[5]
ԱնդամակցությունՍլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա
 Milan Vidmar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լյուբլյանայում, 1907 թվականին ավարտել է Վիեննայի բարձրագույն տեխնիկական դպրոցը, 1910 թվականին նույն դպրոցից ստացել է դոկտորի աստիճան։ 1912 թվականից աշխատել է Բուդապեշտի գործարաններից մեկում, որտեղ դարձել է եռաֆազ տրանսֆորմատորի գյուտարարներից մեկի օգնականը[6]։ Հետագայում աշխատել է Լյուբլյանայի համալսարանում, եղել է էլեկտրատեխնիկական ֆակուլտետի հիմնադիրը, հետագայում՝ համալսարանի ռեկտորը։ Դասավանդել է տեսական մաթեմատիկա, էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքներ, էլեկտրական մեքենաների տեսություն և էլեկտրաէներգիայի փոխանցում։ 1948 թվականին Միլան Վիդմարը Լյուբլյանայում հիմնել է Էլեկտրատեխնիկական ինստիտուտ, որը ներկայումս կրում է իր անունը։ 1940 թվականին դարձել է Սլովենիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ, 1942-1945 թվականներին՝ ակադեմիայի նախագահ։ 1949-1959 թվականներին Միլան Վիդմարը եղել է Հարավսլավիայի ակադեմիաների խորհրդի պատվիրակ[7]։ 1955 թվականին նրան շնորհվել է Լյուբլյանայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Վիդմարը նաև եղել է Հարավսլավիայի և Սլովենիայի ինժեներների և տեխնիկների ասոցիացիաների պատվավոր անդամ, Գերմանիայի և Չեխիայի էլեկտրատեխնիկական ասոցիացիաների թղթակից անդամ։

Շախմատում խմբագրել

Վիդմարը համարվել է 20-րդ դարասկզբի ամենաուժեղ շախմատիստներից մեկը և ամենաուժեղ սիրողական շախմատիստը։ Նա մասնակցել է մոտ 40 մրցաշարի և ունեցել մեծ հաջողություններ։ Նրա ամենատպավորիչ ձեռքբերումներից են եղել Սան Սեբաստիայում տեղի ունեցած միջազգային մրցաշարը, որտեղ նա 2֊3֊րդ տեղերը կիսել է Ակիբա Ռուբինշտեյնի հետ (1911)[8]։ Այդ մրցաշարում նա ընդամենը կես միավորով է զիջել Խոսե Ռաուլ Կապաբլանկային։ 1925/26թվականներին Հասթինգս քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարում նա կիսել է 1-2-րդ տեղերն Ալեքսանդր Ալյոխինի հետ։ Կիսել է նաև 1-2-րդ տեղերը Սալամոն Ֆլորի հետ՝ 1392 թվականին Սլիաչում տեղի ունեցած միջազգային մրցաշարում։ Շախմատիստըը երկու անգամ՝ 1931 և 1935 թվականներին, գլխավորել է Հարավսլավիայի հավաքականը շախմատի օլիմպիադաներում։ Հետագայում Վիդմարը եղել է շախմատի մրցավար, ներառյալ 1948 թվականի աշխարհի առաջնության մրցաշարի գլխավոր մրցավարը, գրել է գրքեր շախմատի մասին. «Կես դար շախմատի տախտակում» (սլովեն.՝ Pol stoletja ob šahovnici, «Զրույցներ շախմատի մասին սկսնակի հետ» (սլովեն.՝ Razgovori o šahu z začetnikom

Որդին՝ Միլան Վիդմար Կրտսերը (1909-1980), եղել է միջազգային վարպետ, 1950 թվականին մասնակցել է Շախմատի 9-րդ օլիմպիադային և դարձել հաղթող։

Անգլիական շախմատի պատմության ամենագեղեցիկ քայլը խմբագրել

1922 թվականին աշխարհի չեմպիոն կուբացի Ռաուլ Կապաբլանկայի հետ խաղում Վիդմարը հայտնվել է վատ դիրքում և իր քայլի հերթականության ժամանակ հետաձգել խաղը։ Վիդմարն իր «գաղտնի քայլը» գրել է թղթի վրա, փակել ծրարի մեջ և տվել մրցավարին, որից հետո մրցակիցնեի միջև ֆրանսերենով տեղի է ունեցել հետաձգված խաղի մասին կարճ և ընկերական վերլուծություն։ Կապաբլանկան վստահ է եղել իր հաղթանակի վրա, այնուամենայնիվ, Միլանն ասել է, որ դեռ կվերլուծի խաղը և միայն դրանից հետո որոշում կիրականացնի։ Վիդմարը զրույցի վերջում ավելացրել է որ, ամենայն հավանականությամբ, կհանձնվի առանց խաղադաշտ դուրս գալու։

Միլան Վիդմարը խաղադաշտ է դուրս եկել մտադրվելով ընդունել պարտությունը։ Եվ նա սկսել է շրջել դահլիճով՝ սպասելով Կապաբլանկային, որն անհայտ պատճառով այդպես էլ չի ներկայացել խաղին։ Որոշ ժամանակ անց մրցաշարի գլխավոր մրցավարը մոտեցել Վիդմարին և նշել, որ Կապաբլանկային հատկացված ժամանակը շուտով կլրանա և ըստ կանոնակարգի հաղթող կճանաչվի Կապաբլանկան։ Վիդմարը հիշել է, որ Ռաուլ Կապաբլանկան լավ չի տիրապետում ֆրանսերենին և, ըստ ամենայնի, չի հասկացել, որ պատրաստվում է հրաժարվել խաղից։ Վիդմարը վազելով մոտեցել է շախմատի սեղանին և խաղատախտակի վրա վայր գցել իր արքան, ինչը նշանակում է, որ ինքն իրեն պարտված է ճանաչում։

1936 թվականին Նոթինգհեմում Միլան Վիդմարի այս ջենթլմենական արարքն անգլիացի շախմատասերների կողմից ողջունվել է որպես անգլիական շախմատի պատմության ամենագեղեցիկ քայլը[9]։

Մարզական արդյունքներ խմբագրել

Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
1904 Վիեննա Թեմատիկ գամբիտ մրցաշար (երկու փուլ) 2 16 0 18֊ից֊2 10
Կոբուրգ Գերմանիայի շախմատի միության XIV համագումար (կողային մրցաշար)
1905 Բարմեն Բերմենի միջազգային մրցաշար 15֊ից֊11½ 3—4
1905 / 1906 Վիեննա Վիեննայի շախմատային ակումբի ձմեռային մրցաշար [10]
1906 Նյուրնբերգ Նյուրնբերգի Գերմանիայի շախմատային միության 15-րդ համագումար 4 5 7 16֊ից֊7½ 9—11
1907 Վիեննա Միջազգային մրցաշար 7 3 3 13֊ից֊8½ 3—5
Կառլովի Վարի Միջազգային մրցաշար 9 5 6 20֊ից֊12 6
1908 Պրահա Միջազգային մրցաշար 10 3 6 19֊ից֊13 3
1909 Սանկտ Պետերբուրգ Միջազգային մրցաշար 4 8 6 18֊ից֊7 15—16
Գյոթեբորգ Միջազգային մրցաշար 9֊ից֊7 1
1911 Սան Սեբաստիան Միջազգային մրցագ 5 1 8 14֊ից֊9 2—3
Կառլսբադ Միջազգային մրցաշար 10 5 10 25֊ից֊15 7
1912 Բուդապեշտ Թեմատիկ միջազգային մրցաշար[11] 2 3 0 5֊ից֊2 5—6
1913 Բուդապեշտ Միջազգային մրցաշար
1914 Մանհայմ Գերմանիայի շախմատի միության XIX համագումար 6 0 5 11֊ից֊8½ 2[12]
1916 Վիեննա Տրեբիչի մրցաշար
1917 Վիեննա Տրեբիչի մրցաշար 12֊ից֊8 1
1918 Կոշիցե Միջազգային մրցաշար 11֊ից֊8 2
Բեռլին Չորս գրոսմայստերների մրցաշար 3 0 3 6֊ից֊4½ 1
Վիեննա Խաղ Սավելի Տարտակովերի հետ 2 0 4 4 : 2
1922 Լոնդոն Միջազգային մրցաշար 9 2 4 15֊ից֊11 3
1925 / 1926 Հասթինգս Միջազգային մրցաշար 8 0 1 9֊ից֊8½ 1—2
1926 Զեմերինգ Միջազգային մրցաշար 9 2 6 17֊ից֊12 3
1927 Լոնդոն Միջազգային մրցաշար 5 2 4 11֊ից֊7 4
Նյու Յորք Միջազգային մրցաշար 3 3 14 20֊ից֊10 4
1929 Կառլսբադ Միջազգային մրցաշար 7 4 10 21֊ից֊12 5—7
1929 / 1930 Հասթինգս Միջազգային մրցաշար 2 0 7 9֊ից֊5½ 2
1930 Սան Ռեմո Միջազգային մրցաշար 4 3 8 15֊ից֊8 7—8
1931 Պրահա Շախմատի օլիմպիադա 1931, Հարավսլավիայի havaqakan, 1-ին տախտակ 5 4 6 15֊ից֊8
Բլեդ [Միջազգային մրցաշար 5 4 17 26֊ից֊13½ 4—7
1932 Սլիաչ Միջազգային մրցաշար 6 0 7 13֊ից֊9½ 1—2
1934 Բուդապեշտ Միջազգային մրցաշար 2 3 10 15֊ից֊7 8
1935 Վարշավա Շախմատի օլիմպիադա 1935, Հարավսլավիայի հավաքական, 1-ին տախտակ 3 0 8 11֊ից֊7
1936 Բադ Նաուհայմ Միջազգային մրցաշար 1 3 5 9֊ից֊3½ 8
Նոթինգհեմ [Միջազգային մրցաշար 3 5 6 14֊ից֊6 9
1936 / 1937 Հասթինգս Միջազգային մրցաշար 2 2 5 9֊ից֊4½ 4—5
1938 Լյուբլյանա Հարավսլավիայի առաջնություն 3 1 11 15֊ից֊8½ 5—7
1939 Շտուտգարտ Միջազգային մրցաշար 2 0 9 11֊ից֊6½ 3—6
Զագրեբ Հարավսլավիայի առաջնություն
1940 Բուդապեշտ Միջազգային մրցաշար 2 0 3 5֊ից֊3½ 2
1945 Նովի Սադ Հարավսլավիայի առաջնություն
1945 / 1946 Լյուբլյանա Միջազգային մրցաշար 3 1 5 9֊ից֊5½ 2—3
1946 Գրոնինգեն Միջազգային մրցաշար 1 7 11 19֊ից֊6½ 17
1947 Լյուբլյանա Հարավսլավիայի առաջնություն 5 1 11 17֊ից֊10½ 5
1948 Կառլովի Վարի

Մարիանսկե Լազնե

Միջազգային մրցաշար 6 3 10 19֊ից֊11 5
Սպինդլերուվ Մլին Չեխոսլովակիա - Հարավսլավիա խաղ 1 1 0 2֊ից֊1
1949 Բելգրադ Հարավսլավիա-Հոլանդիա խաղ 0 0 2 2֊ից֊1
1950 Բլեդ Միջազգային մրցաշար 3 5 6 14֊ից֊6 9—13
1953 Օպատիա Միջազգային մրցաշար 1 7 9 17֊ից֊5½

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[13][14]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Internet Philosophy Ontology project
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Slovenska biografija (словен.)Znanstvenoraziskovalni center Slovenske akademije znanosti in umetnosti. — ISSN 2350-5370
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Видмар Милан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 OlimpBase
  6. Vidmar, Milan st
  7. Vidmar, Milan
  8. PGN Viewer: San Sebastian 1911
  9. «Самый красивый ход в истории английских шахмат - О шахматах - Блоги - Sports.ru». web.archive.org. 2014 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  10. Победил Л. Лёви-мл
  11. Все партии игрались системой Шлехтера-Рубинштейна в Защита Тарраша (ферзевый гамбит)
  12. Մրցաշարն ընդհատվել է Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով
  13. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  14. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Վիդմար» հոդվածին։