Մեկ հնարավորություն երկուսի համար

Մեկ հնարավորություն երկուսի համար (ֆր.՝ Une chance sur deux, այսինքն երկու հնարավորությունից մեկը), 1998 թվականի ֆրանսիական կատակերգական մարտաֆիլմ։

Մեկ հնարավորություն երկուսի համար
ֆր.՝ Une chance sur deux
Երկիր Ֆրանսիա
Ժանրարկածային ֆիլմ, մարտաֆիլմ և կինոկատակերգություն
Թվականմարտի 25, 1998[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՊատրիս Լեկոնտ
ՊրոդյուսերՔրիստիան Ֆեշներ
Սցենարի հեղինակՍերժ Ֆրիդման, Պատրիս Լեկոնտ և Patrick Dewolf?
ԴերակատարներԺան Պոլ Բելմոնդո, Ալեն Դելոն, Վանեսա Պարադի, Ժակ Ռոման, Mbembo?, Միշել Օմոն, Ֆիլիպ Մանիան, Philippe Vieux? և Sandrine Caron?
ՕպերատորՍթիվեն Փոսթեր
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա և Կլոդ Բոլլին
ՄոնտաժԺոել Աշ
Տևողություն110 րոպե
Բյուջե32 000 000 $

Սյուժե խմբագրել

Ալիսը սիրում է համարձակություն և արկածներ։ Նրա սիրած զբաղմունքը թանկարժեք մեքենաներ գողանալն է, ինչի համար արդեն մի քանի անգամ հայտնվել է ճաղերի հետևում։ Նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ փաստաբանը նրան փոխանցում է ձայներիզ, որը մահից առաջ ձայնագրել է նրա մայրը, ով որոշում է այդ ձևով տեղեկացնել աղջկան, թե ով է նրա հայրը։ Ավելի ճիշտ Ալիսը ինքը պետք է ճշտի, քանի որ հնարավոր հայրերը երկուսնն են։ Բանտից դուրս գալուց հետո Ալիսը գնում է նրանց փնտրելու։ Այդպես նա ծանոթանում է Լեո Բրասակին, ով ունի ավտոսրահ ու հազվագյուտ ավտոմեքենաների հավաքածու և Ժուլյեն Վինյալյի՝ ռեստորանի սեփականատիրոջ ու ադամանդների գողի հետ։ Լեոն և Ժուլյենը սկզբում բոլորովին հիացած չէին այն մտքից, որ նրանք այժմ պետք է հոգ տանեն չափահաս դստեր մասին, քանի որ երկուսն էլ համառ ամուրիներ են և չեն պատրաստվում որևէ բան փոխել իրենց կյանքում։

Բայց հանկարծ վրա է հասնում չսպասված շրջադարձ՝ Ալիսը փախչելով խուլիգաններից՝ մեքենա է գողանում, որը պատկանում է ռուսական մաֆիային և որի բեռնախցիկում կա փողերով լի ճամպրուկ։ Մեքենան թողնելով ճանապարհին, Ալիսը թաքնվում է, իսկ ճամպրուկը ընկնում է ոստիկանության ձեռքը։ Բայց մաֆիայի պարագլուխ Անատոլի Շարկովը համոզված է, որ գումարը աղջկա մոտ է։

Նոր գտնված հայրերը ստիպված են օգնել աղջկան դուրս գալ այդ վտանգավոր իրավիճակից։

Դերերում խմբագրել

Փաստեր խմբագրել

  • Այս ֆիլմի սցենարը ստեղծվել է երեք տարում
  • Բելմոնդո - Դելոն դուետը այս ֆիլմում հայտնվել է նրանց վերջին միասնական աշխատանքից երեսուն տարի հետո։
  • Չնայած որ Ֆրանսիայում այս ֆիլմը դիտել են 1,056,000 կինոդիտողներ, ծրագրի նկարը ձախողվել է։

Այլ երկրներում ֆիլմը դիդել են՝

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել