Մեծ պրիզմատիկ աղբյուր, Ելոուսթոուն ազգային պարկի մեծ պրիզմատիկ աղբյուրը Միացյալ Նահանգների ամենամեծ տաք աղբյուրն է և աշխարհում երրորդն է[1], Նոր Զելանդիայի Frying Pan լճից և Դոմինիկայի Եռացող լճից հետո։ Այն գտնվում է Միդուեյի գեյզերի ավազանում։

Մեծ պրիզմատիկ աղբյուր
ՏեսակՀիդրոթերմալ հանքավայրեր
Երկիր ԱՄՆ
Վարչատարածքային միավորՎայոմինգ
Պահպանման տարածքԵլոուսթոուն
Քարտեզ
Քարտեզ

Մեծ պրիզմատիկ աղբյուրը նկատել են 1871 թվականին Հեյդենի երկրաբանական ծառայությունում աշխատող երկրաբանները և նրանց կողմից անվանվել է իր վառ գունավորման համար։ Նրա գույները համապատասխանում են նրանց մեծամասնությանը, որոնք տեսանելի են օպտիկական պրիզմայով սպիտակ լույսի ծիածանի ցրման ժամանակ՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ և կապույտ[2]։

Պատմություն խմբագրել

 
Մեծ պրիզմատիկ աղբյուր

Աղբյուրի մասին առաջին գրառումները պատկանում են վաղ եվրոպացի հետազոտողներին և տեղագրողներին։ 1839 թվականին «ամերիկյան մորթի ընկերության» չորս որսորդներից բաղկացած խումբը հատեց Միդուեյի գեյզերի ավազանը և նկատեց «եռացող լիճը», որը, ամենայն հավանականությամբ, մեծ պրիզմատիկ աղբյուր է[3], որի տրամագիծը 90 մ է։ 1870 թվականին Վաշբերն-Լանգֆորդ-Դոան արշավախումբը այցելեց աղբյուր՝ մոտակայքում նկատելով 15 մ գեյզեր (հետագայում անվանվեց Էքսելսիոր)[4][5]։

Գույն խմբագրել

Աղբյուրի վառ գույները հանքանյութերով հարուստ ջրի եզրերին ապրող պիգմենտային բակտերիաների կենսագործունեության արդյունք են։ Բակտերիաների գույնը տատանվում է կանաչից կարմիր և կախված է քլորոֆիլի և կարոտինոիդների հարաբերակցությունից։ Ամռանը բակտերիաները դառնում են նարնջագույն, կարմիր, իսկ ձմռանը դրանք սովորաբար դառնում են մուգ կանաչ[6]։ Աղբյուրի կենտրոնը ստերիլ է ջրի բարձր ջերմաստիճանի պատճառով։

Աղբյուրի կենտրոնում ջրի կապույտ գույնը պայմանավորված է ջրի բնական կապույտ գույնով։ Արդյունքն առավել ցայտուն է աղբյուրի կենտրոնում՝ իր ստերիլության և խորության պատճառով[7]։

Ֆիզիկական կառուցվածք խմբագրել

Աղբյուրի տրամագիծը մոտավորապես 110 մ է, իսկ խորությունը՝ 50 մ։ Աղբյուրը րոպեում արտանետում է մոտավորապես 2100 լ ջուր 70 °C ջերմաստիճանում[7]։

Պատկերասրահ խմբագրել

Մեծ պրիզմատիկ աղբյուրի դանդաղ շարժման տեսանյութը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Steam Explosions, Earthquakes, and Volcanic Eruptions—What's in Yellowstone's Future?». U.S. Geological Survey.
  2. Traci Bryan; Leslie Machen; Joyce Heinsz; Peggy McCracken. «Grand Prismatic Spring». Lunar and Planetary Institute. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. «"The Fire Hole": Era of the American Fur Company, 1833-1840». Colter's Hell & Jackson's Hole. National Park Service. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 12-ին.
  4. «Notes». Yellowstone National Park: Its Exploration and Establishment. National Park Service. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 8-ին.
  5. «Part II: Definitive Knowledge - The Washburn Party (1870)». Yellowstone National Park: Its Exploration and Establishment. National Park Service. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. Thomas D. Brock. «Colorful Yellowstone». Life at High Temperature. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. 7,0 7,1 Geiling, Natasha. «The Science Behind Yellowstone's Rainbow Hot Spring». Smithsonian.com. Smithsonian Institution. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ պրիզմատիկ աղբյուր» հոդվածին։