'Մեծ պանդան և փոքր պանդան (ճապ.՝ パンダ・コパンダ Պանդա Քոմանդա) ճապոնական անիմե է, որն առաջին անգամ լույս է տեսել 1972 թվականին։ Հեղինակը Հայաո Միաձակին է, ռեժիսորը՝ Իսաո Տաքահատան։ Այս կարճ ֆիլմը Ճապոնիային հարվածել է պանդա-մոլության գագաթնակետում։ Պանդա֊մոլությունը Ճապոնիայում սկսվել է 1972 թվականի սեպտեմբերին, երբ կառավարությունը հայտարարեց Չինաստանից «պարտքով» վերցված երկու հսկա պանդաների՝ Ուենո կենդաբանական այգի բերելու մասին՝ Պանդա-դեմոկրատիայի շրջանակներում։

Մեծ պանդա և փոքր պանդա
パンダ・コパンダ
Ժանրկատակերգական անիմե և մանգա, մանկական ֆիլմ, անիմե[1] և կինոկատակերգություն
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական1972 թվական
Լեզուճապոներեն
ՌեժիսորԻսաո Տաքահատա
ՊրոդյուսերՀայաո Միյաձակի
Սցենարիստ(ներ)Հայաո Միյաձակի[2]
ՕպերատորTatsumasa Shimizu?
ԵրաժշտությունMasahiko Satō?
Տևողություն35 րոպե
ՀաջորդPanda Kopanda Rainy Day Circus?
ԿայքՊաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Մեծ պանդա և փոքր պանդա» (բնօրինակ անվանում — パンダ・コパンダ)

Սյուժե խմբագրել

Պատմությունը ծավալվում է Միմիկոյի (ճապ.՝ ミミ子)՝ մի վառ աղջկա շուրջը։ Երբ իր տատիկը մեկնում է ճամփորդության, Միմիկոն մենակ է մնում։ Կանգ առնելով մի քանի տեղական պատմությունների վրա՝ Միմիկոն գալիս է բամբուկի պուրակում գտնվող իր տուն և գտնում Պաննի անունով մի փոքրիկ պանդայի, որը քնած էր հետևի դռան շեմին։ Միմիկոն արագ ընկերանում է փոքրիկ պանդայի հետ և հրավիրում նրան ներս՝ մի բաժակ խմելու։ Պանդայի հայրը՝ ՊապաՊանդան, շուտով գալիս է այցելության, և այն բանից հետո, երբ ՊապաՊանդան առաջարկում է լինել Միմիկոյի հայրը (ով երբեք ծնող չի ունեցել), նրանք որոշում են մի ընտանիք դառնալ։ Երեքը որոշում են միասին ապրել։ Միասին անցկացրած առաջին գիշերվա ընթացքում Միմիկոն իր առաջին նամակն է գրում տատիկի, ում նա խոստացել էր ամեն օր գրել։

Հաջորդ օրը Միմիկոն գնում է դպրոց՝ դժվարությամբ թույլ տալով Պաննիին հետևել իրեն։ Այդ օրը Միմիկոյի ամբողջ դպրոցը հետևում է նրանց։ Հաջորդ օրը Միմիկոյին անսպասելիորեն այցելում է տեղային ոստիկանը, ինչը սպասելի էր։ Ոստիկանն ապշում է՝ տեսնելով ՊապաՊանդային, և գնում է տեղի կենդանաբանական այգին՝ զգուշացնելու այդտեղի աշխատակիցներին։ Կենդանաբանական այգու աշխատակիցները հրավիրում են պանդաների տիրոջը, ով կորցրել էր Պաննիին ու ՊապաՊանդային, երբ նրանք փախչել էին այգուց։ Պանդաների տերը պահանջում էր իր պանդաների ապահով վերադարձը և միանում է ոստիկանությանն ու աշխատակիցներին իրենց փնտրտուքներում։

Միաժամանակ Միմիկոն ու իր ընտանիքը գնում են զբոսանքի։ Մի քանի խուլիգանների վախեցնելուց հետո նրանք պատահաբար կորցնում են Պաննիին, ով ցած գլորվում է բլուրից։ Միմիկոն ու ՊապաՊանդան գնում են Պաննիին փնտրելու՝ ի վերջո օգնություն խնդրելով ոստիկանությունից և այգու աշխատակիցներից։ Նրանք գտնում են Պաննիին, ով լողում էր փայտի կտորի վրա դեպի բաց ջրարգելակ, և շտապում են փրկել նրան։ Միմիկոն մոտ է վտանգավոր հոսանքի մեջ ընկնելուն, երբ նա ցատկում է՝ Պաննիին մահվանից փրկելու համար, բայց ՊապաՊանդան փրկում է երկուսին էլ՝ փակելով ջրարգելակը։ Միմիկոն, կողքին՝ Պաննին, ՊապաՊանդան, այգու աշխատակիցն ու ոստիկանությունը փառաբանում են իրենց հաջողությունը։ ՊապաՊանդան ու Պաննին վերադառնում են կենդանաբանական այգի՝ այն պայմանով, որ նրանք կարող են գնալ, երբ այցելուները կգնան, ու ժամանակ անցկացնել Միմիկոյի հետ։

Մեծ պանդան ու պուճուր պանդան։ Անձրևոտ օր Կրկեսում (1973) խմբագրել

Արկածները շարունակվում են ուրիշ կարճ ֆիլմում՝ «Մեծ պանդան ու պուճուր պանդան։ Անձրևոտ-օր Կրկեսում» (ճապ.՝ パンダ・コパンダ 雨降りサー スの): Այս էպիզոդում Միմիկոն ու Պանդաները հանդիպում են կրկեսի տեսուչին և նրա ընկերներից մեկին, ովքեր ինչ-որ բան էին փնտրում նրանց տանը։ Միմիկոն շատ է վախենում՝ մտածելով, որ նրանք գողեր են։ Բայց տեսուչն ու իր ընկերներն ավելի են վախենում այս ընտանիքից և սարսափահար փախչում են։ Ընտանիքը շուտով ընթրում է, բայց Պաննին, երեք արջերի հեքիաթի հերոսի նման, տեսնում է, որ իր ուտելիքը կերել են։ Պաննին տեսնում է նաև, թե ինչ էր փնտրում տեսուչը՝ փոքրիկ Թայնի վագրին։ Ամբողջ ընտանիքի հետ հավասար Թայնիից սարսափելուց հետո՝ Պաննին ընկերանում է վագրիկի հետ։

Հաջորդ օրը Միմիկոն շրջում է քաղաքով՝ ճշտելու․ արդյո՞ք մեկը գիտի, թե որտեղից է Թայնին, որպեսզի չկորցնի և՛ Պաննիին, և՛ Թայնիին, երբ վերջինս կգնա իր իրական մայրիկի մոտ։ Միմիկոյին հրավիրում են տեղական կրկեսը։ Միմիկոն ուրախությամբ ընդունում է հրավերը։

Կրկեսում Թայնին ներկայացնում է Պաննիին տեղի փոկին. Պաննին փորձում է կատարել փոկի ելույթը։ Դա ավարտվում է կրկեսի կատարողների ու տեսուչի ծաղրուծանակով։ Ամեն ինչն ավելի վատթարացնելով՝ Պաննին վազում է դեպի վագրի վանդակը, որտեղ սպասում է Թայնիի մայրը։ Տեսուչը Միմիկոյին ու նրա ընտանիքին տոմսեր է տալիս կրկեսային կատարման համար։

Տան ճանապարհին փոթորիկ է սկսվում։ Գիշերվա ընթացքում այն պատում է քաղաքի մեծ մասը։

Միմիկոն ու իր ընտանիքը ստանում են Թայնիի օգնության կատաղի կանչը՝ հանպատրաստից արված շշով հաղորդագրության տեսքով։ Տեսուչից նրանք իմանում են, որ գնացքը, որի մեջ բոլոր կենդանիներն էին, կանգ է առել անապատի մեջտեղում։ Միմիկոն ու պանդաները գնում են կենդանիներին ազատելու։ Նրանց դա հաջողվում է, սակայն Պանիի ո Թայնիի խաղերի պատճառով գնացքը հանկարծակի սկսում է շարժվել։ Գնացքը դուրս է գալիս իր ուղղուց և ընդհարվում քաղաքապետի տան հետ։ ՊապաՊանդան կանգնեցնում է գնացքը, և Միմիկոն ու նրա ընտանիքը դառնում են քաղաքի հերոսները։ Ֆիլմն ավարտվում է դրվագով, որտեղ Միմիկոն ու նրա պանդա-ընտանիքը վայելում են օրը կրկեսում։

Ազդեցությունը խմբագրել

Ենթադրվում է, որ ՊապաՊանդան ու Պաննիին Տոտորոյի նախորդողներն են, քանի որ կերպարները կիսում են դիզայնի շատ նմանություններ։ Կրակոտ կարմրահեր հերոսուհի Միմիկոն նման է Մեյին՝ Տոտորոյի կրտսեր քրոջն, իր արտաքինով, և Սացուկիին՝ մեծ քրոջը, Պաննիի մեծ քրոջ դերը կատարելու պատճառով։ Միմիկոն նաև ընդհանուր հատկանիշներ ունի Երկարագուլպա Պեպպիի հետ. Միյաձակին ու Տաքահատան անիմեն նկարելուց առաջ դիմել էին Աստրիդ Լինդգրենին՝ Երկարագուպա Պեպպին էկրանավորելու առաջարկով, սակայն մերժում էին ստացել։

Ծանոթագրություններ խմբագրել