Մելսիկ Չիլինգարյան
Մելսիկ Արտակի Չիլինգարյան (մայիսի 9, 1956, Վանք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր (2006)։
Մելսիկ Չիլինգարյան | |
---|---|
մայիսի 9, 1956 (67 տարեկան) - | |
Ծննդավայր | Վանք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Պարգևներ |
Կրթություն խմբագրել
- 1978 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։
- 2000 թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ Խորհրդային Միության Մարշալ Ռ. Յա. Մալինովսկու անվան զրահատանկային ակադեմիան։
Զինվորական ծառայություն խմբագրել
- 1978-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում։
- 1992-2000 թթ. ՀՀ Զինված ուժերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
- 2000-2009 թթ. - ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ։
- 2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետի պաշտոնից[1]։
Պարգևներ և կոչումներ խմբագրել
Ամուսնացած է, ունի երեք զավակ։