Մելիք-Հայկազ Բ

Խնածախի մելիք

Մելիք-Հայկազ Բ Մելիք-Հայկազյան (1533 - 1621), Քաշաթաղի մելիք (1551-1623)։

Մելիք-Հայկազ Բ
(3-րդ) Քաշաթաղի մելիք
1551 - 1623
Նախորդող Մելիք-Հախնազար
 
Ծննդյան օր 1533
Վախճանի օր 1621
Դինաստիա Մելիք-Հայկազյաններ
Հայր Մելիք-Հախնազար

Մելիք-Հախնազարի որդին և հաջորդը, Մելիք-Հայկազյանների մելիքական տոհմից[1]։

Կենսագրություն խմբագրել

1551 թվականին Հոր՝ Մելիք-Հախնազարի մահից հետո դարձել է Քաշաթաղի մելիք (Խանածախի)։ Նրա կառավարման ժամանակ մելիքությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Նրա օրոք թուրքերը ռազմավարական նպատակներով Արցախի և Սյունիքի միջև ընկած ձորերում բնակեցնում են ռազմատենչ քրդական ցեղերի։ Քաշաթաղի մելիքության զորեղացումն ու դերի բարձրացումը եղել է թուրքական իշխանությունների մտահոգության առարկա։ Քրդական ցեղերի` Քաշաթաղում անմիջական բնակեցումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ թուրք-պարսկական պատերազմի ընթացքում` 1586-1607 թվականներին, Արաքս գետի ձախ ավազանին տիրում են թուրքերը[1]։

Մելիք-Հայկազ Բ-ն երկարատև կռիվներ է մղում թյուրքալեզու ցեղերի դեմ, սակայն Օսմանյան կայսրության դեմ կռվող մելիքի ուժերը սպառվում են և նա գերի է ընկնում, ապա տարվում Գանձակ։ Որոշ ժամանակ անց ազատ է արձակվում ու ետ գնում Խնածախ։ Սակայն շուտով Արցախի և Սյունիքի այլ մելիքների հետ Մելիք-Հայկազը հեռանում է Պարսկաստան՝ Շահ Աբասի մոտ[2][3]։ Մելիք-Հայկազն այնտեղ Շահ Աբասի կողմից արժանանում է առանձնահատուկ ուշադրության։ Նա, Շահ Աբասից ստանում է «Գոջա ասլան» («Ծեր առյուծ») պատվավոր մականունը։ Շահ Աբասը Մելիք-Հայկազին մի հրովարտակով շնորհում է «սադրինիշին» տիտղոսը, որը նշանակում է թագավորի մոտ առաջին տեղում նստող, գահերեց[4]։ Մելիք-Հայկազ Բ-ի հրամանատարությամբ պարսկական զորքերը բազմիցս հաղթանակներ են տանում թուրքերի նկատմամբ։ Նրա դիվանագիտական ջանքերի և, նրա կողմից Սյունյաց իշխանավորներից վերցրած խնդրագրի հիման վրա էլ ժամանակից շուտ սկսվում է Շահ Աբասի արշավանքը դեպի Արևելյան Հայաստան։ Պարսկաստանի արտաքին քաղաքական նպատակները համընկնում են հայ գործիչների ծրագրերին, որի նպատակն էր էր՝ վերջ տալ օսմանյան տիրապետությանը Արցախում և Սյունիքում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ««Մելիք-Հայկազ Բ», Սերգեյ Հախվերդյան, 2016». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  2. 2,0 2,1 «Պատմություն», Առաքել Դավրիժեցի, թարգմ., առաջ. և ծանոթագր.՝ Վարագ Առաքելյան, Երևան, 1988, էջ 25, 176․
  3. «Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ (1601-1620 թթ.)», Հատոր Ա, Նյութեր հայ ժողովրդի պատմության Գիրք 14. Կազմ. Վ. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան. - Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1974, էջ 206-207․
  4. «Երկեր» Րաֆֆի, հատոր 10, Երևան, 1964, էջ 371․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 167