Վարագ Առաքելյան

հայ լեզվաբան, հայագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարագ Դավթի Առաքելյան (հոկտեմբերի 1, 1910(1910-10-01)[1][2], Ելկավան, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 7, 2000(2000-08-07), Երևան, Հայաստան), խորհրդահայ լեզվաբան, հայերենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1960), պրոֆեսոր (1973)։

Վարագ Առաքելյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1910(1910-10-01)[1][2]
Ելկավան, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 7, 2000(2000-08-07) (89 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան և բանասեր
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտհնչյունաբանություն[1] և ոճաբանություն[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան[1]
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1][2] (1960)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

Վարագ Առաքելյանը ծնվել է 1910 թվական հոկտեմբերի 1-ին Ելկավան (այժմ՝ Կոտայք) գյուղում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում, 1944 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 1960 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան, իսկ 1973 թվականին դարձել է պրոֆեսորի։ 1958-1984 թվականներին եղել է ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ։

Վարագ Առաքելյանն զբաղվել է ժամանակակից գրական արևելահայերենի կառուցվածքի ուսումնասիրությամբ, ինչպես նաև բառարանագրության, ոճաբանության, հայոց լեզվի պատմության հարցերով։

Վարագ Առաքելյանը կազմել է «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի» երկրորդ հատորը, գրաբարից աշխարհաբարի է վերածել Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» գիրքը։

Վարագ Առաքելյանը մահացել է 2000 թվականի օգոստոսի 7-ին։

Երկեր խմբագրել

  • Գրաբարի հոլովումը և խոնարհումը, Երևան, 1945։
  • Գրաբարի հատընտիր, Երևան, 1946։
  • Ավ. Իսահակյանի պոեզիայի բառապաշարի ոճաբանական առանձնահատկությունները, Երևան, 1954։
  • Ժամանակակից հայերենի հնչյունաբանություն, Երևան, 1955։
  • Ժամանակակից հայերենի հոլովների և հոլովական կապակցությունների իմաստային առումները, Երևան, 1957։
  • Հայերենի շարահյուսություն, հ. 1-2, Երևան, 1958-1964։
  • Հայոց լեզվի շարահյուսության ներածություն, Երևան, 1959։
  • Հայերենի պարբերույթը, Երևան, 1968։
  • Գր. Նարեկացու լեզուն և ոճը, Երևան, 1975։
  • Հայոց լեզու, մաս 1, պրակ Ա (հեղինակակից), Երևան, 1980։
  • Ակնարկներ հայոց գրական լեզվի պատմության, Երևան, 1981։
  • V դարի հայ թարգմանական գրականության լեզուն և ոճը, Երևան, 1984։

Գրականություն խմբագրել

  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., 1987, էջ 49-50։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարագ Առաքելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 536