Մելանի Վալդոր (հունիսի 29, 1796(1796-06-29)[1], Նանտ - հոկտեմբերի 11, 1871(1871-10-11)[2], Փարիզի 1-ին շրջան, Փարիզ), ֆրանսիացի գրող, բանաստեղծուհի և դրամատուրգ։

Մելանի Վալդոր
Ծննդյան անունֆր.՝ Mélanie Villenave
Ծնվել էհունիսի 29, 1796(1796-06-29)[1]
ԾննդավայրՆանտ
Վախճանվել էհոկտեմբերի 11, 1871(1871-10-11)[2] (75 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 1-ին շրջան, Փարիզ
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն և Q15981016?
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրական սալոնի տեր, դրամատուրգ, վիպասան, գրող, արձակագիր և կոմպոզիտոր
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ժանրերդրամա և արձակ
Изображение автографа
 Mélanie Waldor Վիքիպահեստում

Ալեքսանդր Դումայի (հայր) սիրուհին։ Ռու դե Վուգիրարդ փողոցում գրական սալոնի տիրուհի։

Ծագում խմբագրել

Մելանի Վալդորը ծնվել է Նանտում, 1796 թվականի հունիսի 29-ին։ Նրա մանկությունն անցկացրել է Վանդեա քաղաքում գտնվող ընտանեկան բանաստեղծական կալվածքում։

Մելանի Վալդորը իրավաբան, գիտնական և գրող Մաթիի-Գիյումա Վիլնավայի և նրա կնոջ՝ Մարի-Էննի դուստրն է եղել։ Մելանիի կրտսեր եղբայրը՝ Թեոդոր Վիլնավան, զբաղվել է գրական գործունեությամբ և հրատարակել է մի շարք բանաստեղծություններ։

Նրա հայրը բնակություն է հաստատել Փարիզում։ Եղել է Դոկի դ'Օմոնի որդու ուսուցիչը։ Վիլնավան ակտիվ մասնակցություն է ունեցել հեղափոխական իրադարձություններին, ինչպես նաև եղել է Նանտի «la Halle» ակումբի նախագահը։ Իր կարիերայի ընթացքում եղել է Cotidien-ի գլխավոր խմբագիրը և Journal de Cure-ի տնօրենը։

Մելանիի մայրը ծնվել է Լոնդոնում։ Ֆրանսիացի երաժիշտ Ժոզեֆ Տասեի դուստրն էր, ծնունդով Լե Մաից։ Ժամանակին Ժոզեֆը հիանալի երաժիշտ է եղել, երգել է Փարիզում, իսկ հետո քսան տարեկան հասակում տեղափոխվել է Լոնդոն։ Անգլիայում փայլուն կարիերա է ունեցել և հավակնել է դառնալ Եվրոպայի առաջին ֆլեյտա։

1803 թվականին Մելանիի ընտանիքը բնակություն է հաստատել Փարիզում՝ Սենտ-Վիկտոր գետի մոտ, որտեղ նրա հայրը ուներ գրական սալոն, որն ավելի ուշ ժառանգաբար անցել է իր դստերը։ Վիլնավայի գրադարանը Փարիզի լավագույններից մեկն էր, այն հինգ սենյակ էր գրավում հին առանձնատան երկրորդ հարկում։ Հայրը Մելանիին ներշնչել է գեղարվեստական ճաշակներով, գրականության հանդեպ սիրով, մայրը՝ երաժշտությամբ հետաքրքրվածություն և օտար լեզուների իմացությամբ, այդ թվում՝ անգլերենի իմացությամբ, որին Մելանին տիրապետել է շատ լավ։ Ինչպես այդ ժամանակի շատ կրթված աղջիկները, իր պատանեկության տարիներին Մելանիին նկարչություն է սովորել։ Նրան դասավանդել է Ժան Պիեռ Տենոն՝ ճարտարապետ Ժան Տիբոյի աշակերտը, որը, հավանաբար, զգացմունքներ է ունեցել նրա նկատմամբ։

Վերականգնման դարաշրջանում Մելանին ծանոթանում է FranЗois-Josephի հետ էսկադրոնի սպա-հրամանատարի, որն ուներ լավ հեղինակություն։ Ծագումով բելգիացի, որը ծնվել է Նամյուրում մարտի 30-ին 1789 թվականին և Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել 1817 թվականի մարտի 12-ին։ 1822 թվականի մարտի 22-ին ամուսնացել է նրա հետ Նանտ քաղաքում։ Նրանք ունենցել են մեկ աղջիկ երեխա։ FranЗois-Josephն իր ծառայողական պարտականություններով պետք է տեղափոխվեր Մոնտոբանի կայազոր։ Սակայն Մելանին ցանկություն չի ունեցել տեղափոխվել հեռավոր նահանգ և չի մեկնում ամուսնուն հետ՝ մնալով Փարիզում և դառնում է Ռու դե Վուգիրարդում իր հոր գրական սրահի տիրուհին։

 
Մելանի Վալդոր։ «Անձնական կյանքի էջեր», 1836

Դյումա խմբագրել

Մելանյա Վալդորի և Ալեքսանդր Դումայի միջև ռոմանտիկ կապը սկսվել է այն բանից հետո, երբ Մելանին իր հորը փոխանցել է Նապոլեոնի և կայսրության մարշալների նամակները, որոնք հասցեագրված էին իր նախնին՝ գեներալ Թոմ Ալեքսանդր Դյումին[3]։ 1827 թվականի հունիսի 3-ին հանդիպել է Մելանիի հետ[4]։ 1827 թվականի սեպտեմբերի 23-ին Դյուման խոստովանել է իր սերը։

Մելանին իր համար բնակարան է վարձել համալսարանական փողոցի թիվ 25 տանը։ Այնտեղ պատուհանների վրա ծաղկեփնջեր էին ծաղկում, որոնք Ալեքսանդրի և Մելանիայի համար դարձել են իրենց սիրո խորհրդանիշ։ Այստեղ հավաքվում էին նրա հավատարիմ ընկերների նեղ շրջանակը՝ Ադոլֆ դե Լևիլը, Դելֆին դե Ժիրարդեն, Բալզակը, Վիկտոր Հյուգոն և Ալֆրեդ Վիկտոր դը Վինյին։ Այստեղ Դյուման կարդում է Քրիստոսի նոր տարբերակը։ 1830 թվականին տեղի ունեցող անկարգությունները Մելանիին ստիպում են թաքնվել Վանդեայի ընտանեկան կալվածքում՝ Montfaucon-Montigné-ից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Միևնույն ժամանակ Դյուման չի դադարեցրել իր սիրային արկածները։ Չնայած Դյումայի երեխայի մայր դառնալու բոլոր ցանկությանը, այդպես էլ չի կարողացել երեխա ունենալ։ Բելլ Քրելսամերը բնակություն է հաստատել իր տնից ոչ հեռու,և Դյուման հաճախ էր այնտեղ անցկացնում իր երեկոները և այդ ամենը դու չի եկել Մելանի Վալդորին։ Մելանիի համար երկրորդ հարվածը նույն սիրեկանից դստեր ծնունդն էր։ Դյուման պաշտոնապես ճանաչել է հայրությունը։ Այնուամենայնիվ նրանք բաժանվել են։ Մելանին սպառնացել է ինքնասպան լինել, գրավոր նամակներ է գրել իր սիրուհուն, բայց նրանք մնացել են անպատասխան։

Համաձայն Մելանի Վալդորի կտակի, որը հայտնվել է այս իրադարձությունից անմիջապես հետո, խնդրել է քանդակել՝ փորագրել, սպիտակ մարմարից իր տապանաքարի անկյուններում չորս ամսաթիվ[5]։

  • Սեպտեմբերի 12, 1827 (սիրո խոստովանության օրը),
  • Սեպտեմբերի 23,1827 (իր անկման օրը),
  • Սեպտեմբերի 18, 1830 (Դումայի մեկնելու օրը),
  • Նոյեմբերի 22, 1830 (Մելանիի ենթադրյալ ինքնասպանության օրը)։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մելանիա Վալդորի հայրը կարողացել է իր փոքրիկ հին առանձնատան մեջ հավաքել գրքերի, ձեռագրերի, փորագրությունների և հատկապես ինքնագրերի անգնահատելի հավաքածու։ Ֆրանսիայում առաջինն է եղել, որը հավաքել է հայտնի անձերի ինքնագրեր։ Կյանքի վերջին տարիներին Մելանի Վալդորը գումարի մեծ պակաս է ունեցել։ Նրա հոր մահից հետո հոր հավաքածուն վաճառել է աճուրդում[6]
  • Մորենո-Ռոբերտը 1865 թվականին ներկայացրել է վարդերի նոր տեսակ, որը կոչվում է Մելանդիա Վալդոր[7]

Հիմնական աշխատանքներ խմբագրել

Վեպեր
    • L'Écuyer Dauberon, ou l’Oratoire de Bonsecours, 1832
    • Le Livre des jeunes filles, 1834
    • Heures de récréation, 1835 Texte en ligne
    • Pages de la vie intime, 2 vol., 1836
    • L’Abbaye des Fontenelles, 2 vol., 1839
    • Alphonse et Juliette, 2 vol., 1839 Lire en ligne sur Gallica
    • La Coupe de corail, 2 vol., 1842 Texte en ligne 1 2
    • André le Vendéen, 2 vol., 1843 tome 1 tome 2
    • Le Château de Ramsberg, 2 vol., 1844
    • Charles Mandel, 2 vol., 1846 Texte en ligne 1 2
    • Les Moulins en deuil, épisode de la guerre de la Vendée, 1793, 1852 Texte en ligne
    • Jeannette, 1861 Texte en ligne
    • Nelly, ou la Piété filiale, 1882
Թատրոն
  • L'École des jeunes filles, drame en 5 actes, Paris, Renaissance, 29 avril 1841
  • La Tirelire de Jeannette, comédie-vaudeville en 1 acte, Paris, Ambigu-Comique, 16 avril 1859
  • La Mère Grippetout, vaudeville en 1 acte, Paris, Ambigu-Comique, 21 avril 1861
  • Le Retour du soldat, saynète patriotique en 1 acte, Paris, Ambigu-Comique, 15 août 1863
Բանաստեղծություններ
  • Poésies du cœur, 1835
  • Cantate dédiée à SM l'impératrice Eugénie, 1853
Նամակագրություն
  • Lettres inédites de Mélanie Waldor, précédées d'une notice biographique , 1905

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjEtMDMtMjMiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjEyMTU0O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-1019%2C-249&uielem_rotate=F&uielem_islocked=0&uielem_zoom=168
  3. А. Моруа. Три Дюма. — М.: Пресса, 1992, с. 35
  4. https://lesamisdesouvestre.wordpress.com/melanie-waldor-nee-villenave-1796-1871 Արխիվացված 2018-11-02 Wayback Machine Бенсо ди Кавур, Камилло. Знакомство Мелани Вальдор с Дюма. 1835
  5. А. Моруа. Три Дюма. — М.: Пресса, 1992, с. 52
  6. rue Drouot… les lundi 28, mardi 29 et mercredi 30 avril 1873… / Me Léon Lebrun, commissaire-priseur; [experts] MM Dhios et George, M. Clément Éditeur : Vves Renou, Maulde et Cock (Paris) Date d’édition : 1873
  7. mélanie waldor [Mousseux] Արխիվացված է Մարտ 5, 2016 Wayback Machine-ի միջոցով:
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանի Վալդոր» հոդվածին։