Մեդորա Խաչատրյան

անասնաբույծ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1991)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մեդորա Սրապիոնի Խաչատրյան (մայիսի 5, 1937(1937-05-05), Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 6, 2014(2014-07-06), Երևան, Հայաստան), հայ անասնաբույծ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1991)։

Մեդորա Խաչատրյան
Ծնվել էմայիսի 5, 1937(1937-05-05)
ԾննդավայրԻջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 6, 2014(2014-07-06) (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1959)
Մասնագիտությունանասնաբույծ

Կենսագրություն խմբագրել

Մեդորա Խաչատրյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 5-ին Իջևանում։ 1959 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1966 թվականից աշխատել է Հայաստան գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոնում (այժմ՝ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն)։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանում բուծվող տեղական կոպտաբուրդ, մազեխ, բոզախև կովկասյան մերինոս նրբագեղմ ցեղերի տրամախաչմամբ ստացված խառնածինների վերարտադրության, կովկասյան գորշ տավարի ցեղի տարիքային, սեռային առանձնահատկությունների և մթերատու հատկանիշների խնդիրներին։

Հեղինակ է «Շողեր։ Բանաստեղծություններ» (1993), «Ակունք։ Հուշեր-խոհագրություն» (1994) գեղարվեստական գրքերի։

Մեդորա Խաչատրյանը մահացել է 2014 թվականի հուլիսի 6-ին Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։