Մեդովկա (Հայաստան)

գյուղ ՀՀ Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեդովկա (այլ կիրառումներ)

Մեդովկա, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։

Գյուղական համայնք
Մեդովկա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Համայնք Տաշիր համայնք[1]
ՀամայնքապետՍամվել Ավետիսյան
Հիմնադրված է1828 թ.
Մակերես14.623 կմ²
ԲԾՄ1550 մ
Կլիմայի տեսակԲարեխառն
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն350[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մեդովկա (Հայաստան) (Հայաստան)##
Մեդովկա (Հայաստան) (Հայաստան)

Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 2 կմ արևելք։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։

Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։

Բնակչություն խմբագրել

Մեդովկա և Կրուգլայա Շիշկա գյուղերը հիմնադրվել են 1828 թվականին ցարական Ռուսաստանի կայսրուհի Եկատերինայի կողմից արտաքսված ռուս մոլոկանների կողմից և մինչև արցախյան ժողովրդական շարժումը բնակեցված է եղել ռուսներով։ Ներկայումս համայնքի բնակչության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Ադրբեջանից բռնագաղթվածները և շրջակա գյուղերից վերաբնակիչները։ Նախնիները եկել են Տաշիրից։

Մեդովկայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1897 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 8 390 405 380 385 362 427 350[2]

Տնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 1213 հա, որից՝ 766,5 հա վարելահող, 125,9 հա խոտհարք, 258,2 հա արոտ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ։ Տարածքը՝ 14.623 կմ2։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Հողերը անջրդի են։ Ցանվում է գարի, ցորեն և կարտոֆիլ։ Համայնքն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, փոստի բաժանմունք։ Հարևան Կրուգլայա շիշկա գյուղի մոտ կա կապարի հանք։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 135» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.