Մաքբուլե Աթադան (թուրքերեն՝ Makbule Atadan, 1885, Սալոնիկ, Հունաստան - հունվարի 18, 1956(1956-01-18), Անկարա, Թուրքիա[1]), Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի քույրը։ Նա Աթաթուրքի միակ ողջ մնացած քույրն է, մինչդեռ մյուս չորս քույրերը մահացել են վաղ տարիքում։

Մաքբուլե Աթադան
թուրքերեն՝ Makbule Atadan
Դիմանկար
Ծնվել է1885
ԾննդավայրՍալոնիկ, Հունաստան
Մահացել էհունվարի 18, 1956(1956-01-18)
Մահվան վայրԱնկարա, Թուրքիա
ԳերեզմանՋեբեջի Ասրի գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա և  Օսմանյան կայսրություն
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
ԱմուսինՄեջդի Բոյսան
Ծնողներհայր՝ Ալի Ռըզա Էֆենդի, մայր՝ Զյուբեյդե Հանըմ
ԿուսակցությունԼիբերալ հանրապետական կուսակցություն
 Makbule Atadan Վիքիպահեստում
Մաքբուլե Աթադանի գերեզմանը

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1885 թվականին այն ժամանակ Օսմանյան կայսրության, ներկայումս Հունաստանում գտնվող Սալոնիկ քաղաքում։ Մանկությունն անցել է այդտեղ։ Բալկանյան պատերազմներից հետո մոր՝ Զյուբեյդե հանըմի հետ միասին տեղափոխվել է Ստամբուլ։

1923 թվականին Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո, եղբոր՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախագահ ընտրվելով պայմանավորված, մոր հետ միասին տեղափոխվել է Անկարա։ Ավելի ուշ, սկսել է ապրել Ջամլը Քյոշքում (բառացի՝ Ապակե տաղավար)։ Վերջինս առանձնատուն է, որը կառուցվել է 1936 թվականին՝ նախագահական նստավայրի՝ Չանքայա ամրոցի այգում և նախատեսված է եղել հենց Մաքբուլե Աթադանի համար[2]։

1930 թվականին սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ՝ միանալով Ֆեթհի Օքյարի նորաստեղծ Լիբերալ հանրապետական կուսակցությանը (թուրքերեն՝ Serbest Cumhuriyet Fırkası)։ Սակայն, շուտով, նրա քաղաքական կարիերան ավարտվել է, երբ ստեղծումից մի քանի ամիս անց Օքյարը փակեց կուսակցությունը։

Մաքբյուլեն ամուսնացած էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Մեջդի Բոյսանի հետ։

Եղբոր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մասին պատմել է իր «Büyük Kardeşim Atatürk» (հայերեն՝ Իմ մեծ եղբայր Աթաթուրքը) և «Ağabeyim Mustafa Kemal» (հայերեն՝ Իմ եղբայր Մուսթաֆա Քեմալը) գրքերում։

Մահացել է 1956 թվականի հունվարի 18-ին Անկարայում[1]՝ 71 տարեկան հասակում և թաղվել Ջեբեջի Ասրի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Mürşit Balabanlılar, Şebnem Kandır, Mine Söğüt, Türkiye'nin Yetmiş Yılı: 1923-1993: Gün Gün Cumhuriyet Tarihi, 1. cilt, Hürgüç Gazetecilik, 1994, p. 142.
  2. Çankaya Palace

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքբուլե Աթադան» հոդվածին։