Բալկանյան պատերազմներ (1912-1913)

Բալկանյան պատերազմներ (1912 թ.-ի հոկտեմբեր — 1913 թ.-ի մայիսի 30), Առաջին Բալկանյան պատերազմը, տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի (Բուլղարիա, Հունաստան. Սերբիա, Չեռնոգորիա) ու Թուրքիայի միջև և ավարտվել վերջինիս պարտությամբ։ Լոնդոնի պայմանագրով Թուրքիան կորցրել է իր բոլոր եվրոպական տիրույթները, բացառությամբ Ստամբուլի և արևելյան Թրակիայի մի փոքր մասի։

Դեպքեր, որոնք բերեցին Առաջին համաշխարհային պատերազմին
Ֆրանս-պրուսական պատերազմ1870–1871
Բեռլինի վեհաժողով1878
Երկակի դաշինք1879
Եռյակ դաշինք1882
Ֆրանս-ռուսական դաշինք1894
Անգլո-գերմանական ռազմածովային սպառազինությունների մրցավազք1898–1912
Անգլո-ֆրանսիական համաձայնագիր1904
Ռուս-ճապոնական պատերազմ1904–1905
Տանջիրյան ճգնաժամ1905–1906
Խոզի պատերազմ1906–1908
Անգլո-ռուսական համաձայնագիր1907
Բոսնիական ճգնաժամ1908–1909
Ագադիրյան ճգնաժամ1911
Իտալա-թուրքական պատերազմ1911–1912
Բալկանյան պատերազմներ1912–1913
Սարաևոյի սպանություն1914
Հուլիսյան ճգնաժամ1914

2-րդ Բալկանյան պատերազմը (1913 թ.-ի հունիս - օգոստոսի 10) տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ Մերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան։ Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ, որը Բուխարեստի պայմանագրով Ռումինիային զիջեց Հարավային Դոբրուջան, Թուրքիային՝ Հարավային Մակեդոնիան ու Արևմտյան Թրակիայի մի մասը, Մերբիային՝ Հյուսիսային Մակեդոնիան։ Բալկանյան պատերազմները հանգեցրին միջազգային հակասությունների սրմանը Բալկաններում և Եվրոպայում, արագացրին առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը։

Բուլղարական բանակի Մակեդոնա-Օդրինյան երկրապահ զորքերի կազմում 1-ին Բալկանյան պատերազմին մասնակցեց նաև հայկական կամավորական վաշտը (270 մարդ) պոդպորուչիկ Գարեգին Նժդեհի և վոյեվոդա Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։ Զորամասը մասնակցեց Մեսթանլիի, Ուզուն-Համիթլարի, Բալկան Թորեսի, Մերհամլի (որտեղ գերվեց թուրք, զորահրամանատար Յավեր փաշան) մարտերին, Մխրետ և ՇարՔյոյ քաղաքների գրավմանը, պաշտպանեց Մարմարայի ծովափը (1912 թ-ի դեկտեմբեր -1913 թ.-ի հունվար)։ Բուլղարական կառավարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մարտական ծառայությունները. շատ ռազմիկներ ու սպաներ արժանացան կառավարական պարգևների։ Զորամասը լուծարքի ենթարկվեց 1913 թ.-ի մայիսի 28-ին։

Մակեդոնիայի բաժանման առաջարկություն (մայիսի 15, 1913):

Բալկանյան պատերազմի և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բալկանյան պատերազմում հող նախապատրաստեցին հայկական հարցի նոր արծարծման համար, երբ հայ հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուս, կառավարության գործուն մասնակցությամբ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա։

Գրականություն խմբագրել

  • Սյունի Արմեն, Հայկական վաշտը Անդրանիկի առաջնորդությամբ 1912-1913 թթ Բալկանյան պատերազմում, Բաքու, 1914 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 235