Մարտնչող Լեհաստանի ճամբար

Մարտնչող Լեհաստանի ճամբար (լեհերեն՝ Obóz Polski Walczącej, OPW), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լեհական Դիմադրության շարժման բաղկացուցիչ մասը կազմած համեմատաբար ոչ մեծ շարժում՝ ուղղված գերմանական զավթիչների դեմ։ Գործել է 1942-ից մինչև 1944 թվականը։ Ղեկավար կենտրոնը գտնվել է Վարշավայում[1]։ Անդամների մեծ մասը պատկանել է Sanacja շարժման մասը հանդիսացած Obóz Zjednoczenia Narodowego (Ազգային միասնության ճամբար կամ Ozon)կուսակցությանը։ Մարտնչող Լեհաստանի ճամբար շարժման գլխավոր կազմակերպիչներից էին մարշալ Էդվարդ Ռիձ-Սմիգլին և Յուլիան Պիասեցկին[2][3] (վերջինս դարձել է շարժման առաջնորդը)։ 1943 թվականին շարժումը ընդգրկվել է Armia Krajowa-ի (Հայրենի բանակի) կազմի մեջ, 1944-ին միաձուլվել Konwent Organizacji Niepodległościowych-ին (Անկախության կազմակերպությունների խորհուրդ), որը 1945 թվականի հունվարին լուծարվել է[4]։

Մարտնչող Լեհաստանի ճամբար
Ընդհանուր տեղեկություն
Երկիր Լեհաստան
Ստեղծվեց1942
ՃակատամարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Լուծարվեց1945
Մարշալ Էդվարդ-Ռիձ Սմիգլին՝ Մարտնչող Լեհաստանի ճամբար շարժման քաղաքական առաջնորդը

Մարտնչող Լեհաստանի ճամբար շարժման գլխավոր տպագիր օրգաններն էին «Państwo Polskie» («Լեհական պետություն»), «Polska» և «Przegld Polityczny» թերթերը[5]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1]
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. {{|id = 4010527|tytuł=Zjednoczenie Organizacji Niepodległościowych|data dostępu=2017-07-12}}
  5. Wirtualny Sztetl: Obóz Polski Walczącej (OPW)