Մարտիրոս Ալթունյան

հայ ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալթունյան Մարտիրոս Հակոբի (1888, Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 20, 1958(1958-12-20)[1], Բեյրութ, Լիբանան[1]), հայ ճարտարապետ։

Մարտիրոս Ալթունյան
արմտ. հայ.՝ Մարտիրոս Ալթունեան
Ծնվել է1888
ԾննդավայրԲուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 20, 1958(1958-12-20)[1]
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան[1]
Ազգությունհայ
ԿրթությունԷկոլ դը Բո Արթ (1918)[1]
Ուշագրավ աշխատանքներParliament of Lebanon?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բուրսայում (Թուրքիա)։ Կրթությունն ստացել է Փարիզի Գեղարվեստի Ազգային բարձրագույն դպրոցում։ Զուգահեռաբար ուսանել է նկարչություն։

Աշխատանք խմբագրել

1919 թվականին տեղափոխվել է Բեյրութ, աշխատել որպես ճարտարապետ և նկարիչ։ Նախագծել և կառուցել է Անթիլիասի Ս․ Գրիգոր Լուսավորիչ տաճարը (1940), Երուսաղեմի Ս․ Հռիփսիմե մատուռը (1946), Բաղդադի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1957) և այլ եկեղեցիներ, հասարակական շենքեր, առանձնատներ։

Նա նկարել է Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի «Տրդատի թագադրումը», Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց մայր տաճարի «Տրդատ թագավորի մկրտությունը», «Էջմիածնի տաճարի շինությունը» որմնապաստառները և այլն։ Ալթունյանի արվեստը հարազատ է հայկական ավանդույթներին։

Արդիականի ու արաբական ազգային ավանդականի շաղկապումով է նախագծել Աբու Բաքր մզկիթը Բեյրութում, պալատական համալիրը (մզկիթ, մատենադարան, հյուրապալատ և այլն) Ամմանում` Վատիկանի պատվերով, Սուրբ Պողոս կաթոլիկ, մայր տաճարը (1947-1950)` Բեյրութին մերձ հունաբնակ Հարիսա գյուղի մոտ։

Ալթունյանի գեղանկարչական գործերից են՝

  • Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի դահլիճի մեծաչափ (12 մ²) կրոնապատմական թեմայով հինգ որմնանկարները
  • Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, Վարդան, Հակոբոս, Հեղինե սրբերի սրբապատկերները (1949-1950)
  • Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի Լիբանանի տաղավարի նկարազարդումները, ծովանկարները
  • Անթիլիասի մայր տաճարի աղոթասրահի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ արքային» կտավը, Ավագ խորանի «Մայր Աստվածածին» սրբանկարը (բնորդը Ալթունյանի կինն է)

Հեղինակ է նաև քանդակային գործերի (Լիբանանի ազգային զինանշան-մեդալ)։

Պարգևներ խմբագրել

Արժանացել է Լիբանանի նախագահի Պատվո արծաթե մեդալի։

Ցուցահանդեսներ խմբագրել

Ալթունյանի գործերը ցուցադրվել են Երևանում (1999)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 164