Հարիսա (գյուղ Լիբանանում)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարիսա (այլ կիրառումներ)

Հարիսա, լեռնային գյուղ Լիբանանում, ծովի մակերևույթից 650 մետր բարջրության վրա։ Հարիսսան ուխտագնացության վայր է՝ Լիբանանի Տիրամայրը։ Գյուղը գտնվում է Բեյրութից 20 կմ հեռավորության վրա և հասանելի է Ջունեհ նավահանգստային քաղաքից թե ճանապարհով և թե ճոպանուղիով։

Հիմնադրում խմբագրել

 
Դիտահարթակը և սրբավայրը

1904 Իլիաս Հովեկ կաթողիկոսը Դոգմայի ընդունման 50-ամյակի տոնակատարության ժամանակ հայտարարեց Լիբանանի Տիրամորը նվիրված կառույցի հիմնադրման մասին։ Եկեղեցին կառուցել էր Սլեյման Յաղուբ Հոկայիմը Բատրունից։ Լեռը կոչվում է Հարիսա, սարի գագաթին գտնվող գյուղի անունով։ 1908 թվականին, սրբատեղի բացման արարողության ժամանակ կաթողիկոսը հետևյալ բառերը նրան նվիրեց․ "Օ Մարիամ, լեռների և ծովերի թագուհի և մեր սիրելի Լիբանանի թագուհի․․․։" Կաթողիկոս Հոյեկը մայիսի առաջին կիրակին նշանակեց Լիբանանի Տիրամայրիւ տոն։ Այդ օրը կաթողիկոսը և լիբանանյան բոլոր եպիսկոպոսները ցուրբ պատարագը նշում են բաց երկնքի տակ, Լիբանանի տիրամայրի սրբատեղիում։