Մարիա վան Օստերվեյկ

հոլանդացի նկարչուհի

Մարիա վան Օստերվեյկ (նիդերլանդերեն՝ Maria van Oosterwijk կամ Oosterwyck, օգոստոսի 20, 1623(1623-08-20)[1][2][3][…], Nootdorp, former Nootdorp, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ - նոյեմբերի 12, 1693(1693-11-12)[1][2][4][…], Uitdam, Broek in Waterland, Հյուսիսային Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), հոլանդական ոսկեդարի ժամանակաշրջանի նկարչուհի, ով լայն ճանաչման է արժանացել հատկապես ծաղիկներով նատյուրմորտներ հեղինակելու շնորհիվ։ 1667-ից 1689 թվականների ժամանակահատվածով թվագրված նրա աշխատանքները[5] բավականին հարգի էին եվրոպական բարձրաստիճան ազնվականության շրջանում։ Նրան, այլոց թվում, նկարներ են պատվիրել Լեոպոլդ Առաջին Հաբսբուրգցին, Ֆրանսիայի Լուի Տասնչորսերորդ արքան, Անգլիայի Վիլյամ Երրորդ թագավորը...

Մարիա վան Օստերվեյկ
Ծնվել էօգոստոսի 20, 1623(1623-08-20)[1][2][3][…]
ԾննդավայրNootdorp, former Nootdorp, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Վախճանվել էնոյեմբերի 12, 1693(1693-11-12)[1][2][4][…] (70 տարեկան)
Մահվան վայրUitdam, Broek in Waterland, Հյուսիսային Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մասնագիտություննկարչուհի, ծաղիկներ պատկերազարդող և արվեստագետ
Ոճբարոկկո
Ժանրնատյուրմորտ և ծաղկային նատյուրմորտ
Ուշագրավ աշխատանքներFlowers in an Ornamental Vase?
 Maria van Oosterwijck Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
 
Vanitas (1668)

Մարիան դուստրն էր բողոքական պաստոր[6] Յակոբուս վան Օստերվեյկի և Ադրիանա Լամբրեխտս վան Լինսխոտենի[7], աշակերտել է նկարիչ Վիլյամ վան Էլստին[8][9] կամ Յան Դավիդս դե Հեմին[6][10]։ Մեծացել, հասակ է առել՝ շրջապատված գեղարվեստով հագեցած միջավայրում. նրա մորաքույրը՝ Մարիա վան Լինսխոտենը, վերջինիս ամուսինը՝ Հենդրիկ վան Բիյերենը, նրանց որդին՝ Աբրահամ վան Բեյերենը և այլ բարեկամներ իրենց կյանքը կապել էին գեղանկարչության հետ, մասնագիտացել, վարպետացել հատկապես նատյուրմորտի ժանրում[7]։

Մարիան, որ դեռ վաղ հասակում էր դրսևորել նկարելու իր ձիրքը, կերպարվեստի բնագավառում առաջին նշանակալի գործերն ստեղծել է՝ աշխատելով Դելֆտում[8]՝ մորական պապի տանը 1656-1658 թվականներին գործի գցած արվեստանոցում[7], ապա աշխատանքը շարունակել է Լեյդենում (1658-1660)[8], այդտեղից էլ 1660 թվականին մեկնել է Ուտրեխտ[7][8], որտեղ ապրել է շուրջ երեք տարի՝ իրեն նվիրելով նատյուրմորտներ ստեղծելու գործին՝ Յան Դավիդս դե Հեմի ոճով, ով, Առնոլդ Հուբրեկենի վկայությամբ, նրա մենտորն էր[7]։ 1675-ին տեղափոխվել է Ամստերդամ, որտեղ վան Էստելի արվեստանոցի հարևանությամբ ապրել ու ստեղծագործել է մինչև [[1689 թվական]ը][8]։

Սկզբնական շրջանում աշակերտել է վան Էստելին, ում շնորհիվ էլ միջազգային ճանաչման ու իր առաջին պարգևներին է արժանացել[7]։ Դրանից հետո գրեթե ամբողջությամբ նվիրվել է նատյուրմորտներ նկարելու գործին[7][8], որոնցում նկատելի է Յան Դավիդս դե Հեմի ազդեցությունը[10]։ Այդ ստեղծագործությունները վաճառվել են բարձրաստիճան անձանց[7], այդ թվում՝ Ֆրանսիայի, Սաքսոնիայի, Անգլիայի թագավորական ընտանիքների անդամներին[10], Կոզիմո Երրորդ դե Մեդիչիին[9]։ Այդուհանդերձ՝ ինչպես շատ ու շատ կին արվեստագետներ այդ ժամանակներում, Մարիա վան Օստերվեյկը այդպես էլ չի դարձել նկարիչների գիլդիայի անդամ[10], թեկուզև, մինչև անգամ, իր արվեստանոցն ու դպրոցն է ունեցել, նկարչության դասեր տվել տասնյակ պատանիների ու երիտասարդների[8]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Natura morta con fiori e farfalle, dipinto, 37,1 x 46 սմ, 1669, Ցինցինատիի արվեստի թանգարան
  • Vanitas con mappamondo, teschio, clessidra e vaso di fiori, dipinto, 73 x 88,5 սմ, 1668, Արվեստի պատմության թանգարան, Վիեննա
  • Natura morta con vaso di fiori e chiocciola su tavolo di legno, Ֆիթցվիլյամ թանգարան, Քեմբրիջ[11]
  • Natura morta con fiori legati da nastro e farfalla[12],
  • Vanitas con teschio e girasole, մասնավոր հավաքածու[13]
  • Natura morta con fiori e frutta, մոտ. 1670 թ., Պալացցո Պիտտի, Ֆլորենցիա[14]
  • Natura morta con fiori in vaso finemente decorato, 62 x 47,5 սմ, 1670-1675, Mauritshuis, L'Aia[15]
  • Natura morta con vaso di fiori posto su una mensola di pietra con un limone, un lime e una farfalla, firmato in basso al centro Maria Va Oosterwijck Aº 1675, 90,4 x 80,7 սմ, 1675[16]
  • Natura morta con fiori, girasole e insetti, 73,6 x 55,8 cm, մոտ. 1670 թ., Դենվերի արվեստի թանգարան[17]
  • Natura morta con fiori e farfalle, 47,3 x 36,8 սմ, 1686, թագավորական հավաքածու[18]
  • Natura morta con fiori, insetti e una conchiglia, 47,4 × 36,5 սմ, 1689, թագավորական հավաքածու[19]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • https://www.getty.edu/vow/ULANFullDisplay?find=Maria+van+Oosterwijck&role=&nation=&prev_page=1&subjectid=500026127%7Cautore=%7Ctitolo="Oosterwyck(չաշխատող հղում), Maria van (Dutch painter, 1630-1693)"|accesso=31 luglio 2017|sito=Union List of Artist Names Online|anno=2017|lingua=en
  • http://www.wga.hu/bio/o/oosterwi/biograph.html%7Cautore=Emil Kren|coautori=Daniel Marx|titolo="OOSTERWIJK, Maria van"|accesso=31 luglio 2017|sito=The Web Gallery of Art|anno=2017|lingua=en
  • http://resources.huygens.knaw.nl/vrouwenlexicon/lemmata/data/oosterwijck%7Cautore=Noud(չաշխատող հղում) Janssen|titolo="Oosterwijck, Maria van (1630-1693)"|accesso=9 agosto 2017|sito=Digitaal Vrouwenlexicon van Nederland - DVN|anno=2017|lingua=nl
  • http://www.treccani.it/enciclopedia/willem-van-aelst_%28Enciclopedia-Italiana%29/%7Cautore=%7Ctitolo="AELST(չաշխատող հղում), Willem van"|accesso=2 agosto 2017|sito=Enciclopedie on line - Treccani.it|anno=2017
  • https://rkd.nl/explore/artists/60780%7Cautore=%7Ctitolo="Maria van Oosterwijck"|accesso=31 luglio 2017|sito=Rijksbureau voor Kunsthistorische Documentatie|anno=2017|lingua=nl
  • Joachim Oudaan: Joachim Oudaans Poezy 2. Amsterdam 1712, S. 392.
  • Gerard de Lairesse: Groot schilderboek, waar in de schilderkonst in al haar deelen grondig werd onderweezen, ook door redeneeringen en printverbeeldingen verklaard: met voorbeelden uyt de beste konst-stukken der oude en nieuwe puyk-schilderen, bevestigd: en derzelver wel- en misstand aangeweezen. Amsterdam 1714; Nachdruck der Ausgabe 1740: Doornspijk 1969, ‘twaalfde boek’, S. 360.
  • A. L. G. Bosboom-Toussaint: De bloemschilderes Maria van Oosterwijk. Leiden 1862 (Roman).
  • J. A. Worp (Hrsg.): De gedichten van Constantijn Huygens naar zijn handschrift uitgegeven. Band 8, Groningen 1898.
  • G. J. Hoogewerf: De twee reizen van Cosimo de’Medici, prins van Toscane, door de Nederlanden (1667–1669) journalen en documenten. Amsterdam 1919, S. 69.
  • A. Bredius: Archiefsprokkelingen. Een en ander over Maria van Oosterwijck, “vermaert Konstschilderesse”. In: Oud Holland. Band 52, 1935, S. 180–182.
  • Casper Spoor: Kroniek van Nootdorp. Nootdorp 1966, Nachdruck 1990, S. 94–104.
  • Sam Segal: Jan Davidsz de Heem en zijn kring. Den Haag 1991, S. 220–221.
  • Paul Taylor: Bloemstillevens in de Gouden Eeuw. Zwolle 1995, S. 166 und 171, (englisch als: Dutch Flower Painting 1600–1720. New Haven 1995).
  • Alan Chong und Wouter Kloek: Het Nederlandse stilleven 1550–1720. Tentoonstellingscatalogus Rijksmuseum Amsterdam. Zwolle 1999, S. 94–95, 253–255 und 296.
  • Adriaan van der Willegen und Fred G. Meijer: A dictionary of Dutch and Flemish still-life painters working in oils, 1525–1725. Leiden 2003, S. 154.
  • Claudia Lanfranconi: Maria van Oosterwijk, in: diess./Sabine Frank: Die Damen mit dem grünen Daumen. Berühmte Gärtnerinnen, S. 93–95, München 2009. ISBN 978-3-938045-18-3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա վան Օստերվեյկ» հոդվածին։