Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարիա Սերգեյի Սահակյան (հուլիսի 24, 1980(1980-07-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 28, 2018(2018-01-28)[1], Մոսկվա, Ռուսաստան), հայ ռեժիսոր, սցենարիստ, Սեդա Վերմիշևայի թոռնուհին։

Մարիա Սահակյան
Ծնվել էհուլիսի 24, 1980(1980-07-24)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 28, 2018(2018-01-28)[1] (37 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Գործունեության տարիներ2004-2015
Մասնագիտացումկինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ և ռեժիսոր
ԱմուսինJeff Kalousdian?
IMDbID ID 1748996

Կենսագրություն խմբագրել

Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 24-ին Երևանում։ 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան[2]։

1996 թվականին Սահակյանն ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ՎԳԻԿ)՝ կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի ֆակուլտետ (Վլադիմիր Կոբրինի արվեստանոց)[2][3]։

2003 թվականին ավարտել է ուսումը՝ «Հրաժեշտ» դիպլոմային աշխատանքով։ Ֆիլմը ցուցադրվել է Օբերհաուզենի կինոփառատոնին, Ֆրանսիայի Անժեր քաղաքում տեղի ունեցած «Premier Plans» կինոփառատոնին, Հոլանդիայի «International Filmfestival Rotterdam»-ի պաշտոնական ծրագրում, Telluride Film Festival-ում և այլն։ Ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան» փառատոնի գրան պրիի, Իտալիայի Ֆանո քաղաքում տեղի ունեցած միջազգային կինոփառատոնում հատուկ նշման, ՎԳԻԿ-ի փառատոնին Կոդակ ընկերությունից ստացել է մրցանակ և փառատոնի կողմից՝ «Սուրբ Աննա» դիպլոմ[4]։

Մահ խմբագրել

Մահացել է 2018 թվականին։ Իր կտակի համաձայն՝ թաղված է Սանահինի վանական համալիրին կից գերեզմանոցում։

Մրցանակներ խմբագրել

  • 2006 - հայ կինեմատոգրաֆների միության կողմից մրցանակ՝ «Փարոս» ֆիլմի համար (Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոն, 2006)
  • 2013 - Հայաստանի ազգային կինոմրցանակ «Հայակ»՝ «Ես չեմ» ֆիլմի համար

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2013 Ես չեմ
2013 Սխտոր, սոխ և պղպեղ
2012 Էնտրոպիա
2006 Փարոս
2003 Հրաժեշտ
2000 Խաղ

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2013 Ես չեմ
2003 Հրաժեշտ

Մոնտաժող խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2015 Մեղր փող
2013 Ես չեմ
2012 Энтропия
2003 Հրաժեշտ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 «Режиссёр, Мария Саакян, биография и фильмография Мария Саакян фото». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  3. www.pro-idea.cz, Pro-idea s.r.o. /. «Maria Saakyan | TorinoFilmLab». www.torinofilmlab.it (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
  4. «Մարիա Սահակյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.