Մարեմթագ կամ Մարիամթագ, հայկական ծագմամբ իգական անձնանուն։ Առաջացել է Մարիամ անունից, որին ավելացվել է թագ հայերեն բառը, ինչպես Լուսնթագ (լուսին և թագ), Արևաթագուհի (արև և թագուհի)։

Մարեմթագ
Սեռիգական
ՆշանակությունՄարեմթագ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
Կապված հոդվածներ«Մարեմթագ» սկսվող էջեր

Գործածություն խմբագրել

Անունը հիշատակվել է երեք անգամ 13-14 դարերում և շարունակվել է գործածվել մինչև 15-րդ դարը։ Առաջին անգամ հիշատակվել է 1292 թվականին Ադանայի Բաղնեկունք գյուղում։ Երկրորդ անգամ Ներսես Կլայեցու կողմից է հիշատակվել՝ 1339 թվականին։ Որպես Մաիամթագ՝ հիշատակվել է 1404 թվականին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, 243 էջ