Շաբաթվա հոդված

«Շաբաթվա հոդված» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն շաբաթ ներկայացնել հետաքրքիր և ուշագրավ մի հոդված։ Ի տարբերություն «Ցուցափեղկ» նախագծի, որի նպատակն է ընտրել և ներկայացնել որակական առումով անթերի հոդվածներ, այստեղ կարևոր է, որ հոդվածը ունենա բավարար որակ, լինի բովանդակալից և ներկայացնի այնպիսի թեմա, որը հետաքրքություն կառաջացնի այցելուների մոտ Վիքիպեդիա հանրագիտարանի բովանդակության նկատմամբ։

Նախագիծը համագործակցության հարթակ է. պետք է ոչ միայն ամեն շաբաթ նոր հոդված ընտրել, այլև՝ յուրաքանչյուր ընտրություն առիթ է հոդվածի բովանդակությունը շտկելու և համալրելու համար։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր հոդված, ապա սեղմեք այստեղ այն «թեկնածու» առաջարկելու համար։

↱
  • ՎՊ:ՇՀ

Նախագծի ենթաէջեր

Կաղապարներ և կատեգորիաներ

Շաբաթվա նախկին հոդվածներ

Վերահսկող մասնակիցներ

Շաբաթվա հոդված, 20

-
հաղորդության հայկական եկեղեցիում
հաղորդության հայկական եկեղեցիում

Հաղորդություն (հուն․՝ ευχαριστία - գոհություն), Քրիստոնեական Եկեղեցու խորհուրդներից մեկը, որ հիմնականում կատարվում է Պատարագի արարողության ընթացքում:

«Հաղորդություն» բառը ստուգաբանվում է որպես է հաղորդ լինել, մասնակցություն, կցորդություն, հաղորդակցություն, միացում: Հոգևոր առումով այն խորհուրդն է քրիստոնյաների` Քրիստոսի մարմնին ու արյանը հաղորդ դառնալու: Խոսրով Անձևացին «Պատարագի մեկնություն» աշխատության մեջ բնորոշում է Հաղորդությունը որպես Քրիստոսի կցորդությունը մարդկանց և մարդկանց կցորդությունը Քրիստոսին: Ներսես Լամբրոնացին գրում է. «Հաղորդություն անվանումը ցույց է տալիս, որ բազմության զանազանությունը սրանով դեպի մեկ անձնավորության Քրիստոս է գալիս»։ Հոգևոր առումով այն խորհուրդն է քրիստոնյաների` Քրիստոսի մարմնին ու արյանը հաղորդ դառնալու, ճաշակելու: Ըստ Ավետարանների Հաղորդության խորհուրդը սահմանվել է Հիսուս Քրիստոսի կողմից: Որպես Խորհրդի հաստատման վկայություններ ընդունվում են Համատես Ավետարաններում ներկայացված Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսի խոսքերը.

«Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»։ Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար» (Մատթ. 26:26-28)։

Շարունակել

-