Մասնակցի քննարկում:Beko/Արխիվ/2014 սեպտեմբերից մինչև 2015 դեկտեմբեր

ջնջված կատեգորիա խմբագրել

ողջույն Beko ջան, ոնց ես?, սա ջնջելու իմաստը չհասկացա։ --ERJANIK քննարկում: 08։28, 4 Սեպտեմբերի 2014 (UTC)

Ողջույն Երջանիկ ջան, մոտ 800 այդպիսի դատարկ, չօգտագործվող կատեգորիաներ ունենք, որոնց մի մասը ինչ-որ բոտ է ստեղծել։ Երբ կարիքը լինի, կարելի է շատ արագ ստեղծել։ Կատեգորիայի ծառի մեռած ճյուղեր են, պարզապես էտում եմ։ Beko (քննարկում) 08:51, 4 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
պարզ է: --ERJANIK քննարկում: 08:51, 4 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել


Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ փորձում ենք վիքիպեդիայում ստեղծել հակաբեղմնավորման մեթոդների վերաբերյալ մի շարք հոդվածներ։ Էս պահին փորձում եմ ստեղծել համապատասխան ինֆոբոքս՝ տեղեկաքարտ, որի մշակման ընթացքում (փաստացի՝ ըստ անգլերեն infobox-ի ձևաչափի) էջը ջնջել եք։ Ակնկալում եմ համագործակցություն վիքիպեդիայի հայկական հատվածը ընդարձակելու մեր աշխատանքներում։ Սա իմ Վիքիպեդիայի առաջին փորձն է։ Շնորհակալ կլինեմ ցանկացած օգնության համար։ Խնդրում եմ մշակվող էջերս առանց տեղեկացնելու չջնջել։


Հարգելի Beko շնորհակալ եմ ձեր նկատառումների համար։ Իմ խնդիրը նոր article ստեղծելը չի, իմ խնդիրը անգլերեն գոյություն ունեցող article-ները թարգմանելն է։ Ինձ մոտ խնդիր է առաջացե հայերեն ինֆոբոքս՝ տեղեկաքարտ ստեղծելու հետ, հակաբեղմնավորման թեմայի վերաբերյալ, արդյոէ եթե ես ստեղծեմ տեղեկաքարտ սենդբոքսում, ապա այն հնարավոր կլինի օգտագործել հիմնական article-ում։ Եվ եթե հնարավոր է ապա կարող եիք ինչ-որ կերպ ուղղություն ցույց տալ ինֆոբոքս ստեղծելու համար։

Հարգանքով՝ Տիգրան

Պատկեր:Մուղնու Ավետարան.jpg խմբագրել

Բարև Ձեզ, Հարգելի՛ Beko։ Երբ ջնջում եք որևէ պատկեր, առավել ևս՝ ոչ ազատ, նայեք այն միակ հոդվածը, որտեղ այն դրվել է։ Այսինքն՝ Պատկեր։ Մուղնու Ավետարան.jpg ջնջելուց հետո գրում եք՝ առկա է վիքիպահեստում։ Եթե տեսել եք, ուրեմն կարող եք միանգամից նկարն էլ դնել հոդվածի մեջ, թե չէ անփույթ ու անշնորհք տեսք է ստանում հոդվածը։ Փոխարենը ես պետք է երկար ժամանակ ծախսեմ՝ գտնելու համար այն, ինչ դուք մի վայրկայնում կարող եք փոխել։ Շնորհակալություն--Hayk.arabaget (քննարկում) 20։17, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)

Արդեն փոխելու համար շնորհակալություն--Hayk.arabaget (քննարկում) 20:20, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բարև Հայկ, եթե ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ հեռացված մեկ լուսանկարի փոխարեն, երեք լուսանկար եմ դրել։ Փոխել էի Ձեր գրելուց մեկ ժամ առաջ։ Հարգանքներով Beko (քննարկում) 20:23, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

նորանոր կատեգորիաներ խմբագրել

ողջույն Մհեր ջան, ո՞նց ես, այսպես ասած ինչ լավ գործի ես, կարծես թե կիսաբոտային կատեգորիաներ ես ստեղծում, տեսա դուրս եկավ, ապրես, ճի՞շտ եմ նկատել, երկար ժամանակվա գործ է ոնց որ թե։ --ERJANIK քննարկում: 11։22, 11 Սեպտեմբերի 2014 (UTC)

Ողջույն Երջանիկ ջան, ձեռքով եմ ստեղծում։ Մի քանի հազար կարմիր կատեգորիա է հավաքվել, հարկավոր է ստեղծել։ Մի ցուցակով անհնար է ստեղծել, դրա համար կամաց-կամաց ստեղծում եմ, բայց ոչ դանդաղ-դանդաղ։ Beko (քննարկում) 11:29, 11 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
ինձ թվաց ավտոմատ ես անում, ուզում եմ ասել կարող է հնարավոր լինի ավտոմատ կամ կիսաավտոմատ արվի: --ERJANIK քննարկում: 11:38, 11 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Տնից կապս թույլ չի տալիս երեկոյան անել, թե չէ կանեի։ Բայց ձեռքով եմ անում, առայժմ սրանք մի մասը կկարողանամ ստեղծել ավտոմատ: Beko (քննարկում) 11:41, 11 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն, նոր քննարկում չբացեմ, ըստ քեզ այս [1] գործողությունները ինչպես են պաշտպանական գործառույթի տակ հայտնվել, այն էլ 2010թ-ին?--6AND5 (քննարկում) 10:43, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, հարցդ լավ չհասկացա, հղումդ երկու էջի է տանում, որոնց պաշտպանելը նորմալ է։ 2010-ին էլ պաշտպանության համակարգը գործում էր և հաճախակի վանդալության դեպքում էջերը այսօրվա նման պաշտպանվում էին։ Եթե հարցդ մասնակիցների էջերի մասին է, այնտեղ էլ է վանդալություն հանդիպում։ Կարծում եմ մի քսան էջի պաշտպանված լինելը մեծ խնդիր չէ։ --Beko (քննարկում) 10:57, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Դու երևի ճիշտ չհասկացար ինձ, ես նկատի ունեի ոնց է այդ գործառույթը իմ անվան դիմաց հայտնվել, երբ ադմին չէի, բայց ոնց հասկացա, որ պաշտպանված է եղել, ես էլ անվանափոխել եմ, այդ գործառույթը երևի ավտոմատ չեղարկվել կամ վերահաստատվել է, դրա համար էլ պաշտպանության էջի տակ է ցույց տալիս: Թե չէ ես կողմ եմ ավելի շատ էջեր պաշտպանելուն, քան 20 հատ էջը: --6AND5 (քննարկում) 12:49, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հոդվածը կիսով չափ է պաշտպանված՝ կարող են խմբագրել բոլոր գրանցված մասնակիցները ու քանի որ դու անվանափոխել ես ավտոմատ նոր անունով հոդվածին փոխանցել ես պաշտպանվածությունը։ Դրա համար էլ քո անունն է գրանցված։ --Beko (քննարկում) 14:46, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

This Month in GLAM: August 2014 խմբագրել

 




Headlines
Read this edition in fullSingle-page

To assist with preparing the newsletter, please visit the newsroom. Past editions may be viewed here.

Subscribe/Unsubscribe · Global message delivery · Romaine 13։16, 12 Սեպտեմբերի 2014 (UTC)

Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն խմբագրել

Դուք համբերություն ունեք? Քանի անգամ է եղել, որ հոդվածս կիսատ թողնեմ??? 5 րոպեն մեկ խմբագրում եք անում՝ եթե չվիկիֆիկացվի կջնվի տեքստով։ Ինչ ա սա նշանակում--Hayk.arabaget (քննարկում) 16։01, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)

Հայկ ջան, ես համբերություն ունեմ, բայց դա բոլորովին կապ չունի։ 30-40 հազար բայթ չմշակված տեքստը չի կարող մնալ էջում, թեկուզ և կարճ ժամանակով, դա թաքցնելու, կամ ուրիշ տարածքում խմբագրելու ձևերը կան։ Դու ուրիշներին ես սովորեցնում, և քո խմբագրման ոճին ու աշխատելաձևին են նայում շատերը։ Խնդրում եմ դա հաշվի առնել։ Beko (քննարկում) 16:24, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Թարգմանված հոդված խմբագրել

Ողջույն Մասնակից:Beko ջան,

Թարգմանել եմ հոդված անգլերեն Վիքի֊ից, որտեղ այն նորմալ է, բայց իմ մոտ՝ հայերեն Վիքի֊ում այն հայտնվել է «Չվավերացված պնդումներով հոդվածներ» կատեգորիայում, մինչդեռ ես պահապանել եմ բոլոր proof-link-եր։ Կպարզաբանեք ի՞նչումն է խնդիրը։ Հոդվածն է Ջենթու Լինուքս։ Կանխավ շնորհակալ եմ--Norayram (քննարկում) 12։33, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, հոդվածում հետևյալ տողը` «1.4 շտկված թողարկում 1, 2003թ․֊ի սեպտեմբերի 11‌» պիտակված է {{փաստ}} կաղապարով, քանի այն չես հանել կերևա այդ կատեգորիան։ Beko (քննարկում) 12:46, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ արագ արձագանքի համար :) --Norayram (քննարկում) 13:11, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Խնդրանք խմբագրել

Ողջույն Beko, խմբագրել

Ես նոր եմ Wikipedia-յում ու ճիշտն ասած չհասկացա, թե որ չափանիշներով իմ մասնակցային անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի մասնակցային անունների կանոնակարգին։ Կարծես թե ոչինչ խախտված չէ։ Շնորհակալ կլինեմ, եթե բացատրեք, թե ինչն է կոնկրետ պատճառը և օգնեք ինձ այն փոխել։ Wikipedia-յի անգլերեն տարբերակում անվանս հետ խնդիր չեղավ։

Նախապես շնորհակալություն։ DA at AraratMuseum (քննարկում) 11։59, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)

հարգելի DA at AraratMuseum, դեռ որ այնտեղ խնդիր չկա, գուցե և լինի, ամեն դեպքում լավ կլինի վիքիպեդիայում նման կարգի անունով մասնակիցներ 1չլինեն, այս անվանումը ենթադրում է ինչ-որ Արարատ թանգարանի անվանում, նայեք այստեղ, դրա համար է Ձեր քննարկման էջում գրվել դրա մասին և շնորհակալություն որ արագ արձագանքեցիք, մասնակցային անունը փոխելու համար կարող եք դիմել այստեղ, մետավիքի նախագիծ, իսկ ընդհանուր ասած կարող եք և սա թողնել ու նոր անունով գրանցվել, նաև մի բան, մի մոռացեք ստորագրել քննարկումները: --ERJANIK քննարկում: 10:19, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել


:հարգելի ERJANIK

Շնորհակալ եմ պատասխանի և պարզաբանման համար։ Թույլատրելի անվանում ընտրելիս հանդիպեցի այս նախադասությանը "However, usernames are acceptable if they contain a company or group name but are clearly intended to denote an individual person, such as "Mark at WidgetsUSA", "Jack Smith at the XY Foundation", "WidgetFan87", etc.", այդ իսկ պատճառով համոզված էի, որ խնդիր չի առաջանա: Ամեն դեպքում, եթե փոխեմ անվանումը, արվածս խմբագրումները չեն կորչի, այդպե՞ս:

DA at AraratMuseum (քննարկում) 12:07, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

դե այնպես չի որ խստագույն միանշանակ է, բայց հաստատ ցանկալի չի նման մասնակցային անուն, երբ դիմում եք իմ նշած տեղում փոխելու, իհարկե խմբագրումներ չի կորում, դրանք ավտոմատ փոխվում է նոր մասնակցային անվանումով, բայց մի բան էլ ասեմ հարգելի DA at AraratMuseum, նայում եմ Դուք ընդամենը 8 խմբագրում եք կատարել, ինչու՞մն է բանը: --ERJANIK քննարկում: 12:24, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ծանոթագրություններ (գրելաձև) խմբագրել

Ողջո՜ւյն Հարգելի՛ Beko։ Կարող ես ցույց տալ, թե ինչպես անեմ, որ որևէ հոդվածոմ նույն աղբյուրը նշելիս ծանոթագրություններում չերևա մի քանի անգամ, այլ օրինակ Պարիս Հերունի հոդվածի ծանոթագրությունների երկրորդ կետում։--Գարդմանահայ (քննարկում) 18:31, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Գարդմանահայ ջան, <ref name="test">[http://www.example.org Հղման տեքստ], հավելյալ տեքստ։</ref> Նույն ծանոթագրության կրկնակի օգտագործման համար էլ՝ <ref name="test" />։ Test-ի փոխարեն գրում ես որևէ պայմանական անուն ու առաջին նախադասության կողքը դնում ես իմ նշած առաջին ծանոթագրությունը, իսկ մնացած տեղերում՝ երկրորդը՝ կրկին Test-ի փոխարեն գրելով այն բառը, որը որ գրել ես առաջինում։ --Լիլիթ (քննարկում) 18:37, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Լիլիթ ջան։--Գարդմանահայ (քննարկում) 18:40, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Вандализм в статье Сары Гелин խմբագրել

The picture of the page Ամիլկարե Պոնկիելլի խմբագրել

Hi, dear Beko, and thank you to translate the picture of Ջուզեպպե Մացցինի; please, I ask you a minute more to translate this other picture I put in Wiki.HY. Thanks a lot for your help!

Rei Momo (քննարկում) 16:40, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

  Արված է, You are welcome! --Beko (քննարկում) 16:59, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Thank you very much!!! See you soon Rei Momo (քննարկում) 05:39, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

This Month in GLAM: September 2014 խմբագրել

 




Headlines
Read this edition in fullSingle-page

To assist with preparing the newsletter, please visit the newsroom. Past editions may be viewed here.

Subscribe/Unsubscribe · Global message delivery · Romaine 17։31, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)

Մինուս, գծիկ, երկար գծիկ, հայեցի և ոչ խմբագրել

Մհեր ջան, ողջույն։ Խնդրում եմ բոտով գծիկները մի փոխի մաթեմատիկական հանման նշանի վրա։ Դրանք հետո ավտոմատ հնարավոր չէ հետ բերել, որովհետև տեղ կա մինուս է պետք տեղ կա գծիկ։ Ավելի հրատապ բաները անենք, գծիկներն էլ կհստակեցնենք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01։22, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ալեքսեյ ջան, մի հատ կնշես թե ինչու համար և ինչ, իմ բոտիս մեջ էլ եմ նշել երկար գծիկը փոքր գծիկով փոխել, հատկապես ինչու՞ պետք է մեծ գծիկը պետք գա: --ERJANIK քննարկում: 01:48, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ալեքսեյ, բոտով միայն մի հոդվածում եմ փորձել փոխել, այն էլ ետ շուռ տրվեց։ Մի տեղ մանրամասն գրիր, որ բոլորս հասկանանք։ Բոտով ուղղելը բարդ է լինելու, քանի որ մինչև այժմ գծերը անկանոն դրված են։ --Beko (քննարկում) 06:01, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ու Մհեր ջաններ, մեկը լիներ ինձ բացատրեր։ Կարող եմ միայն կիսվել իմ իմացած/տեսածով։
Լեզվական տեսակետից հայերենում գործածվում է 2 տեսակ գծիկ, երկար և կարճ։ Երկարը հիմնականում ուղիղ խոսքում, մնացած բոլոր դեպքերում կարճ գծիկ։ Այստեղ շատ պարզ է ամեն ինչ (ի տարբերություն նույն անգլերենի կամ ռուսերենի)։ Վիքիպեդիայում էլ ուղիղ խոսքը շատ հազվադեպ երևույթ է։
Կատարյալ խառնաշփոթը սկսվում է այդ կարճ ու երկար գծիկների համապատասխան Յունիկոդ նիշը ընտրելուց։ Նշեմ թե կոնկրետ մեր մոտ, որ նիշերն եմ ես նկատել վերջին շրջանում։
  1. - U+002D Hyphen-minus, ինքը հին, ԱՌՄՍԿԻԻ, մինչ–Յունիկոդի մասին սկի սկսել էին երազել ժամանակներից է։ Համ անգլերենում գծիկ, համ մինուսի թվաբանական նշան (մաթ․ արտահայտություններ, ու տեխնիկական ոլորտում, հղումներում, Վիքի/ՀՏՄԼ կոդ, ծրագրային կոդում, ամսաթվերում և այլն)։ Երաշխավորված ստանում եք եթե ստեղնաշարի թվանշանային մասի վրա (num pad) մինուսն եք սեղմում։ Յունիկոդի ի հայտ գալուց հետո, երկար փորձում էին դրանից ազատվել, բայց պատմական տարածվածության պատճառով դա ամբողջությամբ արդեն հնարավոր չէ, ու որքան հասկանում են հաճախ առօրյաւոմ համակերպվում/հանդուրժում են։ Մհերի բոտը փոխում էր հենց այս նշաի վրա։ Փաստ չէ որ դա սխալ է, բայց փաստ է, որ եթե դա սխալ դուրս գա, սինտաքսիսում առատ գործածման պատճառով էլ հետ չենք կարողանա ավտոմատ փոխել։ Կարող ենք կամ մասամբ ուղղել՝ հայերեն տառերի արանքում մինուսի նշանները, կամ ձեռքով, ինչը լռիվ գժի գործ է։ Անգլերենում որոշ տեղեր թույլ են տալիս դա գծիկի փոխարեն օգտագործել, որոշ տեղեր արգելում են։ Քանի որ շատերը հենց նամ փեդով են գծիկը դնում, ճիշտ է գծիկավոր անունով հոդվածների համար, վերահղումներ ունենալով այս նշանով, անկախ ամեն ինչից։
  2. – U+2013 en dash, կարճ գծիկ (լատինական n տառի լայնքի), անգ։ՎՊ խորհդուրդ է տալիս սա օգտագործել շատ դեպքերում, հոդվածների անուններում և այլն (բայց տես նախորդ գրառումը, կամ էլ միայն դրա շուրջ քննարկումների քանակը)։ Ըստ ինձ ու մինչև վերջին 2–3 տարի տարածված «տեղական» ստեղնաշարերի դասավորության սա է հայերենի կարճ գծիկը։
  3. — U+2014 em dash, երկար գծիկ, (լատինական m տառի լայնքի)։ Ըստ ինձ ու մինչև վերջին 2 տարի տարածված ստեղնաշարերի դասավորության մեջ (այդ թվում Մայքրոսոֆթի մոտ) սա հայերենի երկար գծիկն է։
  4. ― U+2015 HORIZONTAL BAR, հորիզոնական «ձող», որոշ հայերեն դասավորություններ սա են երկար գծիկի համար օգտագործում
  5. − U+2212 Minus ծրագրավորման և հարակից տեղերում առաջին կետում նշված պատճառներով չի գործածվում, բայց հոդվածներում, գիտական հոդվածներում համարվում է գրագետ հանման նշան։ Իրան հաստատ պետք չէ ձեռ տալ։
  6. ֊ U+058A ARMENIAN HYPHEN, Ենթամնա։ Իմ տեղեկությունները համընկնում են մեր մոտ ունեցած հոդվածի հետո, ու ենթադրում էի, որ պետք է միայն տողադարձելուց գործածվի (ու շարքային օգտագործողները չպետք է իրանք մուտաքգրեն, այլ հատուկ դեպքերում ավտոմատ փոխվի), բայց որոշ մասնագետներ կարծում են որ հայերենում կարճ գծիկի համար հենց սա է պետք օգտագործել։ Վերջին 2–3 տարին, Լինուքսի ձայնային դասավորություններից մեկում դա է կարճ գծիկը, ու մեր մոտ հաճախ հանդիպում է, կարճ գծիկի ֆունկցիայով։
  7. ՟ U+055F ARMENIAN ABBREVIATION MARK, առհասրակ գծիկ չէ, պատմական, հայ․ կրճատման նշան էր, ձեռագիր մատյաններում (Ա՟ծ = Աստված), բայց որոշ տեղեր էլի գծիկի փոխարեն են դնում, որոշ տեղեր հարցականի։ Մեր մոտ ամենաշատը հանդիպում է ՖայնՐիդերով տառաճանաչված գրքերում (ՀՍՀ և այլն), քանի որ ՖայնՐիդերը դա էր դնում տողադարձի փոխարեն։ Ինքը գոնե վիզուալ տարբերվում է որպես կանոն։ Այս մեկը հաստատ արժի փոխել ն-դաշով կամ հայերեն տողադարձով, թեկուզ ժամանակավոր։ Վիքիդարանի գործիքներում սա ավտոմատ փոխում եմ։
Ու մի տասնյակ այլ նիշեր կան գծիկների համար, բայց մեր մոտ դեռ աչքովս չի ընկել, ու ինչքան իմ ու ձեր գլուխը ցավացրի հերիք է։
Հիմա թե տեխնիկապես որ նշան է ճիշտ օգտագործել ինձ դեռ չի հաջողվել հասկանալ։ ՀՀ Ստանդարտների ինստիտուտը, որ պետք է զբաղվեր սրանով, ինչ–որ այլ իրականությում է, գրեթե մի տարի է ամեն ձև փորձում եմ կապ հաստատել, մնում է ֆիզիկապես գնալ իրանց մոտ։ Մոտ 10 տարի առաջ ինչ–ոչ պետ․ ստանդարտ ընդունվել է, փորձեմ ստանալ դա։ Խոշոր ընկերությունները շատ չեն հասկանում հայերենից ու ինչպես ասեցի մեկ մեկ զուգահեռ իրար հակասող բաներ են օգտագործում։ Յունիկոդը կարող է մանրամսն ասել թե որը որ դեպքերի համար է, իրանց մասով, բայց թե մի 20 տարբերակից որը և ոնց ենք օգտագործում չի կարող պարտադրել։ Իմ գնահատականով ամենատարծված և տրամաբանականը en/em dasher-ի զույգն է։ Եթե ինչ–որ նորություններ ունենամ այս հարցով, կտեղեկացնեմ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:21, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
շնորհակալություն Ալեքսեյ ջան, շատ մերսի, իրոք այ քեզ համենայնդեպս խառը բան, բայց քո ասածին չգիտենք թե ինչքանով օգտակար, համենայդեպս երկար գծիկը կարծեմ ոչ միայն իմ աչքին մի տեսակի հայեցի չի, կարճը թող դրվի, ես օգտագործում եմ num-ի կամ այսպես ասած հիմնական մասի 0-ի կողքի գիծը, դա ավելի լավ է նայվում, իմ բոտով էլ նման բաներ ուղղել, քանի դեռ քո ասածին իրականությունը այլ է, թող մեր իմացածով կամ աչքին սովոր ձևով անենք: --ERJANIK քննարկում: 22:54, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, դատողություններիցդ ելնելով, համոզված չեմ որ ես լավ բացատրեցի։ Որ իրար հասկանանք, կարո՞ղ ես ասել, հիմա Յունիկոդի ո՞ր նիշն ես դու անվանում երկար և ո՞րը կարճ (կոդը նշելով)։ Ես էլ եմ օգտագործում 0–ի կողքի մոտ գիծը բայց իմ մոտ դա մի բան է, քո մոտ ուրիշ, Պողոսի մոտ էլ ընդհանրապես ուրիշ, հենց դա է ամբողջ խնդիրը։ Ինչպե՞ս է դա նայվում կախված է միայն գործածվող տառատեսակներից, ֆոնտի ռենդերինգից ու էկրանից ու ամեն սարքի վրա տարբեր բան է «լավ նայվում» ու «հայեցի»։ Կախված կերնինգից անգամ մի տառատեսակի տարբեր տառերի արանքում տարբեր բան կարող է «լավ նայվել»։ Իսկ համակարգչի համար այդ բոլոր գծիկները տարբեր են, ոնց որ 2 և 7։ Ստանդարտներ կան, նպատակներ կան, մեր աչքաչափով չի։ Բոտով էլ բացատրեցի կոնկրետ U+002D Hyphen-minus–ի փոխելուց հետո, էլ բոտով հետ ուղղել չենք կարողանա։ Եթե ստանդրատով հանկարծ այլ բան հաստատվեց դու պարա՞ստ ես կյանքդ նվիրել ձեռքով 150 հազար հոդվածում գծիկ փոխելուն։ Եթե ոչ, սպասեք ինչ–որ եզրակացության գան մասնագետները գծիկների մասով, նոր բոտերով անենք։ Ես հիմա նամակներուսմ գտա, որ այս հարցով միակ ՀՍՏ 34.001-06 ՀՀ պետ․ ստանդարտով կարճ, միության գծիկը U+2010 (որը ես այստեղ սկի չեմ նշել), իսկ երկար, անջատման գծիկը U+2014։ U+2010 կարող է ունենալ լռիվ նույն, քեզ հաճելի տեսքը ինչ–որ U+002D, բայց մեքենայի համար ինքը ուրիշ նշան է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:34, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ալեքսեյ ջան հասկացել էի կարծես, բայց արդեն ոչինչ չեմ փոխում, ու չեմ էլ փոխի քանի հարցը չլուծի իսկ ավելի ճիշտ, ընդհանրապես դրանք չեմ փոխի: --ERJANIK քննարկում: 02:35, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Modul-ների մեջ Template/Կաղապար խմբագրել

Բարև Beko ջան։ Մի բան եմ նկատել՝ մոդուլների մեջ եթե Template բառը չես փոխում Կաղապար, մոդուլը իր գործը չի անում։ Հնարավոր է այնպես անել, որ հայերեն Վիքիպեդիան Template-ն ճանաչի (ինչպես Category)/Կատեգորիա-յի դեպքում է), որպեսզի մօդուլների մեջ էլ չուղղենք։ Օրինակ էս մոդոլի մեջ՝ Module:Location map; --Armenavag (քննարկում) 12։28, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն Armenavag ջան, նոր փորձեցի համոզվելու համար ու Template-ը ճանաչում է։ Իսկ որ մոդուլի մեջ չի ճանաչում, դա չգիտեմ ինչից է, գուցե Xelgen-ին դիմենք։ -◙Beko (քննարկում) 12:39, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Այս կաղապարի օրինակի վրա շատ լավ երևում է՝ Clickable button 2։ Ընհամենը Module:Clickable button 2-ի մեջ մեկ տեղ հենց նոր հետ շրջեցի Template, որ տեսանելի լինի։ Հիմա մի հատ նայիր, հետո հետ շրջիր, նորից նայիր։ Clickable button 2 կաղապարի doc-ի վրա օգտագործման ձևն է ցույց տալիս, ու եթե մոդուլի մեջ Template-է գրված, մենք Արդյունք: չենք տեսնում։ --Armenavag (քննարկում) 13։41, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)

Հարգելի Armenavag, մի 2 ժամ բզբզելուց հետո հասկացա հետևյալը։ Հայերեն Վիքիպեդիայում «Template»-ը «Կաղապար» անվանատարածքի կեղծանունն է (namespace alias), բայց դա տվյալ դեպքում չի օգնում, քանի որ Module:Clickable button 2 կողմից օգտագործվող Module:Arguments-ում «wrapper»-ը (փաթեթավորումը) ուղղակի համեմատվում է իրան կանչաց էջի հետ։ Իրան կանչաց էջն էլ «Կաղապար:Clickable button 2» է, իսկ կոդում նշված ու ակնկալվող փաթեթավորումը «Teamplate:Clickable button 2» է, և այս կոդով իրանք նույնական չեն լինի։ Հիմա կարելի է ձևափոխել Module:Arguments տրամաբանությունը, այնպես որ ինքը էջի անունից հանի անվանատարքծները, համեմատի բոլոր «այլանունների» հետ և այլն… Բայց քանի որ այս մոդուլները հավանաբար ապագայում ծրագրավորման փորձ չունեցողներն են սպասարկելու, ավելի լավ է չփոխել անգլերենից վերցված մոդուլի կառուցվածքը, ու հայրենացնել անվանատարածքները։ Դա մարդկանց ավելի հասկանալի կլինի ու ավելի քիչ խնդիր կառաջացնի հետագայում թարմացնելիս։ Ու այս խնդիրը միայն Arguments-ում չէ, որ հանդիպելու է։ Մնացած լեզուներով, այս կաղապարը կամ ոչ Լուա–ով (Մոդուլներով) է աշխատում, դասական Վիքիսինտաքսիսով կամ էլ իրանց մոտ անվանատածքը Template է, կամ կոդում իրանց անվանատարքծն են գրել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 18:30, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարգելի Ալեքսեյ a.k.a. Xelgen այսինքն, ինչպես հասկացա, շարունակենք մոդուլների մեջ Template-ն փոխել Կաղապար-ո՞վ։ --Armenavag (քննարկում) 18։42, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)

Armenavag, այն դեպքերում, երբ առանց դրա չի աշխատում՝ այո փոխել Template–ը Կաղապար–ով։ Որոշ դեպքերում դա խնդիր չէ, և առանց փոխելու էլ կաշխատի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:16, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն... --Armenavag (քննարկում) 19։23, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)

Բարի երեկո Beko, դու ամփոփել ես անվանափոխման էջում առաջին երեք հայտերը, առանց որևէ արդյունք նշելու, էլ չեմ ասում, որ ադրբջ-ական կաղապարում դեռևս մնում է անվանափոխման կաղապար։ Խնդրում եմ արդյունքները գրել, որ հնարավոր լինի արխիվացնել--6AND5 (քննարկում) 18։15, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)

խնդրանք պատկերների հետ կապված խմբագրել

ողջույն Հարգելի՛ Beko, ո՞նց ես, խնդրեմ մի հատ կնայես Մասնակցի_քննարկում:517design#խնդիրներ պատկերների հետ այս քննարկումը, այդ պատկերները ես ուզում եմ դարձնել ազատ պատկեր, գուցե սխալվում եմ։ --ERJANIK քննարկում: 11։01, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)

Պրիստենսկի գյուղական խորհուրդ (Խարկովի մարզ) խմբագրել

Մհեր ջան ողջույն, կնայե՞ս մի հատ Պրիստենսկի գյուղական խորհուրդ (Խարկովի մարզ) հոդվածը։ Աչքիս տարբեր հոդվածներ մի էջում են հայտնվել, բայց չեմ խորացել, դու ավելի արագ գլուխ կհանես։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 16։33, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)

Օրվա հոդված – Հայկական բանակ (1918-1920) խմբագրել

 

Բեքո ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Հայկական բանակ (1918-1920) հոդվածն ընտրվել է 2014 թ. հոկտեմբերի 22-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար։) --Լիլիթ (քննարկում) 06։41, 22 Հոկտեմբերի 2014 (UTC)

Լիլիթ ջան, շնորհակալություն շնորհակալության և անունս ճիշտ տառադարձնելու համար։ -◙Beko (քննարկում) 06:44, 22 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Արմենակ Կ Բեդեւյանին խմբագրել

Greetings. I am asking you to take sometime to start this article based on en։Armenag K. Bedevian. Apology for the intrusion, and thanking you in advance. – Այս անստորագիր գրառման հեղինակն է 197.32.106.84 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հաջորդականություն տեքեկաքարտ խմբագրել

Խորհրդի կարիք ունեմ։ Ավարտում եմ բոլոր նախարարությունների ղեկավարների էջերի ստեղծումը՝ իրենց խրոնոլոգիայով, հիմա պատրաստվում եմ Առաջին հանրապետության կառավարության բոլոր անդամների էջերով սկսել զբաղվել ու նախարարների շարքի հաորդականությունը հնարավորության դեպքում հասցնեմ այսօրվա կառավարության անդամների էջերին։ «Հաջորդականություն» ինֆոքարտի տեսքը գարշելի է, չափսերը անվանումների ու բովանդակության նույնն են, չի խմբագրում ոչ չափսը, ոչ գույնը, alignment-ները անգրագետ են արված, ընդհանուր տեղեկաքարտի լայնությունը կախված է բովանդակության չափից, արդյունքում մի քանի տեքեկաքարտ իրար վրա ստեղծում է լիարժեք բորշ։ Հովհաննես Քաջազնունի էջում ներքևում ստեղծեցի աղյուսակ, որը տեսքով ավելի ճիշտ կլինի օգտագործել։ Միայն չեմ կարողնում դարձնեմ այն էջի լայնությամբ որ լինի, բայց այսպես էլ կարող է լինել։ Հիմա հարցս. այս ֆոռման եթե տարածեմ բոլոր էջերում բոլոր նախարարների ցուցադրելու հաջորդականությունը, սա խախտում չի համարվի որևէ կանոնի։ Պարտադի՞ր է տեղեկաքարտի օգտագործումը, թե այս ինքնակամ աղյուսակը կարող եմ օգտագործե՞լ։ Կամ մի գուցե տեղեկաքարտի դիզայնը փոխել հնարավոր է։ Այդ դեպքում կուզեի այն ամեն դեպքում ձգվեր էջի ուղջ լայնությամբ, ինչպես Քաջազնունու էջի ներքևում գտնվող բացվող քարտերը։ 517design (քննարկում) 20։36, 5 Նոյեմբերի 2014 (UTC)

Երևի այս տարբերակով ավելի հարմար է, մնում է գույները ուղղվի:

Հաջորդականություն ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ


Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ խմբագրել

  Վիքիտոնածառ
Հարգելի՛ Beko, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16։00, 30 Դեկտեմբերի 2014 (UTC)

2014 թ. տարվա հոդված խմբագրել

  ողջույն Հարգելի՛ Beko, Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2014 թ. լավագույն հոդվածները, մասնակցի՛ր 2014 թ. Տարվա հոդվածների քվեարկությանը քվեարկելով 2 հոդվածի օգտին։ --ERJANIK քննարկում: 07։13, 11 Հունվարի 2015 (UTC)

This Month in GLAM: December 2014 խմբագրել

 




Headlines
Read this edition in fullSingle-page

To assist with preparing the newsletter, please visit the newsroom. Past editions may be viewed here.

Subscribe/Unsubscribe · Global message delivery · Romaine 11։31, 11 Հունվարի 2015 (UTC)

Ողջույն, կարող ես տեսնել, քո բոտը կարողանում է ԱՎԲ-ով խմբագրել թե ո՞չ։--6AND5 (քննարկում) 16։01, 11 Հունվարի 2015 (UTC)

Այո, հիմա աշխատում է։ -◙Beko (քննարկում) 16:04, 11 Հունվարի 2015 (UTC)
Հարգելի Բեկո ջան, որ խնդրեմ կարող ես բոտդ անջատես, այսինքն համակարգից դուրս գա ու նորից միացնես, քանի որ ես հիմա էջ եմ ստեղծել, որը ըստ տրամաբանության պետք է բացի ադմիններից որևէի մեկին թույլ չտա ԱՎԲ-ով աշխատել:--6AND5 (քննարկում) 16:21, 11 Հունվարի 2015 (UTC)
6AND5, հիմա կարողանում եմ մուտք գործել մասնակցի անունով, քանի որ ադմին եմ, բայց բոտով՝ ոչ։ -◙Beko (քննարկում) 16:37, 11 Հունվարի 2015 (UTC)
Պարզ է, ուրեմն իմ ստեղծած էջը աշխատում է.Վիքիպեդիա:AutoWikiBrowser/CheckPage, այս էջում բոտիդ անվանումը ավելացրա, որ կարողանա խմբագրել--6AND5 (քննարկում) 16:43, 11 Հունվարի 2015 (UTC)
Հարկավոր է բոլոր գրանցված բոտերի անունները ավելացնել, թե չէ մարդիկ փաստի առաջ կկանգնեն։ -◙Beko (քննարկում) 16:51, 11 Հունվարի 2015 (UTC)
Իսկ ինչու՞ ջնջեցիր բոտի անվանումը:--6AND5 (քննարկում) 16:58, 11 Հունվարի 2015 (UTC)
Ես էլ եմ փորձեր անում  , այս էջդ ստեղծելուց հետո ԱՎԲ-ում կորավ skip-ի ու start-ի արանքի bots բաժինը, առանց որի ավտոմատ խմբագրում անել չեմ կարողանում։ Ու դա ազդում է նաև սովորական մասնակցային անունից մտնելու և խմբագրելու ժամանակ։ Վիքիբառարանում խմբագրելուց, որտեղ քո այդ ստեղծած էջը չկա, այդ բաժինը երևում և աշխատում է։ -◙Beko (քննարկում) 17:03, 11 Հունվարի 2015 (UTC)
Սա է կարգավորման էջը.[8]: Հիմա բոտը ավտոմատ չի կարողանում աշխատել, թե՞ որ անունը ջնջեցիր դրանից է--6AND5 (քննարկում) 17:09, 11 Հունվարի 2015 (UTC)
Չէ, ջնելուց բան չփոխվեց, բրաուզերի մեջ այդ բաժինը կորել է, երբ վիքիպեդիա ես մուտք լինում։ -◙Beko (քննարկում) 17:12, 11 Հունվարի 2015 (UTC)
Կարող ես համակարգիս դուրս գաս մտնես, տեսնես ինչ-որ բան փոխվեց՝ բոտի պահով...--6AND5 (քննարկում) 17:41, 11 Հունվարի 2015 (UTC)
Գրանցվել չի թողնում, թեև անունս էջում կա։ -◙Beko (քննարկում) 17:47, 11 Հունվարի 2015 (UTC)
Հույսով եմ չես ջղայնանում, մի հատ էլ կփորձես...--6AND5 (քննարկում) 17:53, 11 Հունվարի 2015 (UTC)

Բոտով չեմ կարողանում գրանցվել, մասնակցային անունով կարողանում եմ, բայց bots բաժինը էլի չկա։ -◙Beko (քննարկում) 17։57, 11 Հունվարի 2015 (UTC)

Ես էլ փորձեցի, էլի էդպես է, ուրիշ նախագծերում բոտ բաժին կար, այս նախագծում ոչ, իսկ որ բոտով ես մտնում ու չի ստացվում ի՞նչ հաղորդագրություն է բերում:--6AND5 (քննարկում) 18:46, 11 Հունվարի 2015 (UTC)
BekoBot is not enable to use this. ու ուրիշ ոչինչ։ -◙Beko (քննարկում) 19:15, 11 Հունվարի 2015 (UTC)
նույնն էլ ինձ մոտ: --ERJANIK քննարկում: 19:29, 11 Հունվարի 2015 (UTC)
Ես անգլերեն Վիքիպեդիայում գրեցի, տեսնեմ ինչ կասեն կամ չեն ասի[9]--6AND5 (քննարկում) 19:52, 11 Հունվարի 2015 (UTC)
Էջի «Մասնակից» անվանատարծքը տվյալ դեպքում պետք չէ։ Անգլերեն Վիքիպեդիայում նաև աստղանիշի ու օգտանվան արանքը բացատ են դնում, նույն ձև մեր մոտ արեցի։ Իմ մոտ ԱՎԲ–ով լոգին լինում է, «Bots» ներդիրը ցուցադրում է։ Խնդրում եմ հաստատել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:15, 11 Հունվարի 2015 (UTC)
Հիմա նորմալ է։ -◙Beko (քննարկում) 08:40, 12 Հունվարի 2015 (UTC)
Ողջույն, այս հոդվածը կապ ունի՞ Միքայէլ Հայրապետեան արևմտահայերենի հետ:--6AND5 (քննարկում) 14:49, 21 Հունվարի 2015 (UTC)
Ոչ 6AND5 ջան, սա պարզապես գրել են դասական ուղղագրությամբ։ -◙Beko (քննարկում) 14:55, 21 Հունվարի 2015 (UTC)
Ընդ որում, դասականով են միայն հոդվածի վերնագիրն ու «եւ»-երը: Սրա հարցը ո՞նց պիտի լուծվի: Դա ճի՞շտ եք համարում: --23artashes (քննարկում) 15:02, 21 Հունվարի 2015 (UTC)
Բնականաբար՝ ոչ, Արտաշես ջան։ Սրա համար միշտ կռիվ ենք անում, բայց դե մեկ-մեկ աճքից վրիպում է։ -◙Beko (քննարկում) 15:11, 21 Հունվարի 2015 (UTC)

Հայկական ԽՍՀ շքանշան խմբագրել

  Հայկական ԽՍՀ շքանշան
Բեքո ջան, բոլորին օգնում ես, ու արդեն քանի տարի բարելավում հոդվածներ, վերջինն էլ Հայկական ԽՍՀ շրջանների մասին։ Շնորհակալ եմ, ընդունիր այս շքանշանը՝ Հայկական ԽՍՀ հոդվածները զարգացնելու համար։--Հայկ (արաբագետ) 14։42, 15 Հունվարի 2015 (UTC)

Շնորհակալություն Հայկ ջան։ -◙Beko (քննարկում) 15։50, 15 Հունվարի 2015 (UTC)

Բեքո ջան, մի բան հարցնեմ, էլի այս թեմայով: Ալեքսանդր Մյասնիկյան հոդվածը բարելավել եմ՝ հիմնականում պատճենելով այս կայքից: Դա թույլատրելի կայք էր?--Հայկ (արաբագետ) 13:26, 20 Հունվարի 2015 (UTC)
Այո, թույլատրելի է, քանի որ Հայկական հանրագիտարանի կայքն է, թեև այդտեղ նյութերը վերցված են Մանկական Հանրագիտարանից ու մի քիչ շեղում ունեն հանրագիտարանային ոճից։ -◙Beko (քննարկում) 13:31, 20 Հունվարի 2015 (UTC)
Շատ շնորհակալություն արագ արձագանքի համար:--Հայկ (արաբագետ) 13:33, 20 Հունվարի 2015 (UTC)
Չի թույլատրվում, Հայկ, խնդրում եմ նայեք այս քննարկումը։ --Լիլիթ (քննարկում) 13:54, 20 Հունվարի 2015 (UTC)
Շատ լավ, Լիլիթ:--Հայկ (արաբագետ) 13:58, 20 Հունվարի 2015 (UTC)

Փաստորեն քննարկում է եղել և Արտաշեսից ցիտենք՝ «Քանի որ ՀՀՀ-ի նյութերը կարող ենք առանց փոփոխելու տեղադրել ՎՊ-ում, իսկ մանկականինը ոճի անհամապատասխանության պատճառով` ոչ, իրենց որոշումը ճիշտ էր։ Հիմա եթե մենք նույնությամբ պատճենում ենք encyclopedia.am-ի նյութերը, ապա որոնողական համակարգը (կոնկրետ՝ «Գուգլը») իրենց կայքի նյութն ընկալում է որպես ՎՊ-ից պատճենված և հիմնական տիրույթում ցույց չի տալիս։ Դա բավական տգեղ է դիտվում։ Երևի հենց այդ պատճառով էր Ալեքսեյն այդպիսի հոդվածները ջնջելիս նաև անտեսանելի դարձնում դրանց բովանդակությունը։» Կարծում եմ մի տեղ պետք է սա գրավոր ֆիքսել։ -◙Beko (քննարկում) 13:58, 20 Հունվարի 2015 (UTC)

Բարի կեսգիշեր, դու հետևում ես այս քննարկմանը  --6AND5 (քննարկում) 18:38, 25 Հունվարի 2015 (UTC)

6AND5 ջան, այո հետևում եմ։ Այդ ցուցակը պետք է լրացնեմ ու դեռ շատ հոդվածներ կան ավելացնելու, պարզապես նայում եմ, որ գոնե այլ լեզուներով լավ տարբերակներ լինեն, քանի որ հիմնականում թարգմանելու են ռուսերենից ու անգլերենից։ -◙Beko (քննարկում) 11:27, 26 Հունվարի 2015 (UTC)

AutoWikiBrowser/CheckPage խմբագրել

Ողջույն, AutoWikiBrowser/CheckPage--ում ադմինները ավտոմատ են գործում, եթե իհարկե փորձարկում չես անում:--6AND5 (քննարկում) 10:09, 4 Փետրվարի 2015 (UTC)
Գիտեմ, որ ադմիններինը ավտոմատ է, բայց բոտերի բաժինը չի բացում և դրա համար եմ փորձում։ -◙Beko (քննարկում) 10:15, 4 Փետրվարի 2015 (UTC)

Dear Beko, please see meta:User talk:Beko. Thank you for your time. Sincerely, Taketa (քննարկում) 10:30, 8 Փետրվարի 2015 (UTC)

PS: I notice you use a different name on en.wiki (Beko61). If you want this account can be renamed to Beko? Let me know if this is what you want or not. All the best, Taketa (քննարկում) 10:48, 8 Փետրվարի 2015 (UTC)
As en:Beko61 and en:Beko are both you, to merge these two account you should request a merge at m:SRUC and wait for global merge tool deployed. By the way, you have a talkback at Meta.--GZWDer (քննարկում) 02:04, 10 Փետրվարի 2015 (UTC)
All he would need is to switch the two local accounts on the English Wikipedia. That would leave all the accounts with 0 edits on one global account and all the usefull ones on the other. It should be possible without waiting for the merge tool. Sincerely, Taketa (քննարկում) 06:34, 11 Փետրվարի 2015 (UTC)

Վիքիպեդիա:ՀՍՀ հոդվածների վիքիֆիկացում խմբագրել

ողջույն Հարգելի՛ Beko, ո՞նց ես, Վիքիպեդիա:ՀՍՀ հոդվածների վիքիֆիկացում նախագիծը փաստացի էլ ակտիվ չի, ու վերնագրի համապատասխան անցել է եռամսյակը, ի՞նչ անենք, թողնենք թեկուզ քիչ կամ շատ քիչ հնարավոր է գործ անի որևէ մեկը, թե հանենք գլխավոր էջի համագործակցության բաժնից։ --ERJANIK քննարկում: 12:56, 10 Փետրվարի 2015 (UTC)

Երջանիկ ջան, խմբագրողները շատ ակտիվ չեն, բայց տեսնելով կմտնեն ու մի բան կանեն։ Կարծում եմ պետք է մնա, մանավանդ մի տողը գլխավոր էջում շատ տեղ չի զբաղեցնում։ --BekoՔննարկում 13:35, 10 Փետրվարի 2015 (UTC)
Երևի ճիշտ կլինի «ՀՍՀ նյութերից տեղափոխված հոդվածների վիքիֆիկացման եռամսյակ»-ի փոխարեն գրել «ՀՍՀ հոդվածների վիքիֆիկացում»--Աշոտ1997 (քննարկում) 14:05, 10 Փետրվարի 2015 (UTC)
Այո, այդպես ավելի ճիշտ կլինի։ --BekoՔննարկում 14:12, 10 Փետրվարի 2015 (UTC)

This Month in GLAM: January 2015 խմբագրել

 




Headlines
  • Belgium report։ SOIMA 2015; Wiki Loves Art; European Commission; FOSDEM
  • Czech Republic report։ Czech GLAM discusses why institutions are afraid to release their media
  • France report։ Celebrating public domain and more
  • Germany report։ GLAM on Tour in Wuppertal
  • Italy report։ 1600 usages for BEIC images in 165 wikis
  • Netherlands report։ Europeana Sounds edit-a-thon; Symposium & Erasmus Prize; Honorary doctorate for Wikipedia; New years drink
  • Spain report։ Europeana Fashion Edit-a-thon; Wiki Loves Monuments 2014 Awards ceremony; Benito Prieto Coussent
  • Sweden report։ Europeana; Working Life Museums
  • UK report։ Armenian Genocide; Diversity in Film; Residency Hat-Trick
  • USA report։ Philadelphia & New York
  • Open Access report։ Wikidata for research։ proposal submitted; Open Access Media Importer։ featured media
  • Catalan areas report։ Catalan Network of Public Libraries
  • Calendar։ February's GLAM events
Read this edition in fullSingle-page

To assist with preparing the newsletter, please visit the newsroom. Past editions may be viewed here.

Subscribe/Unsubscribe · Global message delivery · Romaine 05։58, 11 Փետրվարի 2015 (UTC)

Hi from Italy! խմբագրել

Hi dearest Beko, how are you? Do you remember me? You helped me in translating the picture of Ամիլկարե Պոնկիելլի I've put in HY Wikipedia.

Please, I ask your precious help, opening this page. You don't need to write all. Just 2-3 pictures, and some news about his biography.

I'll be pleased to open a new page for you in Italian or Portuguese! Thanks a lot for your precious help!

Rei Momo (քննարկում) 20։53, 13 Փետրվարի 2015 (UTC)

Hi Rei Momo, tomorrow the page will be. --BekoՔննարկում 21:31, 13 Փետրվարի 2015 (UTC)
Thank you, my dear Wikifriend for the quick answer!!! Tell me if you need something in Italian or Portuguese, I'll be proud to do for you! Rei Momo (քննարկում) 23:09, 13 Փետրվարի 2015 (UTC)

Thank youuuu!!! խմբագրել

Lot of thanks, my dearest friend!!! I would like to ask a question only։ I didn't see any category, why?

It seemms good to put category as Bishops or Italian people, please, can you put it? Thanks a lot and have a nice week end!!! Rei Momo (քննարկում) 11։53, 14 Փետրվարի 2015 (UTC)

Կատեգորիա:Իտալացի հոգևորականներ = en:Category:Italian clergy --BekoՔննարկում 12:01, 14 Փետրվարի 2015 (UTC)

Պորտալ:Թաիլանդ խմբագրել

Ողջույն Բեքո, ինչպես էս?։ Կարծես թե նկատեցիք ով փորձում էի պորտալ ստեղծել։ Յուրաքանչյուր մասնակից կարող է պորտալ ստեղծել։ Այնտեղ կարծես ընտրելու բաներ կա անձ, պատկեր... ինչ կարծիքի եք--Seskfabrega (քննարկում) 17։06, 7 Մարտի 2015 (UTC)

Ողջույն, այո կարող ես ստեղծել։ Երկրորդ նախադասության իմաստը չհասկացա։ Ընտրել, փորձել կարող ես ավազարկղում, քանի դեռ մոտդ միանգամից չի ստացվում։ --BekoՔննարկում 17:14, 7 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

This Month in GLAM: February 2015 խմբագրել

 




Headlines
Read this edition in fullSingle-page

To assist with preparing the newsletter, please visit the newsroom. Past editions may be viewed here.

Subscribe/Unsubscribe · Global message delivery · Romaine 23։26, 11 Մարտի 2015 (UTC)

Խնդրանք խմբագրել

Ողջույն, Beko ջան։ Մի խնդրանք, երևի բոտով ավելի հեշտ կլինի։ Սիրիական միամսյակի հոդվածներում կան մի քանի ավելորդ և ուղղվելիք բաներ։ Դրանք են՝ [[Համայի մարզ|Համայի մարզում]], նույն բանը՝ շրջանով ու գավառով, կամ՝ [[Սիրիա|Սիրիայի Արաբական Հանրապետություն]]։ Ավելորդ բառերից են՝ <span>, </span>, <span class =""> և նման բաներ։ Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե այս հարցում հնարավորություն ու ժամանակ ունենաս օգնելու։--Հայկ (արաբագետ) 08։35, 12 Մարտի 2015 (UTC)

Հայկ ջան, սխալներց խուսափելու համար խնդրում եմ գրիր աաա > բբբբ, գգգգ > դդդդ։ Այս տարբերակով, որ իմանամ որ աաաա-ն փոխելու եմ բբբբ-ով։ Հոդվածներում դրանք հետ հեռացնելուց վնաս չե՞նք տա։ --BekoՔննարկում 12:52, 12 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
[[Համայի մարզ|Համայի մարզում]] > [[Համայի մարզ]]ում, [[Սիրիա|Սիրիայի Արաբական Հանրապետության]] > [[Սիրիայի Արաբական Հանրապետություն|Սիրիայի Արաբական Հանրապետության]], <span> > ոչ մի բան, </span> > ոչ մի բան, <span class =""> > ոչ մի բան: Այսպես? Վնաս չենք տա, ես հատ-հատ ստուգել եմ մի քանի անգամ, ավելացնողը մեր դպրոցականներից է, պատահական ավելացրել է, հետո՝ քոփի-փեսթով տարածել:--Հայկ (արաբագետ) 11:14, 13 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ ջան մասնակցողի անունն էլ որ ասես, շատ լավ կլինի։--BekoՔննարկում 12:42, 13 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Սխալ ներքին հղումները արդեն ուղղում եմ։--BekoՔննարկում 13:05, 13 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Hosep.galstyan: Ես շատ ուղղեցի, բոլոր հոդվածները ստուգում եմ: Բայց մի հարյուր հատ անելուց հետո տեսա՝ որ արդեն ձեռով անհնարա--Հայկ (արաբագետ) 14:50, 13 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
  Արված է--BekoՔննարկում 15:21, 13 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Շատ շնորհակալ եմ, Beko ջան--Հայկ (արաբագետ) 07:22, 16 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Beko ջան, ևս մեկ խնդրանք բոտին, եթե դեմ չես: Ժամանակ ունենալու դեպքում բոտը ցանկալի կլիներ Սիրիական միամսյակի հոդվածներում աներ այս 3 փոփոխությունները. | երկրամասի տեսակ = մարզ > | երկրամասի տեսակ = Մուհաֆազա, | շրջանի տեսակ = գավառ > | շրջանի տեսակ = Մինտակա, | համայնքի տեսակ = շրջան > | համայնքի տեսակ = նահիյա: Պետք է գրվեն հենց այդ անունները, ոչ թե մարզ, գավառ կամ շրջան: Դրանց մասին լրացուցիչ հոդվածներ կգրվեն: Այդ փոփոխությունները լինելու են միայն տեղեկաքարտում, ինչից որևէ բան չի տուժի՝ ոչ հոդվածների անվանումը, ոչ էլ տեղեկաքարտը: Նախօրոք շատ շնորհակալ եմ:--Հայկ (արաբագետ) 08:36, 20 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
  Արված է --BekoՔննարկում 10:38, 20 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Շատ շնորհակալ եմ, Beko ջան--Հայկ (արաբագետ) 12:12, 20 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

հարց CEE Spring 2015 խմբագրել

ողջույն Մհեր ջան, մի բան հարցնեմ, ասենք ես այստեղ գտել եմ Իրինա Ռոդնինայի մասին հոդված, եթե ես նրա մասին հոդված գրեմ հայերեն վիքիում, կլինի որ ես մասնակցել եմ ռուսականին թե հայկականին թե ուղղակի մասնակցել եմ նախագծին ընդհանուր առումով։ --ERJANIK քննարկում: 18։22, 17 Մարտի 2015 (UTC)

Բարև Երջանիկ ջան, նախագիծը միջազգային է, պետք է հնարավորինս շատ երկրների մասին գրել։ Վերջում հաշվարկ է արվելու, իհարկե ոչ միայն քանակը, այլև որակը; Մենք առաջարկել ենք մեզ համար կարևոր հոդվածները, որ այլ ազգեր գրեն մեր մասին, իսկ մենք էլ գրելու ենք նրանց մասին։ Հոդվածներ առաջարկելուց պարտադիր պայման էր, որ գոնե մի այլ լեզվով նորմալ հոդված լինի, քանի որ հիմնականում նյութը թարգմանվելու է։ Այլ լեզուներով չլինելու պատճառով, մեր շատ լավ հոդվածներ չենք ներկայացրել ցուցակում։ --BekoՔննարկում 18:31, 17 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
հիմա ասենք եթե ես Ռոդնինայի մասին մի քանի տողանոց հոդված գրեմ, դա կհամարվի որ մասնակցել եմ???: --ERJANIK քննարկում: 19:37, 17 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Մասնակցած կլինես, բայց ինչո՞ւ մի քանի տողանոց հոդված։ Համ էլ կարճ հոդվածներ գրած մասնակիցը մրցանակի ոչ մի շանս բնականաբար չի ունենա։ --BekoՔննարկում 19:51, 17 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
չէ մրցանակի համար չեմ ասում, ուղղակի: --ERJANIK քննարկում: 22:53, 17 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհավո՜ր խմբագրել

  Երջանկության միջազգային օր
Հարգելի Beko/Արխիվ, մարտի 20-ը աշխարհում նշում են երջանկության, ուրախության և հաճույքի միջազգային օր: Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Հարգանքներով`--Νοραγρ (συζήτηση) 14։00, 20 Մարտի 2015 (UTC)

Մասնակցի քննարկում:HAYQ - Armenian Application խմբագրել

Մասնակից:HAYQ - Armenian Application-ի անունը չի համապատասխանում մասնակցային անունների կանոնակարգին։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 17։16, 31 Մարտի 2015 (UTC)

Շնորհակալություն ուշադիր լինելու համար։ --BekoՔննարկում 17:33, 31 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Սուրբ Զատիկ խմբագրել

  ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Քրիստոս հարյավ ի մեռելոց ...։ Շնորհավոր Սուրբ Զատիկ  --Νοραγρ (συζήτηση) 11։34, 5 Ապրիլի 2015 (UTC)

This Month in GLAM: March 2015 խմբագրել

 




Headlines


Read this edition in fullSingle-page

To assist with preparing the newsletter, please visit the newsroom. Past editions may be viewed here.

Subscribe/Unsubscribe · Global message delivery · Romaine 05։36, 9 Ապրիլի 2015 (UTC)

կիսատ պատկեր խմբագրել

ողջույն Մհեր ջան, ո՞նց ես, մի հատ նայի խնդրեմ Պատկեր:Renaissance.png այս պատկերը, կիսատ տեղերը լրացնես։ --ERJANIK քննարկում: 12։46, 14 Ապրիլի 2015 (UTC)

Շքանշան խմբագրել

  Հոլանդիայի II կարգի շքանշան
Հարգելի՛ Beko, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում Հոլանդիայի Թագավորության, մասնավորապես Հաագա քաղաքին նվիրված մի շարք ընթերնելի հոդվածներ ստեղծելու համար։ Հարգանքներով՝----Νοραγρ (συζήτηση) 12։18, 18 Ապրիլի 2015 (UTC)
Նորայր ջան, շնորհակալություն խմբագրումներիս ընթացքին հերևելու համար, բայց խնդրում եմ այսուհետ շքանշաններ ինձ չտալ։ Ես խնդրել եմ բոլորին ինձ զերծ պահել այդ վիքի ուրախությունից։ Խնդրում եմ նաև ուրիշներին սա ուղղարկելուց առաջ վերանայես «ընթերնելի հոդված» եզրը։--BekoՔննարկում 12:46, 18 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Բարեւ Ձեզ խմբագրել

Բարեւ, կարող եք օգնել բարելավել այս հոդվածը, շնորհակալություն։ Եղբայր Պեդրո.--83.49.170.158 11։21, 23 Ապրիլի 2015 (UTC)

212.41.35.104 այփի խմբագրել

Բեքո ջան, հաշվի առնելով, որ մասնակիցը մի քանի օր առաջ 1 օրով արգելափակվել է ոչ կառուցողական վարքի համար և արգելափակումից հետո վարքի գոնե չնչին փոփոխություն չի նկատվում, ես արգելափակման ժամկետը փոխում եմ 1 շաբաթ։ --Ջեօ (~) 17։54, 1 Մայիսի 2015 (UTC)

Ճիշտ ես անում։ Ես չէի տեսել, որ արդեն նույն բանի համար արգելափակված է եղել։ --BekoՔննարկում 18:20, 1 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշա՜ն քեզ համար։ խմբագրել

  Իրական կյանքի շքանշան
Մհեր ջան դու իրականում արժանի ես այս իրական մրցանակին, շնորհակալություն ամեն ինչի համար որ արել ու անում ես ERJANIK քննարկում: 03։48, 2 Մայիսի 2015 (UTC)

This Month in GLAM: April 2015 խմբագրել

 




Headlines
Read this edition in fullSingle-page

To assist with preparing the newsletter, please visit the newsroom. Past editions may be viewed here.

Subscribe/Unsubscribe · Global message delivery · Romaine 21։57, 10 Մայիսի 2015 (UTC)

Բեքո ջան, խնդրում եմ քո օգնությունը AWB-ի հետ կապված մի քանի հարցերում։ Մասնավորապես ու միակ բանը թերևս ուղղումներ կատարելը։ Օրինակ՝ գտնվել է սխալ, որ առկա է մի քանի հոդվածներում, ինչպե՞ս ուղղեմ։ Նախապես շնորհակալություն։--Արամ Սողոմոնյան (քննարկում) 13։18, 28 Մայիսի 2015 (UTC)

Շնորհալաություն խմբագրել

  Շնորհալաություն
Շնորհալաություն սիրելի Մհեր պարգևի և անգնահատելի ուսուցումների համար։ Ani-AnahitSargsyan (քննարկում) 15։08, 1 Հունիսի 2015 (UTC)

This Month in GLAM: May 2015 խմբագրել

 




Headlines
Read this edition in fullSingle-page

To assist with preparing the newsletter, please visit the newsroom. Past editions may be viewed here.

Subscribe/Unsubscribe · Global message delivery · Romaine 22։35, 10 Հունիսի 2015 (UTC)

Հարց խմբագրել

Բարև ձեզ, հարգելի Beko։ Ես նորեկ եմ և ցանկանում են նոր էջեր ստեղծել։ Այժմ ես ձեր օգնության կարիգն ունեմ։ Խնդրում եմ, բացատրեք. Ինչպե՞ս կարող եմ ստեղծել նոր տեղեկաքարտ օրինակ ինչ որ գրքի, կոմիքսի, կամ մանգայի էջի համար։ Ես հայերենով չգտա, իսկ անգլերով անել ինձ մոտ չի ստացվում։ Ես ցանկանում եմ ստեղծել տեղեկաքարտերի կաղապարների հայերեն տարբերակը։ Նախապես շնորհակալություն։ --ONI (քննարկում) 17։47, 24 Հունիսի 2015 (UTC)

Բարև ձեզ Hrach Abrahamyan, մենք արդեն ունենք գրքի, Կոմիքսների կերպարի, Անիմեի տեղեկաքարտ կաղապարներ։ Գուցե սրանք Ձեզ բավարարեն։ Նորը ստեղծելու համար պետք է նայեք, թե սրանք ինչպես են սարքված կամ Ձեր ուզածի տարբերակը այլ լեզվով Վիքիպեդիաներում։ --BekoՔննարկում 18:03, 24 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Պեսչանսկի գյուղական խորհուրդ (Խարկովի մարզ) խմբագրել

ողջույն Մհեր ջան, Պեսչանսկի գյուղական խորհուրդ (Խարկովի մարզ) հոդվածը նորմալ չի, կարող ես նայել մի հատ?։ --ERJANIK (քննարկում) 11։40, 1 Հուլիսի 2015 (UTC)

Ողջույն Երջանիկ ջան, խնդիրը պարզ է։ Հիմա կուղղեմ։ --BekoՔննարկում 11:47, 1 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Ջնջում - արագ ջնջում խմբագրել

Բեքո ջան, ողջույն։ Հիմա կարելի՞ է ջնջման քննարկումը փակել ու փոխել արագ ջնջման։ Թույլատրելի՞ է։--Արամ Սողոմոնյան (քննարկում) 20։15, 1 Հուլիսի 2015 (UTC)

Իմ կարծիքով իր գրածը խաբեություն է ու աղբյուրներ չկան, կարծում եմ կարելի է ջնջել առանց քննարկման, մանավանդ որ ամեն անգամ նոր անունով է հոդվածը բեռնում։ Վերջին երկուսը երկու օրվա տարբերությամբ։ --BekoՔննարկում 21:56, 1 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Կորեաներ խմբագրել

Ողջույն, Beko։ Վերահղումները անհրաժեշտ էր ջնջել, որպեսզի տեղ ազատվեր՝ վերնագիրը փոխելու համար։ Անվանափոխման հղումն էլ էի դրել, նույն Չինաստան հոդվածի պատմությունն է։--Հայկ (արաբագետ) 04։39, 2 Հուլիսի 2015 (UTC)

Եթե հարկավոր է այդ հոդվածները վերանվանել Հյուսիսային Կորեա և Հարավային Կորեա, ապա ջնջման կարիք չկա, տեխնիկապես հնարավոր է անվանափոխելու ժամանակ դա անել։ Ադմինիստրատորները դա կարողանում են անել։ --BekoՔննարկում 04:42, 2 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

This Month in GLAM: June 2015 խմբագրել

 




Headlines
Read this edition in fullSingle-page

To assist with preparing the newsletter, please visit the newsroom. Past editions may be viewed here.

Subscribe/Unsubscribe · Global message delivery · Romaine 00։27, 10 Հուլիսի 2015 (UTC)

Շքանշա՜ն քեզ համար։ խմբագրել

  Իրական կյանքի շքանշան
Առցանց ներդրումների, և ցանցից դուրս Վիքի իրադարձություններ կազմակերպելու համար։ ԱշոտՏՆՂքնն․ 05։31, 10 Հուլիսի 2015 (UTC)

Հայկական ԽՍՀ շրջաններիր խմբագրել

Ողջույն, Beko։ Հայկական ԽՍՀ շրջանների քարտեզները կազմելիս երևի մի քիչ ուշադիր չես եղել, Արագածի շրջանը պետք է մտներ Արագածոտնի մեջ, բայց այս քարտեզներով Լոռու սահմաններում է։ Երևի բոլոր քարտեզները փոխվեն--Հայկ (արաբագետ) 17։55, 11 Հուլիսի 2015 (UTC)

Սրա հիման վրա եմ սարքել։ Նայիր նաև այստեղ։ Դու ո՞ր քարտեզով ես առաջնորդվում։ --BekoՔննարկում 18:40, 11 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Դե, այդ քարտեզը ներբեռնել է մի մասնակից, ով աղբյուր չի ներկայացրել, այլ դրել է՝ սեփական աշխատանք: Հիմա այս աղբյուրում՝ [10], հստակ երևում է, որ Արագածի շրջանի վերին սահմանը ուղիղ գիծ ունի Հրազդանի շրջանի հետ: Բացի այդ, տեսնում ենք, որ Քասաղ գետն է հոսում Արագածի շրջանի կենտրոնով, իսկ այստեղ՝ [11] հստակ երևում է, որ Քասաղը Լոռուց չի սկիզբ առնում--Հայկ (արաբագետ) 21:04, 11 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Beko, մենակ այդ շրջանն է մնացել, դա էլ անենք ու բոլորը պատրաստ կլինի, երբ կարող ես պատասխանել--Հայկ (արաբագետ) 06:51, 13 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ, թեև այլ տեղ գրել էի, բայց այստեղ էլ գրեմ, եթե քարտեզի հղում տաս ԽՍՀՄ թվային տարբերակի, որով կկարողանանք ճշտել։ 1972 թվականին շրջանների սահմանները փոխվել են, Արագածի շրջան է կազմվել Ապարանի, Արթիկի և Սպիտակի շրջաններից։ Հրազդանի հոդվածում գրված է, որ սահման ունի Արագածի շրջանի հետ, փոքր քարտեզի վրա դա երևում է, բայց ընդհանուր քարտեզ է պետք, որ հնարավոր լինի ճիշտ գծել և հղում տալ դրան։ Ես առայժմ չեմ գտնում։ --BekoՔննարկում 18:12, 15 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Քարտեզը կա ՀՍՀ 13-րդ հատորում: 1972 թվականին փոփոխությունն էլ այդտեղ հաշվի է առնված, քանի որ դրանից հետո է տպագրվել: Կա նաև БСЭ մեջ: Դարձյալ, այդ երեք շրջաններից կազմված լինելը չի խանգարում քարտեզի՝ իմ ասած սահմաններին, ու նույնն էլ Հրազդանի շրջանի պահով:--Հայկ (արաբագետ) 18:44, 16 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Հայկ, քանի որ ես հիմա այդ քարտեզները սարքել չեմ կարող, ապա շրջանների հոդվածներից թաքցրեցի։ Պետք չէ, որ սխալով քարտեզ երևա, ուղղելուց, կամ ուրիշը դնելուց հետո կբացենք։ --BekoՔննարկում 19։25, 16 Հուլիսի 2015 (UTC)

Շատ լավ, իսկ երբ պատրաստ կլինեն--Հայկ (արաբագետ) 08:10, 17 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Քանի որ այդ քարտեզները սարքելու պարտավորություն չունեմ, ապա մնում եմ ցանկությունը։ Երբ որ ժամանակ ու ցանկություն լինի։ --BekoՔննարկում 10:23, 17 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Beko, ոչ ոք վիքիպեդիայում ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ, սակայն քարտեզները արել ես դու, այնպես որ միայն դու կարող ես դրանք փոխել դատայով ու քոմմոնսով: Եթե դա այդպես չլիներ, ես վաղուց փոխել էի--Հայկ (արաբագետ) 10:44, 17 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ, ազատ ես փոխելու, և որպես նոր տարբերակ բեռնելու։ Կարող է անել նաև ցանկացած այլ մասնակից։ --BekoՔննարկում 10:47, 17 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Տեղեկաքարտ խմբագրել

Հարգելի Beko, ինչպիսի տեղեկաքարտ տեղադրեմ Հովարդ Վեբ (ֆուտբոլային մրցավար) էջում։ --Տարոն Հարությունյան (քննարկում) 09։10, 27 Հուլիսի 2015 (UTC)

Տարոն ջան, ինչքան գիտեմ ֆուտբոլային մրցավարի տեղեկաքարտ կաղապար դեռ չունենք, մրցավարների մասին եղած հոդվածներում առայժմ Անձի տեղեկաքարտեր են օգտագործված։ --BekoՔննարկում 09:26, 27 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Լավ, շնորհակալություն։--Տարոն Հարությունյան (քննարկում) 09։33, 27 Հուլիսի 2015 (UTC)

This Month in GLAM: July 2015 խմբագրել

 




Headlines
Read this edition in fullSingle-page

To assist with preparing the newsletter, please visit the newsroom. Past editions may be viewed here.

Subscribe/Unsubscribe · Global message delivery · Romaine 00։22, 11 Օգոստոսի 2015 (UTC)

բոտային խմբագրման խնդիր խմբագրել

ողջույն Մհեր ջան, մի հատ խնդրեմ նայի այս խմբագրումը, դրանից հետո հոդվածը ինչ-որ տարօրինակ տեսք է ստացել։ --ERJANIK (քննարկում) 13։09, 13 Օգոստոսի 2015 (UTC)

  Ուղղված է, Երջանիկ ջան:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 13:20, 13 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
ապրես Արամ ջան, ես ուղղակի գրել եմ որ Մհերը տեսնի գուցե նման կարգի խմբագրումներ բոտը էլի արել է, թե չէ զուտ ուղղելը նորմալ է։ --ERJANIK (քննարկում) 13:22, 13 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Կներես:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 13:23, 13 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Ժողովուրդ, երկու տարի առաջվա խմբագրում էր։ Հազիվ թե էլի լինի նման մի բան։ Շնորհալաություն տեսնելու և ուղղելու համար։ --BekoՔննարկում 14:36, 13 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Արամ ջան ընդհանրապես ներողության կարիք չկա, լրիվ նորմալ է այդ դու ինձ կներես եթե գրածիս մեջ այնպիսի բան կար որ քեզ թվացել է որ սխալ ես։ --ERJANIK (քննարկում) 05:13, 14 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

10000+ ադմինական գործողություն խմբագրել

  Վաստակավոր ադմինիստրատոր
Բեքո ջան, գիտեմ, որ շքանշան ստանալ չես սիրում, բայց դե 10000 ադմինական գործողության շեմը վերջին անգամ ես հատում   ԱշոտՏՆՂ (քննարկում) 12։20, 14 Օգոստոսի 2015 (UTC)
Փաստորեն՝ երկրորդ անգամ նույն ջուր չեմ մտնելու  ։ Շնորհակալ եմ Աշոտ ջան: --BekoՔննարկում 05:54, 15 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Մհեր ջան, ապրես խմբագրել

Մհեր ջան, ապրես օգնության համար։ Ես էի փչացրել կատեգորիաները։ Բայց մի քանիսն էլ կան դեռ։ Նայիր 1 ու 2։ -- Vahe (Discussion) 20։02, 18 Օգոստոսի 2015 (UTC)

Խնդրեմ, ուղղեցի նաև Ուգրո-ֆիննական ազգեր կատեգորիան։ --BekoՔննարկում 20:18, 18 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Մհեր ջան, ոնց կարանք սրա նման «ան․․․․րմալ» տպերի էսպիսի արտահայտությունները՝ ․․․կողմնորոշման տեսակներն են եւ հանդիսանում են բնական, սահմանափակենք, պլյուս այփիները ուղարկենք «խորը սև ցուցակ»։ Ախր մեր վիքիի նյութերը, խմբագրողներից բացի, հիմնականում դպրոցահասակ էրեխեքն են կարդում։ Նման «եվրոպամետ հիմարությունները» մեզ պետք չեն։ Մի քիչ ջղային արտահայտվեցի, բայց պիտի որ ինձ հասկանաս։ -- Vahe (Discussion) 17։55, 23 Օգոստոսի 2015 (UTC)

Վիքին սիրում է հուշարձաններ խմբագրել

Հարգելի Beko, արդյո՞ք կարելի է բեռնել հուշարձանի լուսանկար, որը ընդգրկված չէ տվյալ ցուցակում։ Ես նկատի ունեմ "Մոր ու մանկան" արտասովոր հուշարձանը Ջերմուկ քաղաքում։--Marina Melik-Adamyan (քննարկում) 08։38, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)

ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ խմբագրել

Բարև Beko։ Փորձում եմ նկարներ տեղադրել, սակայն չի թողնում, խնդիրներ կան։

Ձեռագիր խմբագրել

Հարգելի Beko

Չէի՞ք կարող որոշ ինֆորմացիա տրամադրել ձեր ներբեռնած այս ձեռագրի մասին։--Taron Saharyan (քննարկում) 13։08, 7 Սեպտեմբերի 2015 (UTC)

Ողջույն հարգելի Տարոն, լուսանկարը բեռնել եմ 2009-ի փետրվարին, երբ կես տարվա «խակ» վիքիպեդիստ էի։ Հավանաբար վերբեռնել եմ ռուսերեն Վիքիպեդիայում Ձեր բեռնած լուսանկարից, որտեղ ևս շատ տեղեկություն չկա, բացի այն, որ սա երկաթագրով գրված 1171 թվականի ձեռագիր է։ --BekoՔննարկում 15:54, 7 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Չեմ հիշում որ այդպիսի լուսանկար ներբեռնած լինեմ) Շնորհակալություն։--Taron Saharyan (քննարկում) 13։05, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)

This Month in GLAM: August 2015 խմբագրել

 




Headlines


  • UK report։ QRpedia AWOL; RSC holds another edit-a-thon
  • Special story։ New toolkit on Photo Events documents best practices, strategies and more
  • Open Access report։ Wikipedia as an amplyfier; horse face recognition, rhythm perception, fossil rodent teeth
  • Wikidata report։ Wikidata this month
  • Calendar։ September's GLAM events



Read this edition in fullSingle-page

To assist with preparing the newsletter, please visit the newsroom. Past editions may be viewed here.

Subscribe/Unsubscribe · Global message delivery · Romaine 15։14, 13 Սեպտեմբերի 2015 (UTC)

Սաղմոսավանք թե Հովհաննավանք խմբագրել

Քո նկարներում Սաղմոսավանքի նկարները անվանված են Հովհաննավանք, ոնց են անվանումները փոխում։ Օրինակ՝ https://commons.wikimedia.org/wiki/File:Hovhannavank_Monastery_01.JPG https://commons.wikimedia.org/wiki/File:Hovhannavank_Monastery_02.JPG https://commons.wikimedia.org/wiki/File:Hovhannavank_Monastery_03.JPG https://commons.wikimedia.org/wiki/File:Hovhannavank_Monastery_04.JPG https://commons.wikimedia.org/wiki/File:Hovhannavank_Monastery_05.JPG https://commons.wikimedia.org/wiki/File:Hovhannavank_Monastery_06.JPG https://commons.wikimedia.org/wiki/File:Hovhannavank_Monastery_07.JPG https://commons.wikimedia.org/wiki/File:Hovhannavank_Monastery_08.JPG https://commons.wikimedia.org/wiki/File:Hovhannavank_Monastery_09.JPG https://commons.wikimedia.org/wiki/File:Hovhannavank_Monastery_38.JPG

Soghomon Matevosyan ես գիտեմ դրանց մասին ու գիտեմ անվանափոխելու ձևը, կարող եք չանհանգստանալ։ Շնորհակալություն; --BekoՔննարկում 13:55, 15 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հումորդ անսպառ խմբագրել

  Լավ Տրամադրություն
Բեքո ջան, այս շքանշանը քեզ այլ մասնակիցներին մոտիվացնելու համար՝ նմանատիպ քայլերով [12]։ --Հայկ (արաբագետ) 18։27, 18 Սեպտեմբերի 2015 (UTC)

ՎՍՀ 2015 շքանշան խմբագրել

  Վիքին սիրում է հուշարձանների շքանշան
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ Վիքին սիրում է Հուշարձաններ 2015 մրցույթին մասնակցելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 16։19, 26 Սեպտեմբերի 2015 (UTC)
 

Հարգելի՛ Beko։ Շնորհավորում եմ, Ձեր խմբագրած Ռեմբրանդտ վան Ռեյն հոդվածն ընտրվել է 2015 թվականի հոկտեմբերի 4-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --Արամ (քննարկում) 22։27, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)

Բոտի անվան փոփոխություն խմբագրել

Բեքո ջան, ողջույն։ Քանի որ քվեարկությունն ավարտվեց ու մեթայում հաստատվեց, խնդրում եմ Վիքիպեդիա:AutoWikiBrowser/CheckPage-ում փոփոխել անունս, քանի որ անվանափոխություն է եղել, որպեսզի բոտը կարողանամ օգտագործել։ Նախապես շնորհակալություն։--Արամ (քննարկում) 01։08, 11 Հոկտեմբերի 2015 (UTC)

Շնորհակալ եմ:--Արամ (քննարկում) 12:15, 11 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

This Month in GLAM: September 2015 խմբագրել

 




Headlines
Read this edition in fullSingle-page

To assist with preparing the newsletter, please visit the newsroom. Past editions may be viewed here.

Subscribe/Unsubscribe · Global message delivery · Romaine 01։44, 11 Հոկտեմբերի 2015 (UTC)

Թարմացում խմբագրել

Մհեր ջան, ողջույն։ Մի այսպիսի հարց՝ կապված բոտի հետ։ ԱՎԲ-ով հնարավո՞ր է էջի թարմացում կատարել, թե՞ պետք է Պիթոն լինի։ Խոսքը մասնավորապես վերաբերում է այս էջին։ --Արամ (քննարկում) 20։05, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)

Արամ ջան, ԱՎԲ-ով հնարավոր չէ։ Մի ժամանակ, թեև ոչ պարբերաբար թարմացվում էր, բայց պայթոն էլ չէր, մի այլ ծրագիր էր։ --BekoՔննարկում 20:09, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ուզում էի պարբերաբար թարմացնել: Մեդիավիքի-ում գրված էր Պայթոնի մասին: Լավ կփորփրեմ:Շնորհակալություն, Բեքո ջան: --Արամ (քննարկում) 20:15, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

This Month in GLAM: October 2015 խմբագրել

 




Headlines
Read this edition in fullSingle-page

To assist with preparing the newsletter, please visit the newsroom. Past editions may be viewed here.

Սիրիայում Ռուսաստանի ՌՕՈՒ–ի խմբավորումը խմբագրել

Ողջույն, հարգելի Բեկո:

Տեսա, որ փոփոխություն եք կատարել ՛՛Սիրիայում Ռուսաստանի ՌՕՈՒ–ի խմբավորումը՛՛ հոդվածում, հեռացնելով որոշիչ հոդը: Ընդհանրապես, եթե ճիշտ եմ նկատել, Ձեր փոփոխությունները դրական դեր են խաղում Վիքիպեդիայի նորաստեղծ հոդվածներում: Այս մեկի հետ կապված էլ նկատում եմ Ձեր օգնությունը... Բայց հոդը տվյալ դեպքում ճիշտ կլիներ, քանի որ ՛՛Սիրիայում Ռուսաստանի ՌՕՈՒ–ի խմբավորումը՛՛ միակն է, համենայն դեպս առայժմ ուրիշը չկա... Կարծում եմ ռուսաբանություն է, երբ մենք հոդերը տոտալ վերացնում ենք... Եթե գրենք հոդված ՛՛Տանկային զորքեր՛՛, ապա հոդի կարիք չկա: Բայց եթե գրում ենք ՛՛Ռուսաստանի տանկային զորքերը՛՛, ապա որոշյալ հոդն անհրաժեշտ է...

Համաձա՞յն եք...--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 18:13, 29 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն, ներեցեք մեջ ընկնելու համար։ Հայերեն Վիքիպեդիայում կա ընդունված ձև, ըստ որի, վերնագրերում որոշիչ հոդ չենք օգտագործում։ Բացառություններ իհարկե լինում են․ օրինակ, եթե ֆիլմի անվանումը սկսվում է The-ով։ Մնացած պարագաներում որոշիչ հոդը անհրաժեշտ չէ։ --Ջեօ 18:18, 29 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, հանրագիտարաններում հոդվածների վերնագրերը տրվում են առանց որոշիչ հոդի, ռուսերենը կապ չունի:--Voskanyan (քննարկում) 06:05, 30 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Յարգելի մասնակիցներ՝ Բեկօ, Ջէօ և Ոսկանեան: Ըստ իս՝ մեր հանրագիտարանների վատն էլ հենց ա՛յն է, որ էն գլխից օտար ազդեցութիւնների տակ են և, սեփական լեզուական օրէնքները հաշուի չառնելով, ինչ-որ կանոններ են մտցրել... Բայց կեանքը քարացած չէ: Պատասխանների համար շնորհակալ եմ: Հետագայ հնարաւոր համագործակցութեան համար ևս: Յամենայն դէպս, ըստ էութեան, իմ՝ վերն արտայայտուած միտքը, կարծում եմ, ճիշտ էր...--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 06:13, 30 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ բարի խորհրդի համար, յարգելի Բեկօ:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 15:15, 8 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Անվանափոխումներ խմբագրել

Մհեր ջան, խնդրում եմ էլ չանվանափոխես, իմ մոտ տրամաբանությունը խառնվում ա (ավտոմատիզմի հասած պրոցես ա)... ես դա անում եմ գնալ-գալով... կարող ա մի քիչ ուշացած անեմ, բայց չեմ մոռանա հաստատ կանեմ :) --Ahaik (քննարկում) 08:21, 9 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Լավ, Հայկ ջան։ --BekoՔննարկում 09:22, 9 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ռուսաստանի բնակավայրերը վերջացրի... արդեն փոխի ինչ կգտնես :) --Ahaik (քննարկում) 14:33, 9 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

նկարի հեռացում խմբագրել

կասեք ինչի եք ջնջել իմ կողմից վերբեռնած Ծովի Սրտում ֆիլմի նկարը ,, --ErikGhukasyan (քննարկում) 14:29, 9 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Բեռնել եք երկու հատ նույն պատկերից, թողել եմ մեկը՝ փոքր չափով։ Եվ խնդրում եմ այսուհետ հետևեք ոչ ազատ նկար բեռնելու կանոններին և լրացրեք կաղապարի բոլոր տողերը։ Ձեր քննարկման էջից երևում է, որ զգուշացումները անտեսում եք։--BekoՔննարկում 14:36, 9 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

BEKO ինչի եք իմ պատրաստած ծովի սրտում նկար հեղինակին նշել ԱՆՀԱՅՏ --ErikGhukasyan (քննարկում) 14:38, 9 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Պլակատը դո՞ւք եք նկարել, հեղինակը դո՞ւք եք։ Եթե այո, ապա այն տեղադրեք Վիքիպահեստում, եթե պարզապես ուրիշի ստեղծած պլակատի վրա տեքստը փոխել եք, ապա դա Ձեզ հեղինակային իրավունք չի տալիս, որ գրեք, թե դա Ձեր ստեղծագործությունն է։ Եվ եթե դժվար չէ, անունս գրելուց լրիվ մեծատառեր մի օգտագործեք։ Մեկ էլ բոլոր էջերում նույն բանը գրելու կարիք չկա։ --BekoՔննարկում 14:42, 9 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

դե եթե բոլոր էջերում նույն բանը գրելու կարիք չկա ապա մի գրեք:Ես էստեղ էի հարցը տվել էստեղ էլ պատասխանեիք ոչ թե իմ քննարկման մեջ:--:ErikGhukasyan (քննարկում) 14:45, 9 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելիս, եթե պատասխաններս գոհացուցիչ էին, ապա եկեք դրանով սահմանափակվենք։ Հարգանքներով --BekoՔննարկում 14:49, 9 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

դե դուք ասում եք նույն բանը գրելու կարիք չկա , բայց դուք եք սկբիզ նույն բանը երկու տեղ գրել :) շնորհակալ եմ համենայն դեպս --ErikGhukasyan (քննարկում) 14:52, 9 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ ErikGhukasyan, եթե Դուք պատկերի կաղապարում ինչ-որ տող չեք լրացնում, կաղապարն ավտոմատ է պիտակում պատկերը ջնջման, բացի այդ նման տոնով խոսելը հարիր չէ, նամավանդ որ խոսքը գնում է պատկերի բեռնման մասին: Բարի եղեք հետևել Ձեր տոնին: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Արամ քննարկում 17:43, 9 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հ.Գ. Բեքո ջան, կներես միջամտության համար:--Արամ քննարկում 17:43, 9 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հոդված ամանորյա խմբագրել

Բեքո ջան, մոռացա ասել. եթե Ամանորյա նամականիշ հոդվածն ավարտել ես, խնդրում եմ տեղադրել ստեղծված հոդվածների բաժնում (եթե չեմ սխալվում ամսի 5-ի դիմաց): Շնորհակալություն:--Արամ քննարկում 17:45, 9 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Արամ ջան, լրիվ մոռացել էի սրա մասին։ Իհարկե կտեղադրեմ։ --BekoՔննարկում 17:46, 9 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

This Month in GLAM: November 2015 խմբագրել

 




Headlines
Read this edition in fullSingle-page

To assist with preparing the newsletter, please visit the newsroom. Past editions may be viewed here.

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ խմբագրել

 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Beko/Արխիվ, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ խմբագրել

Պատկեր:🎄.svg
Շնորհավոր Ամանոր
և Սուրբ Ծնունդ
2016

Լոգո խմբագրել

Պատկեր:Wiki project New year in Armenian wikipedia.jpg Մհեր ջան, բարի օր: Իսկ լոգոյի գլխին գլխարկ չե՞ս դնելու: Չնայած Նորայրի այս նկարն էլ վատը չէ:--Արամ քննարկում 20:01, 29 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

-Արամ ջան, Նորայրինն էլ կարող է լինել։ Պարտադիր չէ, որ իմ սարքածը լինի։ Իսկ գլխարկովը արդեն տարբեր ձևերով երկու տարի եղել է, կարելի է մի նոր, թարմ տարբերակ անել։ --BekoՔննարկում 18:19, 30 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Նորայրի սարքածը պահեստում ջնջման է ներկայացված։ Գործ չունենք, փաստի առաջ կկանգնենք։ Ուրիշ բան է պետք մտածել։ --23artashes (քննարկում) 20:04, 30 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Այո, ես էլ տեսա։ --BekoՔննարկում 20:57, 30 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Մհեր ջան, ուրեմն քոնը նոր մեկնաբանությամբ դիր, խնդրում եմ, մի քիչ տոնական շունչ հաղորդենք:--Արամ քննարկում 21:21, 30 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Լավ--BekoՔննարկում 21:29, 30 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Տեխնիկական խնդիր խմբագրել

Բարև Բեկո ջան, կհուշե՞ս, թե ինչպես կարելի է Հովհաննես Սարկավագ հոդվածի «Անձ» տեղեկաքարտի մեջ փոփոխություններ անել: Տեղեկաքարտում նշված է, որ 1047թ.-ին ծնված Հովհաննես իմաստասերը ՀՀ քաղաքացի է:--Գարդմանահայ (քննարկում) 21:20, 2 Հունվարի 2016 (UTC)

  Արված է, հեռացվեց տեղեկությունը, Գարդմանահայ ջան:--Արամ քննարկում 21:30, 2 Հունվարի 2016 (UTC)
Ապրես Արամ ջան:--Գարդմանահայ (քննարկում) 21:33, 2 Հունվարի 2016 (UTC)

Շնորհակալություն Գարդմանահայ և Արամ։ Բայց կաղապարում ծննդյան թիվը երկու տարվա տարբերություն է տալիս տեքստինից։ 1045/1047։ Կարո՞ղ ենք ճշտել, թե որն է ճիշտ, կամ գոնե նշենք թե մի աղբյուրով այսպես, մյուսով այնպես։ --BekoՔննարկում 08:56, 3 Հունվարի 2016 (UTC)

Ես գիտեմ, որ 1047թ.-ն է ճիշտը, բայց կփորձեմ ճշտել:--Գարդմանահայ (քննարկում) 09:19, 3 Հունվարի 2016 (UTC)

Մհեր ջան, Фундаментальная электронная библиотека "Русская литература и фольклор" (ФЭБ) կատալոգում ծննդյան տարեթիվը նշված է «1045?» ձևով, այսինքն՝ «մոտ 1045 թվական» իմաստով։ Վիքիդատայում որպես տարեթվի տվյալի աղբյուր նշված է Ռուսերեն վիքին։ Այլ աղբյուրներում նշված է «1045-1055 թվականների միջև»՝ 1, կամ «շուրջ 1045 թվական»՝ 1, 2, 3, կամ «շուրջ 1050 թվական»՝ 1 ։ Եթե gardmanq.do.am իրենից ներկայացնում է վստահելի աղբյուր, ապա կարող ենք վիքիդատայում տվյալը փոփոխել և որպես աղբյուր նշել այս կայքը։ — Vahe քնն. 09:28, 3 Հունվարի 2016 (UTC)

Հայկական սովետական հանրագիտարանում նշված է 1047թ.-ը:--Գարդմանահայ (քննարկում) 09:50, 3 Հունվարի 2016 (UTC)
Եղբայր, կարող ես նշել կոնկրետ էջն այստեղ։ Վիքիդատայում հղման համար կարևոր հանգամանք է։ — Vahe քնն. 10:07, 3 Հունվարի 2016 (UTC)
Եթե ներկա են տարբեր տվյալներ տարբեր վստահելի աղբյուներից, բոլորը գրվում են։ Ինչպես մեր Վիքիյում, այնպես ել Դատայում։ Ինչքան ես հասկացա ոչվոք չի համարում ԵՊՀ Հայագական հետազոտությունների ինստիտուտի կայքը կամ Краткая литературная энциклопедия անվստահելի աղբյուր։ Նաև gardmanq կայքը նաև վստահելի աղբյուրն է, քանի որ վերցրիլ է տվյալներ Գարդմանի կանչ թերթից։ Ուրիշ հարց է, որտեղ՞ից վերցրեց թերթի հոդվածի հեղինակը այս տվյալներ։ Դատայում կարելի է ավելացնել տվյալներ, իհարկե նշելով աղբյուրը։ - Kareyac (քննարկում) 10:10, 3 Հունվարի 2016 (UTC)

Պարզվեց ես սխալ էի հիշում 1047թ.-ը ՀՍՀ-ում չեմ տեսել, այլ ուրիշ տեղ: ՀՍՀ-ում գրված է, որ ծնվել է 1045-1050թթ.-ի միջև ընկած ժամանակահատվածում: Երևի միջինացված գրել են 1047 կամ էլ իրոք 1047 է: --Գարդմանահայ (քննարկում) 13:31, 3 Հունվարի 2016 (UTC)

Բոտային խմբագրել

Մհեր ջան, ողջույն: Եվս մեկ անգամ շնորհավոր: Խնդրում եմ մի հարցով օգնել. բոտով փոփոխություն պիտի անեմ տեղեկաքարտում, սակայն հոդվածի մեջ էլ է փոփոխություններ տեսնում ԱՎԲ-ն ու գործը երկարացնում: Ո՞նց կարելի է անել, որ ԱՎԲ-ն միայն տեղեկաքարտի մեջ փոփոխություններ մտցնի, հոդվածին չկպնի:--Արամ քննարկում 14:13, 4 Հունվարի 2016 (UTC)

Արամ ջան ի՞նչն ես փոփոխում ասա, գուցե հեշտ ձև կա։ --BekoՔննարկում 14:23, 4 Հունվարի 2016 (UTC)
Կարեյացի ասածը՝ սրանք:--Արամ քննարկում 14:31, 4 Հունվարի 2016 (UTC)
Մհեր ջան, տարբերակ չկա՞: Շարունակե՞մ իմ իմացած ձևով:--Արամ քննարկում 18:54, 5 Հունվարի 2016 (UTC)

Մհեր ջան, պետք է հոդվածը լինի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, վերահղվի ՀՀ Ազգային ժողով, դրա համար էի պիտակել, քննարկում կա Խորհրդարանում:--Արամ քննարկում 09:52, 8 Հունվարի 2016 (UTC)

Պարզ է, բայց նման դեպքում ջնջմաննկաղապարի կարիք չկա, անվանափոխելուց ավտոմատ կերպով հինը ջնջում ու անվանափոխում է։ --BekoՔննարկում 10:32, 8 Հունվարի 2016 (UTC)
Լավ, շնորհակալություն:--Արամ քննարկում 10:51, 8 Հունվարի 2016 (UTC)

Օգնության խնդրանք խմբագրել

Հարգելի՛ Beko, խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում նայել այս քննարկումը Վիքիքաղվածքում:--Voskanyan (քննարկում) 08:02, 11 Հունվարի 2016 (UTC)

This Month in GLAM: December 2015 խմբագրել

 




Headlines
Read this edition in fullSingle-page

To assist with preparing the newsletter, please visit the newsroom. Past editions may be viewed here.

About This Month in GLAM · Subscribe/Unsubscribe · Global message delivery · Romaine 17:56, 11 Հունվարի 2016 (UTC)

Help decide the future of Wikimania խմբագրել

 

The Wikimedia Foundation is currently running a consultation on the value and planning process of Wikimania, and is open until 18 January 2016. The goals are to (1) build a shared understanding of the value of Wikimania to help guide conference planning and evaluation, and (2) gather broad community input on what new form(s) Wikimania could take (starting in 2018).

After reviewing the consultation, we'd like to hear your feedback on on this survey.

In addition, feel free to share any personal experiences you have had at at a Wikimedia movement conference, including Wikimania. We plan to compile and share back outcomes from this consultation in February.

With thanks,

I JethroBT (WMF) (talk), from Community Resources 22:01, 12 Հունվարի 2016 (UTC)

Աստղիկ Ավետիսյան խմբագրել

Պատկեր:Օրինակ.jpg

ինչու է ջնջվել Աստղիկ Ավետիսյան հոդվածը– Այս անստորագիր գրառման հեղինակն է 78.109.68.228 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Return to the user page of "Beko/Արխիվ/2014 սեպտեմբերից մինչև 2015 դեկտեմբեր".