Ողջույն խմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Շահանե Նալբանդյան  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
 
 

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 11:55, 6 Նոյեմբերի 2019 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ խմբագրել

 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի՛ խմբագիր, շնորհավորում ենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Թող հաջողությունները անպակաս լինեն Ձեր անձնական կյանքում։ Մաղթում ենք նաև արգասաբեր խմբագրումներ, որոնցով կզարգացնենք մեր հանրագիտարանը և նոր շունչ կհաղորդենք նրան այս նոր տարում։ Հաճելի տոներ և խմբագրումներ ենք մաղթում։

{{ԹՀ}} կաղապար՝ քննարկման էջերում խմբագրել

Հարգելի Շահանե Նալբանդյան, շնորհակալությո՛ւն Ձեր ներդրումների համար։ Մի փոքրիկ հուշում միայն՝ Հայերեն Վիքիպեդիայում, ըստ գործող կանոնակարգի, թարգմանված հոդվածների քննարկման էջերում դնում ենք {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանությունը։ Մաղթում ենք հաճելի վիքիխմբագրումներ։ --Գևորգ💬 17:11, 8 Նոյեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Ախալթեքեյան ձի խմբագրել

Հարգելի Շահանե Նալբանդյան, Ձեր ստեղծած Ախալթեքեյան ձի հոդվածում առկա են որոշ թերություններ/սխալներ։ Դրանց վերաբերյալ գրում եմ այստեղ, քանի որ առաջարկել եք այդ հոդվածը դարձնել Շաբաթվա հոդված։ Այդպիսի թերություններից է օրինակ այն, որ հոդվածում առկա է «Ցեղատեսակի առանձնահատկություններ» վերնագրով 2 բաժին։ Առաջարկում եմ հոդվածում կատարել նմանատիպ թերությունների վերացում, ինչպես նաև ռուսերենից հայերեն թարգմանության ժամանակ իմաստային փոփոխություններին ուշադրություն դարձնել։--Գարդմանահայ (քննարկում) 12:57, 11 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Ռուսերեն Վիքիպեդիայից թարգմանություն խմբագրել

Հարգելի մասնակից, Ռուսերեն Վիքիպեդիայից հոդված թարգմանելիս պետք չէ նույնությամբ թարգմանել նաև Ռուսաստանին վերաբերող բաժինը։ Օրինակ՝ որքանո՞վ է տրամաբանական այն փաստը, որ Զինվորական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողների միջազգային օր‎ հոդվածում մի պարբերությունը վերաբերում է ամբողջ աշխարհին, և նույն չափի մեկ այլ պարբերություն վերաբերում է միայն Ռուսաստանին, արդյո՞ք պատրաստվում եք նույն չափով գրել նաև աշխարհի մյուս երկրների կամ գոնե խոշոր պետությունների վերաբերյալ։--Voskanyan (քննարկում) 11:35, 11 Հունվարի 2022 (UTC)

Նաև ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ երբեմն խիստ պարտադիր է որոշ կազմակերպությունների անուններ գրել չակերտների մեջ, հակառակ դեպքում նախադասությունը այլ կերպ է ընկալվում։ Օրինակ Դասալիքները կոչ արեցին հարգել դասալքությունը։ Այստեղ Դասալիքները կազմակերպության անուն է, հետևաբար պետք է գրել չակերտների մեջ։ Թեման զգայուն է, ուստի պահանջվում է առավել մանրակրկիտ և ոչ միակողմանի գրել հոդվածը նույնիսկ եթե այն պազապես թարգմանություն է։--Գարդմանահայ (քննարկում) 12:00, 11 Հունվարի 2022 (UTC)