Խնդրանք խմբագրել

Հարգարժան Արամ,

Հոդվածներ ստեղծելիս պետք չէ վերնագրի մեջ ներառել շատ ինֆորմացիա տվյալ հոդվածի մասին, տվյալ դեպքում, գտնում եմ ոչ նպատակահարմար նշել մարդու ծննդյան ամսաթիվն ու վայրը վերնագրի մեջ։ Նաև կխնդրեմ ձեզ գրել հոդվածները հայերեն լեզվով և չքննարկել կամ արտահայտել ձեր մտքերը հոդվածներում։ Եթե Դուք ունեք քննարկելու կամ ասելու ինչ-որ բան, խնդրում եմ դա անել քննարկման էջերում կամ էլ խորհրդարանում։ Շնորհակալություն։

Հարգանքներով՝   Ruben Vardanyan  talk  11:39, 13 Հունվար 2007 (UTC)

ևս մեկ խնդրանք խմբագրել

Հարգարժան Արամ,

Խնդրում եմ երբ կատարում եմ ուղղում հղումների մեջ, փոփոխեք հղվող էջը նույնպես, օրինակ երբ դուք դարձրեցիք ֊Ագասսի֊ -ն ֊Աղասի֊-ի, առաջացավ հղում գոյություն չունեցող էջի վրա։ Այդ դեպքում հարկավոր է փոփոխել նաև հղվող հոդվածի անունը, որպեսձի թյուրիմածություն չառաջանա։ Նաև որոշ տարաձայնությունների պատճառով, կապված Հայեր էջի հետ, կնդրեմ ձեզ, ինչպես նաև մնացածներին, նախքան էջի մեջ իմաստային փոփոխություններ անելը (օրինակ՝ հերթականության փոփոխումը, կամ նոր բաժին ավելումը), քննարկել դրա մասին համապատասխան քննարկման էջում։ Հավանություն դեպքում՝ կատարել համապատասխան փոփոխությունները, տարաձայնությունների դեպքում՝ հարցը դնել քննարկման, և փոփոխություններ չանել, մինչև համընդհանուր համաձայնության գալը։

Հարգանքներով՝   Ruben Vardanyan  talk  19:06, 16 Հունվար 2007 (UTC)։