Մասնակից:Viktorya Manvelyan/Ավազարկղ 1

Պոչատ աղվեսը Հովհաննես Թումանյան խմբագրել

«Պոչատ աղվեսը» Հովհաննես Թումանյանի հեքիաթնեից։Հովհաննես Թումանյանի այս հեքիաթյը առանձին գրքով չի հրատարակվել։ Այն ներառված է Հովհաննես Թումանյանի «Ընտիր երկեր» ժողովածում, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան 1978թ․։

Պոչատ աղվեսը
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ԺանրՀեքիաթ
ԼեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1907
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1978

Սյուժե խմբագրել

Լինում է չի լինում մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի կաթն եփի։ Մի աղվես գալիս է ու կաթն ուտում։ Պառավը գալիս է տեսնում, տալիս է աղվեսի պոչը կտրում։ Պոչատ աղվեսը փախչում ու հեռվից պառավին խնդրում, որ պոչը տա։ Պառավն ասում է․ -դե ուրեմն ինձ համար կաթ բեր։ Աղվեսը գնում է կովի մոտ, որ կաթ տանի պառավի համար, բայց կովն էլ կաթի դիմաց խոտ է ուզում։ Աղվեսը գնում է արտի մոտ, որ կովի համար խոտ տանի, սակայն արտն էլ խոտի դիմաց ջուր է ուզում։ Աղվեսը գնում է աղբյուրի մոտ, աղբյուրն էլ ջուր տալու համար կուժ է ուզում։ Աղվեսը գնում է աղջկա մոտ, բայց աղջիկն էլ ուլունք է ուզում կուժի դիմաց։ Աղվեսը գնում է չարչու մոտ, որ իրեն ուլունք տա, չարչին էլ ասում է․- դե գնա ինձ համար ձու բեր։ Աղվեսը գնում է հավի մոտ հավն էլ ասում է ․-դե կուտ տուր ինձ։ Աղվեսը գնում է, կալվորի մեղքը գալիս է, և մի բուռը կեր է տալիս աղվեսին։ Աղվեսը ամենքի ուզածը իրեն է տալիս, պոչը վերցնում, կցմցում, գնում է հասնում ընկերներին և նրանց մոտ ամոթով չի մնում։

 
Հովհաննես Թումանյան

Կերպարներ խմբագրել

Պառավ

Աղվես

Կով

Արտ

Աղբյուր

Աղջիկ

Չարչի

Կալվոր

Ամփոփում խմբագրել

Հեքիաթի գլխավոր հերոսը աղվեսն է, որի միջոցով Հովհաննես Թումանյանը ցանկանում էր ցույց տալ, որ պետք չէ ձեռք տալ նրան, ինչը քեզ չի պատկանում, թե չէ հետևանքները անդառնալի կլինի։

Ծանոթագրություներ խմբագրել

  1. Ընտիր երկերի ժողովածու․ Սովետական հրատարակչություն, Երևան 1978թ․։