Պոչատ աղվես

Հովհաննես Թումանյանի հեքիաթ

«Պոչատ աղվես», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։Հովհաննես Թումանյանի այս հեքիաթը առանձին գրքով չի հրատարակվել։ Այն ներառված է Հովհաննես Թումանյանի «Ընտիր երկեր» ժողովածում, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան 1978թ․։

Պոչատ աղվես
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՀրատարակչությունԼուսաբեր
Հրատարակվել է1908
ՎիքիդարանՊոչատ աղվես

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ 1908 թվականին լույս է տեսել «Լուսաբեր» դասագրքում (1-ին տարի, էջ 76-78), այնուհետև՝ 1909 թվականին լույս է տեսել «Լուսաբեր» դասագրքում (1-ին տարի, էջ 75-77)։ Ապա, Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս է տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովաժուի գիտական հրատարակության երրորդ հատորում[1]։

 
Հովհաննես Թումանյան

Հեքիաթի համար, ինչպես նշել է Թումանյանն ինքնագրում, գրողն օգտագործել է հայկական ժողովրդական «Աղվես ու պառավ», «Անծեղն և յուր պոչիկ», «Պառավ և անձեղ», «Լուն ու ոջիլ», «Ճետ ու գուզ» և այլ հեքիաթներ՝ մասնավորապես նկատի ունենալով առաջինը։

Թումանյանի հեքիաթի սյուժեն և կերպարները, նույնիսկ լեզվական որոշ արտահայտչամիջոցներ, քաղված են «Աղվես ու պառավ» հեքիաթից։

Ինքնագիրը չի պահպանվել։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է ըստ 1922 թվականին լույս է տեսած «Լուսաբեր» դասագրքի[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը] խմբագրել

Լինում է չի լինում մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի կաթն եփի։ Մի աղվես գալիս է ու կաթն ուտում։ Պառավը գալիս է տեսնում, տալիս է աղվեսի պոչը կտրում։ Պոչատ աղվեսը փախչում ու հեռվից պառավին խնդրում, որ պոչը տա։ Պառավն ասում է․ -դե ուրեմն ինձ համար կաթ բեր։ Աղվեսը գնում է կովի մոտ, որ կաթ տանի պառավի համար, բայց կովն էլ կաթի դիմաց խոտ է ուզում։ Աղվեսը գնում է արտի մոտ, որ կովի համար խոտ տանի, սակայն արտն էլ խոտի դիմաց ջուր է ուզում։ Աղվեսը գնում է աղբյուրի մոտ, աղբյուրն էլ ջուր տալու համար կուժ է ուզում։ Աղվեսը գնում է աղջկա մոտ, բայց աղջիկն էլ ուլունք է ուզում կուժի դիմաց։ Աղվեսը գնում է չարչու մոտ, որ իրեն ուլունք տա, չարչին էլ ասում է․- դե գնա ինձ համար ձու բեր։ Աղվեսը գնում է հավի մոտ հավն էլ ասում է ․-դե կուտ տուր ինձ։ Աղվեսը գնում է, կալվորի մեղքը գալիս է, և մի բուռը կեր է տալիս աղվեսին։ Աղվեսը ամենքի ուզածը իրեն է տալիս, պոչը վերցնում, կցմցում, գնում է հասնում ընկերներին և նրանց մոտ ամոթով չի մնում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը] խմբագրել

Պառավ- աղվեսի պոչը կտրողը

Աղվես- պառավից կաթ գողացողը

Կով-աղվեսից խոտ ուզողը

Արտ- ջուր ուզողը

Աղբյուր- կուժ ցանկացողը

Աղջիկ- ուլունք ցանկացողը

Չարչի-ձու ցանկացողը

Հավ- կուտ ցանկացողը

Կալվոր-խղճով հերոսը, ով առանց որևէ ցանկության տվեց մի բուռ կուտ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 778–779.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Պոչատ աղվես