Մասնակից:Safi-iren/Կրակով
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրակով (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կրակով | |||||
Kraków | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Քաղաքապետ | Յացեկ Մայխրոլովսկի | ||||
Առաջին հիշատակում | 965 | ||||
Տվյալ կարգավիճակում | 1257 թվականից | ||||
Մակերես | 326,8 կմ² | ||||
ԲԾՄ | 219 մ | ||||
Խոսվող լեզուներ | լեհերեն | ||||
Բնակչություն | 759 131 մարդ (2012) | ||||
Խտություն | 2325,6 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 1,2 մլն. | ||||
Կրոնական կազմ | կաթոլիկներ | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +48 12 | ||||
Փոստային դասիչ | 30-024 մինչև 31-962 | ||||
Ավտոմոբիլային կոդ | KR | ||||
Պաշտոնական կայք | krakow.pl | ||||
| |||||
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 29 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Կրակովը (լեհ.՝ Kraków [ˈkrakuf]), ամբողջական պաշտոնական անվանումը՝ Մայրաքաղաքային թագավորական քաղաք Կրակով (լեհ.՝ Stołeczne Królewskie Miasto Kraków , լատին․՝ Cracovia, գերմ.՝ Krakau) Լեհաստանի ամենահին քաղաքներից մեկն է, որը տեղակայված է Վիսլա գետի վրա: Ըստ 2017 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 766 739 մարդ, մերձակա քաղաքների հետ մեկտեղ ավելի քան 1 միլիոն: Բնակչությամբ և տարածքով Լեհաստանի երկրորդ քաղաքն է՝ Վարշավայից հետ: Ենթադրվում է, որ հիմնադրվել է մոտավորապես 7-9-րդ դարերում, չնայած որ հնագետների կարծիքով, մարդիկ այս տարածքում ապրել են սկսած պալեոլիթից (մոտավորապես 8 հազ. տարի առաջ մ.թ.ա.)։
Մ.Թ. 10–րդ դարում՝ 990 թ. Միեշկո I-ը Կրակովում հիմք է դրել Լեհաստանի թագավորությանը։
Լեհաստանի մայրաքաղաքն էր 1038 - 1596 թվականներին, մինչև 1734 թվականը լեհական թագավորների թագադրման վայր: Հարուստ է պատմական հուշարձաններով, քաղաքի կենտրոնը գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Լեհաստանի գիտական, մշակութային, տնտեսական և կրոնական խոշորագույն կենտրոններից մեկն է, զբոսաշրջության հայտնի վայր:
2000 թվականին Եվրոպայի մշակութային մայրաքաղաք:
Անվանում խմբագրել
Հիշատակվում է 10-րդ դարից։ Առաջացել է վիսլյաններ ցեղի 8-9-րդ դարերի բնակավայրի տեղում։ Քաղաքը լեհերեն կոչվում է Կրակուվ (լեհ.՝ Kraków)։ Ոմանք ենթադրում են, որ անվանումն առաջացել է Կրակ անձնանունից (ամրոցի հիմնադիրը կամ տերը, որը ենթադրաբար կառավարում էր 6-7-րդ դարերում), ոմանք էլ գտնում են, որ այն առաջացել է լեհերեն kruk ― «ագռավ» բառից, այսինքն՝ «ագռավատեղ»[1] կամ կելտերեն լեզուներից:
Կրակովի պատմություն խմբագրել
Լեհաստանի հնագույն մայրաքաղաք խմբագրել
Կրակովի հիմնադրման մասին վկայող ժողովրդական առասպելի մասին, տես՝ Վավել: Գիտնականներն այդ լեգենդի մեջ տեսնում են խորը անցյալի մասին վկայող պատմություն, ոմանք հիմնվելով բանասիրական սկզբունքների վրա, դրա հիմնադրումը թվագրում են այն դարաշրջանին, երբ սլավոնական ցեղը գոյություն ուներ ամբողջական տեսքով: Բարեհաջող տեղակայված այն վայրում, որտեղ Վիսլա նավարկելի է դառնում, Կրակովը արագ աճում և զարգանում էր: 1000 թվականին Բոլեսլավ Քաջը Կրակովում եպիսկոպոսություն ստեղծեց: Ավատատիրական ժամանակաշրջանում Կրակովում բազմաթիվ գերմանացիներ հիմնվեցին: Կարևորելով իրենց դերը և հույս ունենալով ստանալ Սիլեզիայի իշխանների աջակցությունը, կրակովի գերմանացիները 1311 թվականին ապստամբություն բարձրացրին թագավոր Վլադիսլավ Լոկետեկի դեմ, սակայն ճնշվեցին և պատժվեցին՝ զրկվելով արտոնություններից և առավելություններից, իսկ Վլադիսլավը քաղաքում հիմնադրեց իր նստավայրը:
14-րդ դարից սկսվում է Կրակովի խաղկման շրջանը: Վլադիսլավ 1-ին Լոկետեկը այդ քաղաքը դարձնում է իր նստավայրը (Գնեզնոյի փոխարեն) և 1319 թվականին թագադրվում է այստեղ: Կազիմիր Մեծը քաղաքում նոր շինություններ է կառուցում և հովանավորում է արդյունաբերության և առևտրի զարգացմանը: 1386 թվականի փետրվարի 14-ին Կրակովում կայացավ Յագայլոյի մկրտությունը և նրա պսակադրությունը Յադվիգայի հետ: Յագելլոների դարաշրջանում Կրակովի առաջնային նշանակությունը վերջնականապես ամրապնդվում է, քաղաքը հարստանում, դրա բնակչության թիվը հասնում է մինչև 100 հազարի: 1610 թվականից թագավորների նստավայրը տեղափոխվում է Վարշավա, սակայն լեհ թագավորները շարունակում են թագադրվել Կրակովում: Թշնամիների հաճախակի դարձած հարձակումները հետզհետե կործանում էին քաղաքի բարեկարգությունը, 1787 թվականին Կրակովում 9.5 հազար բնակիչների կային:
19-րդ դար, Կրակովի հանրապետություն, ավստրիական տիրակալություն խմբագրել
Հիմանկան հոդված՝ Կրակովի Հանրապետություն
1795 թվականին, Երրորդ բաժանումից հետո, Կրակովն անցավ Ավստրիայի իշխանության տակ. 1809- 1815 թվականներին պատկանում էր Վարշավայի դքսությանը:
1815 թվականի Վիեննայի վեհաժողովի համաձայն կրակովը դարձավ ազատ քաղաք (անկախ, չեզոք հանրապետություն չեզոք հանրապետություն ազատ քաղաք Կրակով, դրա տարածքում՝ 1220 կմ², բնակվում էր 140 հազար մարդ): Դա դրական ազդեցություն ունեցավ քաղաքի վրա. Կրակովը սկսեց վերականգնվել: Օրենսդիր մարմինը գտնվում է Ազգային ժողովի ձեռքում, գործադիրը՝ սենատի: Իր անկախ կարգավիճակի հետևանքով Կրակովը ապաստան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր ճնշված էին օտարի լծի տակ գտնվող լեհական հողերի վրա գտնվելուց: 1830-1831 թվականներին Կրակովը միացավ ապստամբությանը և ժամանակավոր գրավվեց ռուսական զորքի կողմից: Դրանից հետո Կրակովի օկուպացիան կրկնվեց ևս երկու անգամ, չնայած հանրապետության կառուցվածքում տեղի ունեցած բարեփոխումներին 1833 թվականին: Երբ 1846 թվականին դավադրվում էր ապստամբություն նախկին Լեհաստանի բոլոր մասերում, Կրակովը օպերացիոն կետ էր նշանակվել Գալիցայի համար: Ծրագիրը հաջողությամբ չավարտվեց, սակայն Պրուսիայի, Ռուսաստանի և Ավստրիայի իշխանությունները ուշադրություն դարձրին այն խոչընդոտներին, որոնք նրանց համար ստեղծում է Կրակովի անկախությունը, և չնայած Անգլիայի և Ֆրանսիայի դժգոհությանը, Վիեննայի վեհաժողովի համաձայն 1846 թվականի նոյեմբերի 6-ին, քաղաքը միացրին ասվտրիական տիրույթների կազմի մեջ:
1850 թվականին քաղաքը վնասվեց ուժեղ հրդեհից, վերացվեց մոտ 160 շինություն (մոտ 10 %):
19-րդ դարի վերջին Կրակովում 74 593 բնակիչ կար (1890), նրանցից 21 000 հրեաներ: Արդյունաբերական իմաստով զարգանում էր հացի, փայտի, աղի, հավկիթի և կարագի արտահանումը, արտադրվում էին մեքենաներ, մահուդ, կաշի: Քաղաքն ուներ ամրոցի ռազմական նշանակություն:
20-21-րդ դարեր խմբագրել
1918 թվականին, Լեհաստանի անկախության վերականգնումից հետո, Կրակովը նորից դառնում է վերածնված պետության կարևորագույն պետություններից մեկը: 1923 թվականին քաղաքում ըմբոստություն է տեղի ունենում, որն առաջացել է երկրում քաղաքական և տնտեսական ճգնաժամով:
1939 - 1945 թվականներին օկուպացվեց Նացիստական Գերմանիայի կողմից: Գեներալ - նահանգապետության մայրաքաղաքն էր, Լեհաստանի տարածքում գաղութային վարչություն: Նացիստները ձերբակալեցին 128 կրակովցի գիտնականների, որոնք հրավիրվել էին վարչության հետ հանդիպման և նրանց ուղարկեցին համակենտրոնացման ճամբարներ: Քաղաքում ստեղծվեց Կրակովյան գետտո («Շինդլերի ցուցակը» ֆիլմի պատմությունը տեղի է ունենում Կրակովում), որտեղ տարան հրեաներին, որոնք մինչ այդ ապրում էին Կազիմեժայի շրջանում: Հրեաների ոչնչացումն իրականացվում էր քաղաքի տարածքում գտնվող համակենտրոնացման ճամբարում, ինչպես նաև Կրակովից 70 կմ հեռավորության վրա գտնվող Օսվենցիմում:
1945 թվականի հունվարի 18-ից Ուկրաինական առաջին ճակատի զորքերը մտան քաղաք, որը գրեթե չէր վնասվել պատերազմի ժամանակ (պայթեցվեցին միայն մի քանի կամուրջներ Վիսլա գետի վրա)[2]: Վարկածներից մեկի համաձայն, որը ակտիվորեն առծարծվում էր ԼԺՀ-ի կողմից, դա հանրավոր դարձավ Կարմիր բանակի և լեհական Հայրենական բանակի համատեղ օպերացիայի շնորհիվ, ինչի շնորհիվ գերմանացիները չհասցրին ի կատար ածել՝ նահանջելուց Կրակովը պայթեցնելու մասին նախկինում ստացված հրամանը: Տվյալ վարկածն արտացոլվեր էր մի շարք ֆիլմերում, սակայն սոցիալիստական բլոկի տապալումից հետո, դրա հավաստիությունը սկվեց կասկածի տակ դնվել Լեհաստանում[3]: 1945 թվականի օգոստոսի 11-ին Կրակովում տեղի ունեցավ հրեաների ջարդ[4]: Այդ իրադարձություններն, ինչպես նաև հակասեմիթական կոմպանիան, որն ուղեկցվեց 1968 թվականի քաղաքական ճգնաժամով, ստիպեց հրեաների մեծ մասին, որոնք կենդանի էին մնացել Հոլոքոստից հետո՝ լքել Լեհաստանը[5]:
Սոցիալիստական Լեհաստանում ուժգնացավ Կրակովի արդյունաբերական նշանակությունը, մի շարք գործարաններ կառուցվեցին, 20-րդ դարի եկրորդ կեսին քաղաքի բնակչությունն աճեց չորս անգամ: Պատերազմից հետո Կրակովի ծայրամասում սկսվում են կառուցվել մետաղագործական գործարան Նովա Խուտան, հիմնվում է նույնանուն քաղաք (ավելի ուշ մտավ Կրակովի կազմի մեջ):
Սոցիալիստական իշխանության կործանումից հետո սկսվում է օբյեկտների ակտիվ անվանափոխումը: 1991 և 1993 թվականներին քաղաքում անց է կացվում Վիշեգրադի խմբի գագաթնաժողով:
2006 թվականի օգոստոսի 3-ի Լեհաստանի Սենատի որոշմամբ 2007 թվականը հայտարարվեց Կրակով քաղաքի տարի:
2014 թվականի մայիսի 25-ը կայացավ քաղաքային հանրաքվե, որի ժամանակ կրակովի բնակիչները ցանկություն հայտնեցին քաղաքում մետրոպոլիտենի կառուցման (55,11 % ձայն), տեսագրման համակարգի ստեղծման (69,73 % ձայն), նոր հեծանվագծերի կառուցման (85,2 % ձայն) մասին և Կրակովի՝ 2022 թվականին Օլիմպիական խաղերի անցկացման հայտի դեմ (69,72 % ձայն)[6]:
2016 թվականի հուլիսին Կրակովում անցկացվեց կաթոլիկական Երիտասարդության համաշխարհային օր՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ:
2017 թվականի հուլիսին քաղաքում կայացավ ՅՈւՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության կոմիտեի 41-րդ նստաշրջանը[7]:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ FORTYCK.PL — Forty CK Twierdzy Kraków(լեհ.)
- ↑ Mit ocalonego Krakowa legł w gruzach](լեհ.)
- ↑ СОБИРАТЕЛЬНЫЙ ВИХРЬ Русский курьер
- ↑ Моисей Дорман. И было утро, и был вечер
- ↑ «REFERENDUM LOKALNE NIEDZIELA 25 MAJA 2014 R.» (լեհերեն). Biuletyn Informacji Publicznej Miasta Krakowa. Վերցված է 2017-12-13-ին.
- ↑ «41st session of the Committee» (անգլերեն). UNESCO. Վերցված է 2017-12-14-ին.