Ինդիվիդուալիզմ (ֆր.՝ individualisme, լատին․՝ individuum — անբաժանելի բառից) - բարոյական, քաղաքական և սոցիալական աշխարհհայացք (փիլիսոփայություն, գաղափարախոսություն), որն ընդգծում է անհատական ազատությունը, անհատի առաջնային նշանակությունը, անհատական ազատությունը սահմանադրական իրավակարգի շրջանակներում: Ինդիվիդուալիզմն իրեն հակադրում է անհատի հասարակության և պետության կողմից ճնշվելու գաղափարին և պրակտիկային: Ինդիվիդուալիզմը կոլեկտիվիզմի և դրա տարատեսակների հակադրությունն է:

Քաղաքական ինդիվիդուալիզմ

խմբագրել

Քաղաքական փիլիսոփայության մեջ ինդիվիդուալիստական թեորիաները կողմ են պետության քաղաքական դերը նվազեցնելուն, պնդելով, որ այն պետք է իրականացնի գործողությունների սահմանափակ քանակ, որն անհրաժեշտ է իրավակարգը պահելու համար: Անարխո-ինդիվիդուալիստները, օրինակ, Բենջամին Տակերը, Ռոտբարդ Մյուրեյը դեմ են պետության մենատիրութանը իրավապահպան գործողություններում, պնդելով, որ ցանկացած ծառայությունների տրամադրում անհատական մարդկանց կողմից ավելի արդյունավետ և բարոյական է:

Ինդիվիդուալիզմ և անարխիզմ

խմբագրել

Ինդիվիդուալիզմի ականավոր հետազոտող Ֆրիդրիխ Հայեկը նշում էր ինդիվիդուալիզմի և անարխիզմի սկզբունքային տարբերությունը: Ըստ նրա, այդ տարբերությունը կայանում է պետության հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ[1]:

  Իրական ինդիվիդուալիզմը՝ դա միանշանակ անարխիզմ չէ: […] Այն չի բացառում պարտադիր իշխանության անհրաժեշտությունը, սակայն ցանկանում է սահմանափակել այն այնպիսի ոլորտներով, որտեղ այն անհրաժեշտ է այլ կողմերից բռնությունը կանխելու համար և որպեսզի բռնության ընդհանուր թիվը հասցնի նվազագույնին:  

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Рыков, Анатолий Владимирович|Рыков А. В. К вопросу о становлении модернистской парадигмы в искусстве ХIХ в. // Вестник Санкт-Петербургского университета. Сер. 2. 2013. Вып. 3. С. 123–132.

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել